«Դեպի Եվրատեսիլ». եզրափակիչ անցած առաջին հնգյակը հայտնի է

Երիտասարդ երգիչն ուժերը փորձելու է նաև «Դեպի Եվրատեսիլ» ազգային մրցույթում

Շպարվիր NEWS.am STYLE-ի հետ. տաք գույներով հոլիվուդյան make up` նորաձեւ աղջիկների համար

Shine&Food. Չինական ուտեստներ՝ չինական Ամանորի կապակցությամբ

Բլոգ Լի. Որտեղ, ինչքանով եւ ինչ կարելի է ուտել Երեւանի փողոցներում

Ինչպես պետք է հայ տղամարդն իրեն պահի կանանց հետ․ NEWS.am STYLE-ի հարցումը

Fan Attack. Հասմիկ Շիրոյան VS երկրպագուներ

Երեւանյան էսքիզներ

POPcorn blog. փորձում ենք հին իրերից նոր հագուստ ստանալ միայն մկրատի օգնությամբ

14-ամյա Սաթենիկի գեղեցիկ կատարումը՝ «Ты супер!» նախագծում

24-ամյա Լիանա Ավանեսյանի ելույթը՝ ուկրաինական «Ձայնը» նախագծում

Սրբուհի Սարգսյանի փայլուն ելույթը՝ ուկրաինական «Ձայնը» նախագծում

Ինչպես պետք է գեր աղջիկները լուսանկարվեն

Շպռոտի սեքսուալ ֆոտոշարքը՝ Վալենտինի տոնին ընդառաջ

Shine&Food. Ավոկադոյով աղցան. երկրորդ փորձը հաջողվեց շեֆ-խոհարարի օգնությամբ

Թաիլանդական ուտեստների համը՝ Երեւանում

Երեւանում տոնեցին Բուն Բերեկենդանը (ֆոտո/վիդեո)

Հայուհիներն ունեն, արդյոք, հագուստի ընտրության հնարավորություն. NEWS.am STYLE-ի հարցումը

Ինչպես 150 կգ կշռող կինը հրաժարվեց դժբախտ ամուսնությունից եւ ավելորդ քաշից (ֆոտո)

20:32, 19 հունվարի

Երկու տարի առաջ Լիան Չեմփի կյանքում անհաջղություններ էին: Նա դժբախտ էր իրեն զգում ամուսնու հետ, ինչի պատճառով անդադար ուտում էր՝ արդյունքում հավաքելով մոտ 150 կգ քաշ:

Կինն ամեն օր սնվում էր McDonalds-ում: Սակայն մի առավոտ, նայելով հայելու մեջ, նա հասկացավ, որ արտաքինի պատճառով դարձել է շատ անինքնավստահ, եւ որ դրական փոփոխությունների ժամանակն է: Նախ, Լիանը հրաժարվեց անհաջող ամուսնությունից եւ սկսեց լրջորեն մտածել գեղեցիկ կառուցվածք ձեռք բերելու մասին: Մարզասրահ հաճախելն այնքան էլ դուր չէր գալիս Լիանին, այսպիսով՝ նա որոշեց ցանկալի արդյունքին հասնել ճիշտ սննդակարգի միջոցով: Նա կտրականապես հրաժարվեց արագ սնունդից եւ սկսեց ավելի շատ ժամանակ հատկացնել ամենօրյա նախավարժանքին:

«Ես ամուսնացա 21 տարեկանում: Մեր ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել իմ հիմնական աշխատանքից եւ կես դրույքով աշխատանքի անցնել: Այդ շրջանում ես անդադար սթրեսի մեջ էի լինում, ինչի պատճառով ավելի ու ավելի շատ էի ուտում:

Բայց երբ սկսեցի կշռել 150 կգ, հասկացա, որ մի բան պետք է անել…»,-ասում է Լիանը՝ նշելով, որ փոփոխության դիմելու հարցում իրեն ոգեշնչել են հայտնիների լուսանկարները, որոնք Instagram-ում պարբերաբար հրապարակումներ են տեղադրում՝ ցուցադրելով, թե որքան են նիհարել, ինչպիսին էին առաջ եւ ինչ փոփոխությունների են հասել.

«Նայելով նրանց՝ ես հասկացա, եթե նրանց մոտ դա ստացվել է, ինչո՞ւ ինձ մոտ չպետք է ստացվի: Սկզբի համար ես իմ մտքում ստեղծեցի այն կերպարը, որին ցանկանում էի հասնել:

Եվ ամեն անգամ այդ պատկերն ինձ կամքի ուժ էր տալիս նիհարելու: Վերջին անգամ ամիսներ առաջ եմ կշռվել, 58 կիլոգրամով նիհարել էի, հիմա շատ ավելի նիհար եմ, բայց էլ կշեռքին չեմ կանգնում, որպեսզի գիրանալու դեպքում դեպրեսիա չունենամ: Հագուստս ու հայելին են օգնում հասկանալ՝ գիրացե՞լ եմ, թե՞ ոչ»,-ասում է Լիանը, որի առօրյան այսօր կազմում են առողջ սնունդը, մարզումներն ու լողը:

Աղբյուրը՝ Mirror.co.uk


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Եվրատեսիլ 2018»-ի բեմում
Թամար Կապրելյան
Սեւակ Խանաղյան
Կամիլ
Հասմիկ Շիրոյան