Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մեր ժամանակներում տղամարդ լինելը դժվար է». Ուիլյամ Մեյսի

17:13, 22 հունվարի

Լոս Անջելեսի The Shrine Auditorium համերգասրահում անցել է ԱՄՆ դերասանական գիլդիայի` SAG Awards 2018  մրցանակաբաշխության 24-րդ արարողությունը։ Կարմիր գորգի արարողության, ինչպես նաև հաղթողների մասին մենք արդեն գրել ենք, իսկ հիմա ձեր ուշադրությունն ենք հրավիրում «Տղամարդու լավագույն դեր սերիալում» անվանակարգում հաղթող ճանաչված Ուիլյամ Մեյսիի վրա («Անամոթները»), որն արդեն երկրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության դափնեկիր է դառնում։

Արարողությանը դերասանը ներկայացել է կնոջ հետ, որը հաղթողի անունը լսելուց հետո միանգամից շնորհավորել է ամուսնուն՝ գրելով. «Քո շիկահերն այսօր երեկոյան քեզ է սպասելու անկողնում»։

Դե, իսկ դերասանն ինքը բեմից իր ելույթում աջակցություն է հայտնել կանանց իրավունքներին՝ նշելով, որ մեր ժամանակներում, ոտնձգություններին առնչվող սկանդալների ֆոնին, Հոլիվուդում տղամարդ լինելը դժվարացել է։

«Մեր ժամանակներում Հոլիվուդում տղամարդ լինելը դժվարացել է։ Մեզնից շատերը զգում են, որ իրենց վրա «հարձակվում են», ու որ բոլորս պետք է ներողություն խնդրենք։ Իրավիճակը հիմա բավականին լարված է, սակայն ես կրկնում եմ՝ ես շնորհակալ եմ աստծուն, որ ես այս բիզնեսում եմ։ Ես ու ընկերներս միաձայն սատարում ենք Time’s Up կանանց իրավունքների շարժումը։ Ժամանակները փոխվում են, ես ունեմ դուստրեր, ես չեմ ուզում, որ նրանք կյանքում նման իրավիճակների բախվեն։ Իրականում մեր ինդուստրիայում շատ դժվար է»,-նշել է դերասանը։

Ի դեպ, հավելենք, որ Մեյսին օգնել է սերիալում իր խաղընկերուհուն՝ Էմմի Ռոսսումին՝ նրա աշխատավարձի բարձրացման հարցում։ Էմմին հայտնել էր սերիալը նկարահանող ընկերությանը, որ կշարունակի նկարահանվել միայն եթե բարձրացնեն իր աշխատավարձը, իսկ Ուիլյամն աջակցել էր նրան՝ ասելով, որ դերասանուհու պահանջն արդարացի է։    

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX,Shutterstock, WireImage

   


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել