MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«19 տարեկանում ինձ հիասթափեցրեց ամենամոտ մարդկանցից մեկը». Աստղիկ Սաֆարյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

16:38, 19 հունվարի

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է բլից հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ նման այլ հարցեր...

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին երգչուհի Աստղիկ Սաֆարյանն է.

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք երգչուհի:

Դա դեռ մանկուց եղել է իմ մեծագույն երազանքը, եւ երբ 2006 թ-ին սկսվեց «Հայ Սուպերսթար» նախագիծը, հասկացա, որ սա իմ գլխավոր շանսն է եւ ժամանակն է գործելու. որոշեցի մասնակցել, պայքարել եւ հետո շարունակել զբաղվել երգով: Այդպես էլ վարվեցի եւ, ի ուրախություն ինձ, ժողովուրդն ընդունեց ու սիրեց իմ տեսակը բեմում, եւ մինչ օրս նրանց սերը ստիպում է ինձ աշխատել ու ստեղծագործել, ինչն էլ անում եմ արդեն 11 տարի։

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Հավանաբար՝ քրոջս։

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Եթե լուրջ, ապա առաջին լուրջ սիրահարվածությունը զգացել եմ 22-23 տարեկանում։

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Ես այդ խոսքերը շատ չեմ շռայլում, դրան պետք է արժանանալ։ Բայց խոստովանել եմ մեկին ...

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Հավանաբար, առաջին լուրջ սիրո խոստովանությունը լսել եմ, երբ 18 տարեկան էի եւ դեռ սովորում էի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։

Առաջին հիասթափությունը...             

19 տարեկանում, երբ ինձ հիասթափեցրեց ինձ ամենամոտ մարդկանցից մեկը, որին ընկեր էի համարում, եւ դա ստիպեց ինձ հասկանալ շատ բաներ ու մարդկանց նայել ավելի զգույշ աչքով։

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Դժվարություններն անընդհատ ուղեկցում են մեզ, անգամ չեմ հիշում առաջինը կամ վերջինը, քանի որ դրանք կյանքի ամեն փուլում էլ առկա են եւ միշտ էլ պետք է ուղիներ գտնել դրանք հաղթահարելու համար: Կարեւորն այն է, որ այդ հաղթահարման ճանապարհին կարողանաս չկորցնել քո մարդկային տեսակը։

Ձեր առաջին երգը:

Գրվել է 2006 թվականին, որի խոսքերի հեղինակը ես էի, կոչվում էր «Երգում եմ Ես», իսկ պաշտոնական դեբյուտային առաջին երգս «Մեղավոր ես»-ն է եղել, որն էլ դարձավ նաեւ իմ առաջին տեսահոլովակը։

Առաջին մեծ հաջողությունը:

Երբ 15 տարեկանում ընդունվեցի բուհ, այդ տարիքում դա ինձ համար մեծ հաջողություն էր։

Ձեզ համար առաջնային է...

Մարդկայնությունը:

Կա՞ր թեմա, որ այսօր առաջին անգամ բացահայտեցիք:

Ուղղակի կային թեմաներ, որոնց մասին ես սովորաբար չեմ խոսում, բայց այսօր խոսեցի ։)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել