Շուտով կմեկնարկի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանը, որին այս տարի մասնկացում է 20 երգիչ։ Ի թիվս նրանց, այս տարի «Եվրատեսիլի» ուղեգրի համար կպայքարի նաեւ Արսեն Գրիգորյանը (Կամիլ), որը հանդես է գալիս հումորային կերպարով։
Նա իսպանալեզու երգ է ներկայացրել, որի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է։ Վերջինս իր Instagram-ում անդրադարձել է մրցույթին՝ կոչ անելով սատարել Կամիլին, քանի որ, ըստ նրա, «Եվրատեսիլում» դժվար է հաղթել առանց հումորի.
«Իմ շատ մտերիմ, տգեղ ընկերուհին պատրաստվում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»։ Սատարում ենք քեզ, սիրելիս։ Առանց հումորի այդ մրցույթում հաղթելը դժվար է»։
Նշենք, որ Կամիլն արդեն հասցրել է գրավել արտասահմանյան մամուլի ուշադրությունը։ Մասնավորապես, եվրատեսիլյան հայտնի՝ WiwiBloggs կայքը հոդված է գրել նրա մասին.
«Մենք արդեն սիրահարված ենք Կամիլի անհատականությանը, եւ եթե ստացվի այնպես, որ նա հաղթի, անհամբերությամբ կհետեւենք, որպեսզի նա փայլի նաեւ Լիսաբոնում: Նա հաստատ լավ ընտրություն կլինի Հայաստանի համար, եւ Հայաստանն առաջին անգամ մրցույթին կներկայանա ոչ թե անգլերեն կամ հայերեն, այլ իսպաներեն երգով»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով