1. ՓՈՂԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔ. «ՓՈՂԻ ԷՆԵՐԳԻԱՆ ԵՆԹԱԿԱ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ»
Փողի էներգիայի առաջին օրենքն ասում է. «Առատության էներգիան ենթակա է ուշադրության»: Ես այս խոսքերը լսել եմ եւ չինացի, եւ հավայցի ուսուցիչներից: Ուշադրությունը շատ կարեւոր է էներգիայի համար ընդհանուր առմամբ: Մեր ուշադրությունից, մեր կենտրոնացածությունից է կախված, թե ինչ էներգիայով` աղքատության, թե հարստության, «կլիցքավորենք» մեր կյանքը:
Ուշադրությունը նշանակում է մտքերի եւ ցանկությունների վերահսկողություն: Ուշադրության կառավարումը հոգեկանի յուրահատուկ «դաստիարակություն» է: Ուշադրության «դաստիարակումը» փողը դեպի քեզ ձգելու շատ կարեւոր, կարելի է ասել` առանցքային օղակ է:
Մի ամաչեք մտածել եւ երազել փողի մասին, ուշադրությունը կենտրոնացնել փողի էներգիայի վրա: Ցավոք սրտի, մեզ շրջապատող աշխարհի տարրերից ոչ մեկը կապված չէ «վատ» առասպելների եւ դրանցից բխող սնահավատությունների այնպիսի քանակության հետ, ինչպիսին փողն է:
Նույնիսկ սեքսի մասին մարդիկ ավելի բացահայտորեն, ազնվորեն եւ անկեղծորեն են մտածում, քան փողի: Առանց ամոթի եւ նեղվելու մտածեք բարգավաճման էներգիայի մասին: Փողին սխալ վերաբերմունքն է ագահության, գողության, աղքատության եւ թշվառության, խնդիրներով լի անուրախ գոյության հանգեցնում:
2. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐԵՆՔՆ ԱՍՈՒՄ Է. «ՄԵՐ ՈՒՂԱՐԿԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԶ»
Էներգիայի երկրորդ օրենքն այսպիսին է. «Իմ ուղարկած ցանկացած բան ինձ կվերադառնա»: Գործնականում դա նշանակում է, որ ես ակտիվացնում եմ այն օբյեկտը, որի վրա կենտրոնացած է իմ ուշադրությունը, եւ էներգիայի այդ տեսակը մագնիսի նման պատասխան ուշադրություն է ձգում դեպի իրեն: Ուշադրությունը գործում է ճառագայթները մի կետի վրա կենտրոնացնող խոշորացույցի նման:
Այսինքն փող գրավելու համար անհրաժեշտ է փողի համար մագնիսի նման մի բան դառնալ, անհրաժեշտ է քեզ վրա հրավիրել նրա «ուշադրությունը»:
3. ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԵՆՔՆ ԱՍՈՒՄ Է. «ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՏՈՒՐ, ՈՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱՍ»
Փողի էներգիայի երրորդ օրենքն ասում է. «Չի կարելի պարտապանի վիճակում լինել»: Իսկ եթե պարտքով փող եք վերցրել, այն ուրախությամբ վերադարձրեք: Նա, ով ուրախությամբ է պարտք տալիս (եւ վճարում հաշիվները` բնակարանի, կապի, կենցաղային ծառայությունների եւ այլնի) անպայման կհարստանա. ուրախության էներգիան դեպի նրան կձգի փողի էներգիան: «Ուրախությամբ տուր, որ ուրախությամբ ստանաս» սկզբունքը փողի էներգիայի հետ աշխատելու սկզբունք է:
ՁԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԸ
Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի փողի հոսքը ձեր կյանքում արգելափակելու անհատական, միայն իրեն հատուկ պատճառ: Դա կարող է լինել ինչպես սերնդից սերունդ փոխանցվող ցեղական ծրագիր, այնպես էլ այս կյանքում ձեռք բերված եւ սեփական բացասական փորձի հիման վրա ստեղծված ծրագիր:
Դուք մանուկ հասակում ձեր ծնողներից ի՞նչ եք լսել փողի մասին: Գուցե այն, որ «փողը դժվարությամբ է տրվում» եւ որ այն վաստակելու համար անհրաժեշտ է «քրտինք թափել»: Կամ էլ այն, որ «փողը ծառերին չի աճում» եւ, ինչպես սիրում էր ասել տատիկս, «հարուստ չենք ապրել եւ սկսելու բան չկա». տատիկը մեծ եւ շատ հարուստ ընտանիքից էր սերում, որը հրաշքով էր խույս տվել կուլակաթափից եւ մեկ անգամ եւ ընդմիշտ յուրացրել էր, որ նոր իշխանությունը չի սիրում «հարստություն» բառը եւ որքան ավելի աղքատ ես, այնքան ողջ կմնաս:
Իսկ գուցե ձեր մանկությունն ընթացել է մերձավորների սիրո անհոգ մթնոլորտում, որոնք ձեզ պահպանում էին կենսական խնդիրներից եւ չէին ծանրաբեռնում ֆինանսական հարցերի քննարկմանը մասնակցությամբ, բայց ինքնուրույն կյանք մտնելով` սկսեցիք նկատել, որ փողը փորձում է խուսափել ձեզնից կամ էլ անցնում է «մատների արանքով» եւ երկար չի մնում:
Այդ բոլոր համոզմունքները, որոնք ձեւավորվել են հարազատների, ծանոթների, հասարակության, կոլեկտիվ ծրագրերի ազդեցությամբ, այդ բոլոր համոզմունքներն արմատացել են ձեր ենթագիտակցության մեջ եւ ազդում են ձեր կյանքի եւ այն պատկերացումների վրա, թե ինչն է ձեզ համար հնարավոր կամ անվտանգ:
Դուք կարող եք երազել, ցանկանալ, ցուցադրել ինչ ասես, բայց բացասական համոզմունքները կխոչընդոտեն առատության եւ ֆինանսական բարեկեցության արտահայտմանը:
Աղբյուրը՝ econet.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից