Համացանցում հայտնվել է «Tomb Raider․ Լարա Քրոֆթ» ֆիլմի նոր թրեյլերը, որի գլխավոր դերակատարը Ալիսիա Վիքանդերն է։ Warner Bros. Pictures ընկերության Youtube-ի ալիքում հրապարակվել է ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերը, իսկ ֆիլմն էկրաններին հայտնվելու է մարտի 15-ին։
Ըստ սյուժեի՝ հանրահայտ հնագետի դուստր Լարա Քրոֆթը գնում է որոնելու իր հորը։ Ֆիլմը պատմում է Լարա Քրոֆթի առաջին գիտարշավի մասին. 21-ամյա Քրոֆթը վերջերս է ավարտել վարժարանը ու մտադիր է բացահայտել, թե ինչ հանգամանքներում է 7 տարի առաջ անհետացել իր հայրը՝ հայտնի հնագետը։ Այդ նպատակով նա գնում է խորհրդավոր կղզի, որը Ճապոնիայի ափերի մոտակայքում է գտնվում։ Այնտեղ հերոսուհին առաջին անգամ բախվում է այնպիսի հանգամանքների, որոնք ոչ միայն չեն սպանի նրան, այլև ավելի ուժեղ կդարձնեն ու կփառավորեն նրա անունը։
Ալիսիա Վիքանդերի հետ միասին ֆիլմում նկարահանվել են՝ Դոմինիկ Ուեսթը, Հաննա Ջոն Քեյմենը ու Նիք Ֆրոսթը։
Մարտաֆիլմի ռեժիսորն է Ռոար Ութհաուգը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը