Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«15 տարեկանում սիրահարվել եմ մի դերասանի». Սյուզաննա Մելքոնյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

14:35, 20 հունվարի

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է բլից հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ նման այլ հարցեր...

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն է.

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք երգչուհի:

Անկեղծ ասած՝ երբեք նման զգացողություն չեմ ունեցել: Պարզապես 6-րդ դասարանում բեմ բարձրանալիս ենթագիտակցորեն դա ստացվեց…

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Շատ երկար ժամանակ ինքս իմ մեջ եմ պահում: Բայց, երեւի, իմ ամենամոտ դասընկերուհուն եմ պատմում, որն արդեն 18 տարի է՝ կողքիս է:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

15 տարեկանում սիրահարվել եմ մի դերասանի՝ Ուենթվորթ Միլերին:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Երբեք չեմ խոստովանել սեր:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Երկրորդ դասարանում:

Առաջին հիասթափությունը...

Կարիերայի հետ կապված՝ 16 տարեկանում, երբ լքեցի «Հայ Սուպերսթար» նախագիծը:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Բուհն ավարտելուց հետո, երբ պետք է դասավորեի կյանքս: Հետաքրքիրն այն է, որ սկսեցի աշխատել դայակ ու շատ կապվեցի այդ բալիկի հետ, եւ մինչն օրս մենք մեծ եւ փոքր ընկերուհիներ ենք :)

Ձեր առաջին երգը:

Իմ երգած առաջին երգը Քրիստինե Պեպելյանի «Մայրիկն» էր, իսկ հեղինակային առաջին երգս՝ «Навсегда»-ն:

Առաջին մեծ հաջողությունը:

2012 թ-ին, երբ հաղթեցի միջբուհական փառատոնում, որը կոչվում էր «Ուսանողի ձայնը»: Իսկ կյանքիս ամենամեծ հաջողությունը «Նոր Ալիք» մրցույթում հաղթանակն էր:

Ձեզ համար առաջնային է...

Կարիերաս:

Սյունե Առաքելյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել