Նախանձ ընկերներ
Միայն կողքից է թվում, թե դա շատ պարզ է. փոխադարձ համակրանք, կապվածություն, հետո մեծ զգացմունքներ եւ շուրջը բոլորն ուրախանում են ձեզ համար: Իրականում` ոչ: Ձեր շուրջը շատ մարդիկ կան, որոնք ձեզ չեն սիրում: Իսկ նրանք, ովքեր մեզ սիրում են, ամենալավն են ցանկանում: Բոլորովին էլ ապացուցված չէ, թե բոլորը միանման են տեսնում այդ «ամենալավը»:
Քո ընկերուհիները լիովին կարող են որոշել, որ քո սիրելին քեզ բոլորովին հարմար չէ: Նրա ընկերները գուցե դեռ կարծում են, թե իզուր է բաժանվել նախկին ընկերուհուց: Կամ էլ ընկերուհիներդ դեռ միայնակ են եւ ձանձրանում են երեկոները ձեր զույգի հետ անցկացնելուց: Նրա ընկերները կարող են ամուրի լինել եւ չհասկանալ, թե ինչու այլեւս ամեն ուրբաթ չի հարբում իրենց հետ մինչեւ գիտակցությունը կորցնելը: Ձեզ անհրաժեշտ կլինի ոչ միայն պահպանել ընկերությունն այդ մարդկանց հետ, այլեւ փորձել ձեր ընկերներին միավորել մի ընկերախմբի մեջ: Դա հեշտ չէ: Բացի այդ, պարտադիր չէ, որ քո ընկերուհիները դուր գան նրան, իսկ նրա ընկերները` քեզ:
Հսկայական սկանդալ
Իսկական սկանդալ` ափսեներ եւ աթոռներ նետելով, դռներ շրխկացնելով եւ աղաղակներով: Կարեւոր է հասկանալ, որ դա պարտադիր փուլ է, որը դուք պիտի անցնեք, եթե ուզում եք միասին լինել: Եթե վիճում եք, ուրեմն չեք լռում խնդրի մասին: Նշանակում է` փորձում եք լուծել դա: Դա գնահատելի է: Առաջին վեճերը միշտ այնքան բուռն են. առայժմ դուք այնքան լավ չեք զգում իրար: Դա կանցնի:
Սթրեսային իրավիճակ
Այն զույգերը, որոնք երկարատեւ հարաբերություններում են, սթրեսային իրավիճակներում գործում են որպես լավ հղկված մեխանիզմ. յուրաքանչյուրը զբաղվում է նրանով, ինչն ավելի լավ է ստացվում եւ երկուսը, առանց մտածելու, իրենց գործողությունները համաձայնեցնում են զուգընկերոջ գործողությունների հետ: Դուք դա հետո ձեռք կբերեք, որովհետեւ առաջին լուրջ խնդիրն ամենայն հավանականությամբ ձեր մեջ խուճապ կստեղծի: Հանգիստ: Գխավորը` չփորձեք խնդրի լուծումը թողնել զուգընկերոջ վրա: Միասին գործեք: Ամենայն հավանականությամբ այդ ընթացքում կհասցնեք մի քանի անգամ վիճել, փոխարենը նման իրավիճակներում գործելու հուսալի սկզբունք կմշակվի:
Խանդ
Էս ի՞նչ կին է նրան գրում «Ֆեյսբուքում»: Ինչու՞ խոստացավ աշխատանքից հետո զանգել, բայց զանգեց միայն հաջորդ օրվա առավոտյան: Ի՞նչ է պատահել: Չգիտենք, թե դա որքանով կսփոփի քեզ, բայց նա ճիշտ նույն բանն է զգում: Դու ինքդ էլ արդեն հասկացել ես. նա հավանաբար հետաքրքրվել է, թե ինչու նախկին ընկերներիդ չես հեռացրել «Ինստագրամից»: Հորինովի, դատարկ խանդը եւս հարաբերությունների սկզբի նորմալ փուլ է: Միայն նրա համար, որ այս պահին արդեն ուզում եք ձեզ մի միասնություն զգալ, բայց դեռ չեք կարողանում:
Ծանոթություն ծնողների հետ
Մեր մեծամասնությունը գերադասում է անտառում բախվել արջին, քան ծանոթանալ իր երկրորդ կեսի մայրիկի եւ հայրիկի հետ: Որովհետեւ արջն անմիջապես կքերթի քաշիդ, իսկ ծնողների հետ ստիպված կլինես մի ամբողջ երեկո անցկացնել անբռնազբոս զրույց վարելու անհարմար փորձեր անելով: Իմիջիայլոց, դա դեռ խնդրի կեսն է: Դուք երկուսդ էլ հավանաբար մինչ այդ հարաբերություններ եք ունեցել, եւ մայրիկը գուցե մինչեւ հիմա էլ կարծում է, որ իր տղան արդեն ձեռքից բաց է թողել իդեալական կնոջը: Իսկ դու իդեալական չես: Սարսափելի է, չէ՞: Հավատա, քո սիրելին նույն զգացմունքներն է ապրում: Դա հենց այն փորձությունն է, որը չես կարող անցնել, առանց սիրելի մարդու աջակցության: Եթե նման աջակցություն չկա, վերջ, ոչինչ չի ստացվի:
Նվերներ
Այ դա գլուխկոտրուկ է: Թանկարժեք մի բան գնելը չափազանց կոպիտ ակնարկ է, իսկ էժանի դեպքում ժլատ կհամարեն: Դու դեռ չգիտես, թե նա ինչ ունի, որ նույնից չգնես, ոչ էլ նրա բոլոր ճաշակներն ու հետաքրքրությունները գիտես, որ ոչ պիտանի բան չգնես: Նա էլ է փակուղում: Եվ դուք դեռ այնքան մտերիմ չեք, որ պայմանավորվեք նվերների մասին («արի քո տարեդարձին մեզ համար նոր հեռուստացույց գնենք, իսկ քոնին` այն կապույտ երկարաճիտ կոշիկները»): Եթե փնտրտուքը հաջողությամբ է ավարտվել, համարիր, որ անցել եք նոր մակարդակ: Եվ անպայման գլուխ կհանեք:
Նախահարսանեկան հոգսեր
Այստեղ ձեր առջեւ բացվում է դժոխքը, եւ բոլոր դժվարությունները, որ հաղթահարել էիք մինչեւ հիմա, ձեզ մանկական թոթովանք կթվան: Եվ գիտե՞ս ինչ: Երբ նշելու լինեք հինգերորդ տարեդարձը, դու գոհունակությամբ կհիշես բոլոր այդ առաջին փորձությունները: Որովհետեւ իրականում դրանք շատ, շատ լավն են:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին