«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Կոմունալկայում» ապրող աղքատ ծրագրավորող. լրատվամիջոցները բացահայտել են Անաստասիա Վոլոչկովայի նոր սիրեկանին

20:06, 23 հունվարի

Անաստասիա Վոլոչկովան օրերս է վերադարձել Մալդիվներից, որտեղ անցկացնում էր իր հանգիստը։ Բալետի պարուհին վերջերս բորբոքել էր իր Instagram բաժանորդների նաև երկրպագուների հետաքրքրասիրությունը՝ ակնարկելով, որ ինքը նոր սիրեկան ունի՝ ոմն Միխայիլ Լոգին, որը սև «Մայբախ» է նվիրել Նաստյային։

Միխայիլը 40 տարեկան է, նա զբաղվում է հյուրանոցային բիզնեսով, զբաղեցնում է կոմերցիոն տնօրենի տեղակալի պաշտոնը։ Չնայած՝ ծանոթությունների կայքի հարցաթերթիկում տղամարդը նշել է, թե ապրում է «կոմունալկայում» ու սիրում է խմել։

«Комсомольская правда»-ն մեջբերում է մի կնոջ հետ հարցազրույց, որը զանգահարել էր խմբագրություն ու ասել, որ ճանաչում է Նաստյայի երկրպագուին։

«Նա սովորական ծրագրավորող է Իրկուտսկից,- ասում է կինը,- Նրան հիշում եմ դեռ դպրոցական տարիներից։ Նա ապրում էր իմ բակում, դպրոցն էլ մեր տնից հինգ րոպեի հեռավորության վրա է։ Դպրոցական ընկերուհին հետո դարձել է նրա առաջին կինը, նրանք որդի են ունեցել։ Միշան երեխային խնամել է մինչև հինգ տարեկանը, մինչ նրա կինը բիզնես էր անում։ Միշան երկու ինստիտուտ է ընդունվել, մեկն ավարտել է, ծրագրավորող է աշխատել էներգետիկ ընկերությունում։ Ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել։ Բայց դեռ մինչ այդ Միխայիլը սկսել էր «սերտ շփվել» գործընկերոջ հետ։ Իսկ երբ արդեն Մոսկվայում կինը նրան առաջարկել է տեղափոխվել ավելի մեծ բնակարան, նա հրաժարվել է, քանի որ սիրային հարաբերություններ էր սկսել մեկ այլ կնոջ հետ։ Հենց նրա հետ էլ հետո ամուսնացել է ու միասին տեղափոխվել են Անապա,- շարունակում է Լոգինովի ծանոթը,-Որքանով գիտեմ, այնտեղ Միշան իրոք աշխատում էր հյուրանոցային բիզնեսի ոլորտում։ Բայց չեմ կարող հստակ ասել, թե ինչ պաշտոն էր զբաղեցնում։ Միայն գիտեմ, որ ապահարզանից հետո ամեն ինչ մնացել է երկրորդ կնոջը։ Իսկ հիմա Միխայիլը ոչ մի կոպեկ չունի։

Իսկ ոգելիցի հանդեպ իր նախասիրության մասին Միշան չէր ստում։ Բայց ահա այն տեղեկությունը, որ մի քանի երեխա ունի, որոնք իբրև նրա հետ են ապրում՝ հավաստի չէ։ Միշան միայն մեկ որդի ունի՝ առաջին ամուսնությունից, ընդ որում՝ արդեն մեծահասակ»,- հայտնել է կինը։

Այդ դեպքում ինչպե՞ս է «կոմունալկայում» բնակվող նախկին ծրագրավորողին հաջողվել խելքահան անել աշխարհահռչակ պարուհուն։ Հավանաբար, պատասխանը Նաստյայի Instagram-ում է։ Միխայիլի հետ առաջին համատեղ լուսանկարը հունվարի 6-ով է հրապարակվել: Այն արվել է Վոլոչկովայի տանն աշխատող կնոջ ծննդյան օրը։ Իսկ եթե Լոգինովը ժամանակին զբաղվել է հյուրանոցային բիզնեսով, հնարավոր է հենց Անաստասիայի տանն աշխատող կնոջ միջոցով էլ նա սկսել է ելումուտ ունենալ Նաստյայի տուն։  Բոլոր մյուս լուսանկարներում Միխայիլն արդեն գրկախառնված է Նաստյայի հետ։ Մեկ այլ հարց է, թե ինչու պարուհու ընտրյալը հերթական օլիգարխ չէ։ КП-ի այս հարցին Անաստասիան ինքն է  պատասխանել․

«Փողի քանակը կարևոր չէ, կարևորը մեծ սիրտն է»:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել