«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Լոլիտա Միլյավսկայան՝ քնի հետ կապված խնդիրների ու Օլգա Բուզովայի հասցեին քննադատությունների մասին

19:03, 22 հունվարի
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան գանգատվել է քնի հետ կապված խնդիրներից ու պահանջել դադարեցնել Օլգա Բուզովայի հասցեին քննադատությունները։ 54-ամյա երգչուհին «Սոբեսեդնիկ» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ գերծանրաբեռնվածության պատճառով իր նյարդային համակարգը վատ վիճակում է։ Մշտական հոգնածության համախտանիշը, որի մասին այդքան շատ են խոսում, հետզհետե խորանում է։ Դրա համար էլ Լոլիտան որոշել է կարգի բերել առողջությունն ու ուղեւորվել Բուլղարիա՝ լեռնադահուկային կուրորտ։
 
«Մեկ տարվա հյուրախաղերից ու աշխատանքից ես այնքան եմ հոգնել, որ այս տարի հանգստանում եմ մինչեւ հունվարի 22-ը,- հառաչելով ասում է երգչուհին,- Այլ կերպ ուժերս չեմ վերականգնի։ Առաջին անգամ եմ ինքս ինձ թույլ տալիս այսքան երկար հանգստանալ։ Չնայած իմ տարիքում արդեն ժամանակն է հաճախ այդպես վարվել։ Վերջերս ես քնի հետ կապված խնդիրներ ունեմ։ Ժամային գոտիների փոփոխությունից ու անկանոն գրաֆիկից Լոլիտայի ռեժիմը խախտվել է։ Արդյունքում նա չի կարողանում քնով անցնել առանց դեղամիջոցների։
 
«Որպեսզի ինձ չմեղադրեն դեղամիջոցի գովազդի մեջ, ես չեմ ասի, թե ինչ եմ օգտագործում։ Մեկ հաբի վրա ջուր ես լցնում, խմում ու քնում։ Ինձ շատ է ճնշում Մոսկվայում արեւի բացակայությունը։ Երբ վերադառնում ես հյուրախաղերից, որտեղ կայարաններից, հյուրանոցներից ու օդանավակայաններից բացի ոչինչ չես տեսնում, ուզում ես տեսնել երկինք, որտեղ որեւէ կապույտ ու սպիտակ բան կա»,- ասում է երգչուհին։ Միաժամանակ նա անդրադարձել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովային՝ նշելով, որ նրան սոցցանցերում հաճախ են հանդիմանում։ Լոլիտան որոշել է պաշտպանել Թաիլանդում հանգստացող հեռուստաաստղին։
 
«Լսեք, նա նորմալ կին է։ Դե հա, երբեմն մի քիչ չափազանցնում է։ Ինչպես եւ բոլոր նրանք, ովքեր մեծ սթրես են տարել ու ապահարզանի միջով անցել։ Ինձ հետ էլ էր նույնը։ Ոչ մի վատ բան Բուզովայի մասին չեմ ասի։ Ապահարզանի հետեւանքները կարող են երկար տեւել, դրա համար էլ ավելի լավ է նրան հանգիստ թողնենք։ Թող անի ինչ ուզում է։ Նա ոչ մի վատ բան չի անում՝ երգում է։ Դե ուրեմն, թող շարունակի երգել»,- ասում է երգչուհին։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել