Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ութ բան, որոնք խելացի մարդիկ չեն անում

20:12, 24 հունվարի

Նրանք թույլ չեն տալիս անցյալի սխալներին խանգարել ներկային

Խելացի մարդիկ գիտեն, որ առանց պարտությունների հաղթանակներ չեն լինում: Շատերն են թույլ տալիս անցյալի սխալներին ազդել ներկայի վրա: Եվ այդ իրադարձությունները կարող են խանգարել հասնել ձեր նպատակներին: Բայց խելացի մարդիկ դրանով չեն զբաղվում: Նրանք անցյալը թողնում են հետեւում, քանի որ գիտեն, որ Factum est factum, այսինքն՝ եղածը եղած է: Խելացի մարդիկ սխալներին նայում են որպես աճելու եւ ավելի լավը դառնալու հնարավորություն:

Նրանք չեն կենտրոնանում բացասական բաների վրա

Խելացի մարդիկ գիտեն, որ նրանք իրենց մտքերի իշխանության տակ են: Նրանք կենտրոնանում են դրական բաների վրա: Խելացի մարդիկ անկեղծ հավատում են, որ միտքը նյութական է: Նրանք գիտեն, որ կյանքն ավելի հեշտ եւ հաճելի է դառնում, երբ նրանք օգտագործում են երազելու, զարմանալու, ստեղծագործելու, կառուցելու, վերաձեւելու եւ սիրելու կարողությունները:

Նրանք չեն փախչում իրենց խնդիրներից

Բոլորն էլ խնդիրներ ունեցել եւ կունենան: Խնդիրներ լինում են աշխատավայրում, գումարի հետ կապված, ընտանիքում եւ այլն: Խելացի մարդիկ նայում են այդ խնդիրների ճակատին: Նրանք ստեղծագործական ուղիներ են գտնում լուծումների համար: Երբեմն խելացի մարդիկ սայթաքում են, բայց նրանք ոտքի են կանգնում եւ շարունակում են քայլել: Նրանք խիզախություն ունեն իրենց վախերին դիմակայելու համար: Նրանք կարող են յուրաքանչյուր խնդիր դիտարկել որպես ավելի լավը դառնալու շանս:

Նրանց չի հուզում, թե ինչ են մտածում իրենց մասին ուրիշները

Խելացի մարդիկ թույլ չեն տալիս ուրիշների բացասական կարծիքը իրենց հեռու պահի երջանկությամբ եւ հաջողությամբ լեցուն կյանքից: Աշխարհը լի է ցինիկներով, սկեպտիկներով եւ ատելությամբ լցված մարդկանցով: Սակայն խելացի մարդիկ նրանց դեն են նետում, պատկերավոր ասած, իհարկե: Նրանք իրենց շրջապատում են խելացի մարդկանցով, որոնք կիսում են իրենց արժեքները եւ հետաքրքրությունները: Լավ միտք կա. «Եթե դու սենյակում ամենախելացին ես, նշանակում է դու սխալ սենյակում ես»:

Նրանք ժամանակ չեն կորցնում

Խելացի մարդիկ դատարկ տեղը ժամանակ չեն կորցնում: Նրանք ձեւավորում են ճիշտ սովորություններ, որոնք թույլ են տալիս ավելի խելացի կազմակեպել աշխատանքը: Նրանք անիմաստ խնդիրների վրա ժամանակ չեն կորցնում: Բայց նրանք նաեւ խոստովանում են, որ չի կարելի միշտ աշխատել: Պետք է թողնել, որ ուղեղը հանգստանա:

Նրանք վայրկյանական գոհունակության չեն սպասում

Խելացի մարդիկ հասկանում են, որ լավ բաներ են կատարվում նրանց հետ, ովքեր կարողանում են սպասել: Մենք ապրում ենք ակնթարթային բավարարվածության հասարակությունում: Այլ խոսքով ասած՝ սպասում ենք, որ ամաեն բան շատ արագ եւ հեշտ կստացվի:  Խելացի մարդիկ չեն մոռանում, որ կա ավելի կարեւոր բան, քան արդյունքը սկուտեղի վրա ստանալը: Եվ դա բավարարվածությունն է, որը դուք ստանում եք ամեն օր այն աշխատանքից, որը ձեզ դուր է գալիս:

Նրանք չեն կենտրոնանում բաների վրա, որոնք ի վիճակի չեն փոխել

Մենք ամեն օր բախվում ենք ինչ-որ բանի, որը վերահսկել ի վիճակի չենք: Խցանումներ, կոպիտ մարդիկ եւ այլն: Բայց խելացի մարդիկ դրան հանգիստ են վերաբերվում եւ կենտրոնանում են նրա վրա, ինչը կարող են վերահսկել: Նրանք գիտեն, որ մտքի հանդարտությունը իմաստության հիանալի մարգարիտներից մեկն է: Եվ նրանք այդ շնորհից քաղում են առավելագույնը:

Նրանք ժամանակ չեն վատնում մարդկանց վրա, որոնք կարող են խանգարել

Խելացի մարդիկ իրենց շրջապատում են խելացի մարդկանցով: Նրանք ժամանակ են հատկացնում ընտանիքի, ընկերների եւ ծանոթների համար, որոնք կիսում են իրենց արժեքներն ու կյանքի մասին պատկերացումները; Եվ նրանք նաեւ գիտակցում են, որ իրենք պետք է սահմանափակեն ժամանակը, որը հատկացնում են բացասական մարդկանց: Այդ պատճառով նրանք ավելի շատ ժամանակ են տրամադրում դրական, ինտելեկտուալ եւ ուրախ մարդկանց:

Աղբյուր՝Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել