Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ձեր կոչումը՝ ըստ կենդանակերպի նշանի

21:09, 23 հունվարի

Խոյ

Դուք ինքնավստահ անձնավորություն եք և կատարում եք բոլոր պարտականությունները։ Դուք հեշտությամբ եք կառավարում մարդկանց և տանում իրենց Ձեր հետևից։ Ձեզ կոչումը՝ խոշոր ընկերության ղեկավար։

Ցուլ

Ցուլերը պահպանում են այն, ինչ արդեն ունեն։ Նրանց բարդ է հեռանալ հարմարավետ և սովորական դարձած աշխատավայրից, և նրանք փորձում են որքան հնարավոր է երկար մնալ այնտեղ՝ միևնույն ժամանակ գործածելով բոլոր ջանքերը առաջ գնալու նպատակով։  Ցուլերի կոչումը՝ ֆինանսական գործարքներ։ 

Երկվորյակներ

Երկվորյակները խելացի են և շատ արագ են ընկալում ինֆորմացիան։ Նրանք պատրաստ են աշխատել օրուգիշեր, եթե վստահ են, որ իրենց գործն օգտակար է շրջապատին և զգալի եկամուտ է բերում։ Երկվորյակների առավել ակնհայտ կոչումը բժշկությունն է։ 

Խեցգետին

Խեցգետինը չափազանց բարի է և մեծ սիրտ ունի։ Նա կկարողանա բացահայտել իրեն այնտեղ, որտեղ հոգատարություն է հարկավոր։ Դա կարող է լինել մանկապարտեզի դաստիարակի, ուսուցչի, կամ կենդանիների ապաստանի աշխատակցի աշխատանքը։

Առյուծ

Առյուծներն աներևակայելի ուժեղ անհատականություններ են։ Նրանք համատեղում են առաջնորդի և ստեղծագործ անձնավորության հատկությունները։ Պայթյունավտանգ խառնուրդ է։ Առյուծները կկարողանան արտահայտել իրենց ունակությունները ինչպես ղեկավարի պաշտոններում, այնպես էլ արվեստի բնագավառում։ Առյուծներից հրաշալի երաժիշտներ, նկարիչներ և պարողներ են ստացվում։

Կույս

Կույսերին առավել բարդ է գտնել իրենց կյանքի կոչումը։ Նրանց համար կարևոր է, որ իրենց հավատան և այդ ժամանակ ամեն բան կստացվի։ Այս նշանի վերլուծական հմտությունները թույլ են տալիս զբաղվել ֆինանսական գործարքներով ավելի արդյունավետ, քան կենդանակերպի մյուս նշաններին։ 

Կշեռք

Հաճախ Կշեռքները դեռ մանկուց գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Դա հստակ մասնագիտություն չէ, այլև ուղղություն, որի հետ  իրենք ցանկանում են կապել իրենց կյանքը։ Այս նշանի կոչումը կայանում է գեղեցկության և հոգեկան բալանսի պահպանման մեջ։ Հաճախ նրանք դառնում են հոգևորականներ, հոգեբաններ, նկարիչներ և հասարակայնության հետ կապերի մասնագետներ։ 

Կարիճ

Կարիճը չի մանրանում և հիմնական մասնագիտություն է ընտրում։ Այնպիսի մասնագիտություն, որը թույլ կտա զգալի արդյունքների հասնել։ Հաճախ Կարիճների շարքերում հանդիպում են հանճարեղ գիտնականներ, ծրագրավորողներ, նորարարներ և արվեստագետներ։

Աղեղնավոր

Աղեղնավորը երբեք տեղում չի դոփում և միշտ աշխատում է գնալ առաջ։ Պաշտում է գիտությունը և հաճախ առաջինն է դառնում այն գործընթացների ուսումնասիրության մեջ, որը մարդկությանը դեռ ծանոթ չէ։ Բացի այդ, Աղեղնավորները կարող են լավ բժիշկներ դառնալ՝ հատկապես մանկաբույժներ, հոգեբաններ և գիտնականներ։

Այծեղջյուր

Այծեղջյուրները պահպանողական են և միշտ հավատարիմ են ձևավորված ավանդույթներին։ Այս բծախնդիր և կոկիկ մարդիկ ամեն բան անում են ջանասիրաբար և համառորեն գնում են դեպի իրենց նպատակները։ Նրանք մեծ հաջողությունների են հասնում գիտության, ֆինանսական, ինչպես նաև տեխնոլոգիաների և ճարտարապետության ասպարեզում։

Ջրհոս

Ջրհոսները յուրահատուկ են նրանով, որ հաջողության են հասնում ընտրած ցանկացած ասպարեզում։ Հատկանշական է, որ պատանեկության տարիներին նրանք շատ հավակնոտ չեն։ Հաջողության հասնելու ցանկությունը գալիս է մի փոքր ուշ։ Սակայն երիտասարդ տարիներին Ջրհոսը սկսում է կուտակել իր մեջ տարատեսակ ունակություններ՝ փորձելով նորանոր մասնագիտություններ։

Ձկներ

Իզուր չէ, որ Ձկների նշանը տարբեր կողմեր լողացով երկու ձկների պատկեր ունի։ Մի կողմից սա նպատակասլաց և պրակտիկ անձնավորություն է, իսկ մյուս՝ երազկոտ և գեղարվեստական։ Այս նշանի ներկայացուցիչների շրջանում շատ ստեղծագործողներ  և արվեստագետներ են հանդիպում ։ Ձկները պատվավոր տեղեր են զբաղեցնում արվեստի պատմության մեջ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել