82-ամյա Վուդի Ալենի հոգեզավակը՝ Դիլան Ֆերոուն, հանրությանը նոր մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ խորթ հոր սեռական ոտնձգությունների մասին: Մինչ այդ 32-ամյա Դիլանը պատմել էր, որ հայրը բռնաբարել է իրեն, երբ նա դեռ յոթ տարեկան էր: CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա զարհուրելի մանրամասներով պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր և Վուդի Ալենի միջև 25 տարի առաջ:
«Ամեն ինչ տեղի ունեցավ մորս՝ Կոնեկտիկուտում գտնվող ամառանոցում: Նա ինձնից պահանջեց պառկել փորի վրա և խաղալ եղբորս գնացքով: Մինչ ես խաղում էի, հայրս իր սեռական կարիքներն էր բավարարում: Նա ձեռքերով իմ սեռական օրգաններին էր դիպչում»,- մանրամասնել է ռեժիսորի հոգեզավակը:
Դիլանն իր զարմանքն է հայտնել, որ մարդիկ ավելի շատ հավատում են այն մտքին, թե մայրն է իրեն Վուդիի դեմ լարել և «լվացել» աղջկա ուղեղը, քան իր պատմածներին:
«Մայրս միշտ սատարել է ինձ և հորդորել ճշմարտությունը պատմել: Նա երբեք ոչինչ չի հորինել ինձ համար և չի պարտադրել պատմել այն, ինչ իրականությանը չի համապատասխանում», - հավելել է Դիլանը:
Ինչ վերաբերում է դերասաններին, ովքեր դեռ շարունակում են համագործակցել Ալենի հետ, Դիլանը հայտնել է, որ նրանց չի դատապարտում:
«Ես հույս ունեմ, որ այն բանից հետո, երբ աստղերից շատերը դարձան Me Too և Time's Up շարժման մասնակիցներ, նրանք հասկացան, որ պատասխանատվություն են կրում սեռական բռնություններից տուժողներին լռության դրդելու համար: Ես արդեն 20 տարի շարունակ բարձրաձայնում եմ այդ մասին, բայց ինձ պարբերապար արհամարհում և լռեցնում են: Եթե հասարակությունն ի վիճակի չէ հասկանալու նման սարսափը վերապրածներից մեկին, ապա ինչպես նրանք կարող են մյուսներին սատարել»:
Օսկարակիր ռեժիսորը հերքել է հոգեզավակի նոր մեղադրանքները, ինչի մասին տեղեկացնում CBS-ը:
Հեռուստաալիքի լրագրողը հիշեցրել է, որ նույն մեղադրաքները Վուդի Ալենի դուստրը հնչեցրել է նաև 2014 թվականին, որից հետո ռեժիսորն անմիջապես դրանք հերքող հայտարարություն է արել:
«Չնայած նրան, որ Ֆերոուների ընտանիքը ցինիկորեն օգտագործում է Time's Up շարժման ընձեռած հնարավորությունը՝ սեռական բռնությունների մասին խոսելու և դրանք դատապարտելու համար, այնուամենայնիվ այդ ստահոդ մեղադրանքներն անգամ շարժման առկայությունը ճշմարտանման չի դարձնում: Ես երբեք դստերս նկատմամբ սեռական բռնություն կամ ոտնձգություն չեմ կիրառել, ինչն ապացուցվել է դեռ քառորդ դար առաջ՝ այս գործով երկու անգամ նախաձեռնված հետաքննությունների արդյունքում»-, Վուդի Ալենի հայտարարությունը մեջբերել է հեռուստաալիքը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը