Լոս Անջելեսի The Shrine Auditorium համերգասրահում անցել է ԱՄՆ դերասանական գիլդիայի` SAG Awards 2018 մրցանակաբաշխության 24-րդ արարողությունը։ Կարմիր գորգի արարողության, ինչպես նաև հաղթողների մասին մենք արդեն գրել ենք, իսկ հիմա ձեր ուշադրությունն ենք հրավիրում «Տղամարդու լավագույն դեր սերիալում» անվանակարգում հաղթող ճանաչված Ուիլյամ Մեյսիի վրա («Անամոթները»), որն արդեն երկրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության դափնեկիր է դառնում։
Արարողությանը դերասանը ներկայացել է կնոջ հետ, որը հաղթողի անունը լսելուց հետո միանգամից շնորհավորել է ամուսնուն՝ գրելով. «Քո շիկահերն այսօր երեկոյան քեզ է սպասելու անկողնում»։
Դե, իսկ դերասանն ինքը բեմից իր ելույթում աջակցություն է հայտնել կանանց իրավունքներին՝ նշելով, որ մեր ժամանակներում, ոտնձգություններին առնչվող սկանդալների ֆոնին, Հոլիվուդում տղամարդ լինելը դժվարացել է։
«Մեր ժամանակներում Հոլիվուդում տղամարդ լինելը դժվարացել է։ Մեզնից շատերը զգում են, որ իրենց վրա «հարձակվում են», ու որ բոլորս պետք է ներողություն խնդրենք։ Իրավիճակը հիմա բավականին լարված է, սակայն ես կրկնում եմ՝ ես շնորհակալ եմ աստծուն, որ ես այս բիզնեսում եմ։ Ես ու ընկերներս միաձայն սատարում ենք Time’s Up կանանց իրավունքների շարժումը։ Ժամանակները փոխվում են, ես ունեմ դուստրեր, ես չեմ ուզում, որ նրանք կյանքում նման իրավիճակների բախվեն։ Իրականում մեր ինդուստրիայում շատ դժվար է»,-նշել է դերասանը։
Ի դեպ, հավելենք, որ Մեյսին օգնել է սերիալում իր խաղընկերուհուն՝ Էմմի Ռոսսումին՝ նրա աշխատավարձի բարձրացման հարցում։ Էմմին հայտնել էր սերիալը նկարահանող ընկերությանը, որ կշարունակի նկարահանվել միայն եթե բարձրացնեն իր աշխատավարձը, իսկ Ուիլյամն աջակցել էր նրան՝ ասելով, որ դերասանուհու պահանջն արդարացի է։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX,Shutterstock, WireImage
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:42, 20 փետրվարի
Ժաննա Բուտուլյանն ուլտրակարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը23:08, 20 փետրվարի
Լագերֆելդի հսկայական կարողությունը կարող է ժառանգել նրա կատուն22:31, 20 փետրվարի
Հայտնի է բոլոր ժամանակների ամենալավ սաունդթրեքը22:01, 20 փետրվարի
«Էրեխա տղա»․ Մկրտիչ Արզումանյանը ցույց է տվել՝ ինչպիսին է եղել տարիներ առաջ21:45, 20 փետրվարի
49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է անթերի կազմվածքը21:12, 20 փետրվարի
Հոգեբանական խորամանկ հնարքներ, որոնք օգտակար են յուրաքանչյուրի համար20:53, 20 փետրվարի
Իվետա Մուկուչյանի հրապուրիչ լուսանկարը՝ Թել Ավիվից20:33, 20 փետրվարի
Լավ մոռացված հինը՝ «Սատանայի փաստաբանը»20:12, 20 փետրվարի
«Սխալ գնացքը ձեզ կարող է ճիշտ կայարան հասցնել». Իննա Խոջամիրյան19:52, 20 փետրվարի
Բուրգեր` պատրաստված Թիմաթիի կողմից. Երեւանում կբացվի «Black Star Burger»19:04, 20 փետրվարի
«Հարրի Փոթերի» երկրպագուները շոկի մեջ են. Հերմիոնան եւ Մալֆոյը միասին են18:49, 20 փետրվարի
«Կյանքը հիասքանչ է». Անժելա Սարգսյան