Արմուշը սիրառատ լուսանկար է հրապարակել իր կնոջ՝ Լուսինեի հետ։ Instagram-ի իր էջում ԱՄՆ տեղափոխված հումորային դերասանը նոր լուսանկար է տեղադրել, որում փորձում է համբուրել կնոջը։
«Իմս»,- մակագրել է նկարը Արմուշը, որում ներկա է նաեւ Արամ MP3-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը հուզիչ գրառում էր արել՝ շնորհավորելով իր մայրիկի տարեդարձը.
«Կյանքում, երբ երջանիկ եմ եղել, այդ երջանկությունը շնչել եմ միայն քո սրտով, ուզում եմ այսօր ընդամենը խոսել քո սրտի հետ, ու խնդրել նրան, որ այնքան զարկի, մինչեւ ես նորից ծնվեմ, որ քո սրտի մեղմ շնչով նորից հառնեմ իմ մեջ այն շունչը, որը նորից կյանք կտա:
Այնքան եմ սիրում քո մեղմ բույրը, երբ քո տանջված ձեռքերով գիշերներս ես հանգստացրել, ուզում եմ... այքան բանեմ ուզում ՄԱՄ, բայց հավատա, երբ նայում եմ քո ձեռքերին, ուզում եմ ոչ թե ուզել, այլ ամեն բան տալ քեզ, երբ նայում եմ հոգնած աչքերիդ, ուզում եմ ոչ թե տեսնել, այլ իմ աչքերը տալ քեզ, երբ տեսնում եմ, թե ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում, ուզում եմ իմ սիրտը քեզ տալ:
Եթե ասում են հավերժություն, ես այդ բառից սոսկում եմ միայն։ ՄԱՄ, ես չեմ ուզում հավերժություն, այլ ուզում եմ մի պահ, որ ապրեմ քո հոգով ու շնչեմ քեզանով, խնդրում եմ քեզ, այնքան ապրի՛ր, որ ամեն անգամ ես նորից ծնվեմ:
Երբ նայում եմ հոգնած շուրթերիդ, մեղմ կարոտ եմ զգում, սակայն դու այնպես ես նորից ժպտում, որ այդ ժպիտով ես անվերջ թռչում եմ: Երանի, երանի հավերժությունը դու լինեիր, այլ ոչ թե կյանքը, հավատ՛ա ես քեզանով անվերջ կապրեի, քեզանով կշնչեի ու կերազեի:
Նորից պատկերվիր իմ կարոտած մանկության սրտում, տու՛ր նորից մեղմ օրորանք ու մեղմ համբույր, իմ միակ հավերժություն, իմ միակ օդ ու կյանք, քեզանից այն կողմ ես էլ չեմ շնչում, ուստի խնդրում եմ, ապրի՛ր հավերժ:
Դու իմ լույսն ես, դու իմ կորած ճանապարհի ճանապարհն ես, էլ ին՞չ կյանք՝ առանց ՄՈՐ սրտի: ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ»,- գրել էր Արմուշը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին