Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սեքսուալ Սելենա Գոմեսը՝ Puma ապրանքանիշի գովազդարշավում

10:06, 20 հունվարի

25-ամյա Սելենա Գոմեսը դարձել է Puma ապրանքանիշի դեմքը անցած տարվա նոյեմբերին։

Հանրահայտ երգչուհին չի մոռանում, որ Ջասթին Բիբերի հետ հարաբերությունները հարթելուց բացի նաեւ պայմանագրային պարտականություններ ունի։

Երգչուհին նկարահանվել է En Pointe հավաքածուի գովազդարշավում, որը Puma-ն ստեղծել է Նյու Յորքի բալետի պարողների հետ միասին։

«Նրա հետ երբեք չես ձանձրանում ու միշտ հետաքրքիր է լինում»,-մեկնաբանում են ապրանքանիշի ներկայացուցիչները Սելենայի հետ ֆոտոշարքը Instagram-ում։

Ինչ վերաբերում է բուն հավաքածուին, ապա այն բավականին զուսպ ու ոճային է ստացվել։

Մոխրագույն երանգներով լեգգինսները, սպորտային կրծկալներն ու կոշիկները արժանի են բոլոր նորաձեւ աղջիկների զգեստապահարանում տեղ գտնելուն։

Նշենք, որ օրերս հայտնի է դարձել նաեւ այն, որ Սելենայի երկրպագուներին դուր չի գալիս, որ երգչուհին նկարահանվում է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Վուդի Ալենի «Անձրեւոտ օր Նյու Յորքում» ֆիլմում։

«Ես երկար զրուցել եմ նրա հետ, որպեսզի նա չաշխատի Ալենի հետ, սակայն նա ինձ չի լսել։ Նրա թիմում ցնցող մարդիկ են։ Այնտեղ ոչ մեկը մյուսից ցածր չէ։ Ոչ ոք նրան չի վերահսկում։ Նա ինքն է ընդունում բոլոր որոշումները։ Նշանակություն չունի, թե դու նրան ինչ խորհուրդ ես տալիս։ Նա ամեն ինչ ինքնուրույն է որոշում»,- փորձել է արդարանալ Գոմեսի մայրը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել