1. Միշտ ջանացեք նկատել, թե ձեր «երկրորդ կեսը» ինչ տրամադրություն ունի
Շատ կանայք իրենց դաշտանային ցիկլի որոշակի փուլում ավելորդ նյարդային կամ հուզական են դառնում:
Տղամարդիկ էլ ունենում են ժամանակներ, երբ նրանց պահվածքը ոչ մի կերպ ռացիոնալ չես կոչի: Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի տղամարդկանց, որոնց չարժե նույնիսկ մոտենալ, եթե նրանք քաղցած են: Իսկ եթե նրանք վաղուց սեքսով չեն զբաղվել կամ էլ, օրինակ, աշխատավայրում խնդիրներ ունեն… Ջանացեք նկատել, թե ձեր «երկրորդ կեսը» երբ նման տրամադրություն ունի, եւ խուսափեք նման պահերին նրա հետ տհաճ թեմաներ քննարկելուց: Իսկ եթե ձեր ամուսինը կամ կինն ասում է, թե դուք ձեզ նման չեք եւ հարձակվում եք բոլորի վրա, մտածեք` գուցե դա ճի՞շտ է:
2. Իմացեք, թե երբ զիջեք
Շատ չեն այն վեճերը, որոնցում ճիշտ դուրս գալու համար արժե մինչ ի մահ դիմադրել: Լուրջ եմ ասում: Խելքով ընտրեք, թե ինչի համար արժե պայքարել: Հիշեք ձեր վերջին կատաղի վիճաբանությունը կամ վեճը: Եվ ի՞նչ, առաջվա պես կարծում եք, որ արժե՞ր այդքան ջանք դնել: Ընդհանրապես, հիշո՞ւմ եք, թե հանուն ինչի էիք այդքան կատաղի վիճում: Եթե վիճում էիք ոչ ձեր համոզմունքների, ազատության կամ կյանքի համար, գուցե արժե հանձնվե՞լ: Եթե սկզբունքի համար վիճում եք այնպիսի բանի համար, որը կարեւոր է ձեր ամուսնու/կնոջ, բայց ոչ ձեզ համար, ջանացեք երբեմն սակարկել: Դա առնվազն ցույց կտա, որ ձեզ համար կարեւոր է այն մարդու երջանկությունը, որի հետ որոշել եք կապել ձեր ամբողջ կյանքը:
3. Փոխանակ կատաղությունից պայթեք, ցույց տվեք, որ վատ եք զգում, որ խոցելի եք
Ցասումը երկրորդական հույզ է, որի արմատները նաեւ մի ուրիշ բանում են: Ամոթի մեջ: Ցավի: Հիասթափության: Եվ եթե ձեր սիրելի մարդու գլխին ձեր հուզական աղբը թափելու փոխարեն նրան պատմեք, թե ինչու եք չարացած, անհամեմատ ավելի մեծ է հավանականությունը, որ ի պատասխան ըմբռնում եւ կարեկցանք կստանաք: Չէ՞ որ ավելի հեշտ է հասկանալ, ներել եւ կարեկցել մարդուն, որի տեսքից երեւում է, որ իրեն վատ է զգում, քան այն մարդուն, որը բղավում է, հայհոյում, ոտքերը խփում գետնին:
4. Փորձեք այլ կողմից նայել խնդրին
Շատ հաճախ ամուսնու եւ կնոջ վեճի ընթացքում նրանց անհամեմատ ավելի անհանգստացնում է սեփական իրավացիությունը, քան իրար խոսքերը եւ փոխանակ մտածեն իրենց լսածի մասին, նրանք սպասում են սեփական ռեպլիկն ասելու առաջին հնարավորությանը: Բանավեճ վարելու նման եղանակը չի կարող չնյարդայնացնել եւ որպես կանոն, նրանք շատ արագ հասնում են փոխադարձ վիրավորանքների: Մի ջանացեք հնարավորինս արագ պատասխանել՝ միայն պատասխանելու համար: Մտածեք, թե ինչ եք լսել: Ձեր ամուսինը կամ կինը կարող է լավ եւ գործնական առաջարկ ունենալ ձեր խնդիրների հանգուցալուծման վերաբերյալ, բայց դուք հազիվ թե լսեք դա, եթե ամբողջությամբ տարվեք հաջորդ մահացու փաստարկի փնտրտուքով:
5. Ավելի պարզ եղեք
Ուղղակի իմաստով: Երբեք չարժե ինքդ քեզ եւ քո շրջապատին չափից ավելի լուրջ ընկալել: Մենք հաճախ կառչում ենք այնպիսի բանից, որն իրականում այնքան էլ կարեւոր չէ: Այն, որ ձեր ամուսինը կեղտոտ գուլպաները թափթփում է ամբողջ բնակարանով մեկ կամ որ կինը չի սիրում սկեսրոջը, կարող է տհաճ լինել, բայց դա ամուսնալուծության պատճառ չէ: Լուրջ եմ ասում: Եվ եթե կարողանաք հասկանալ, որ դուք ընդամենը կրկնում եք նույն կաղապարատիպային վեճերը, որոնք տեղի են ունեցել այն ժամանակներից, երբ մարդիկ քարանձավներում էին ապրում, դուք, ամենայն հավանականությամբ, կծիծաղեք ձեզ վրա եւ կմոռանաք դրանց մասին:
Աղբյուրը՝ Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը