Մոդել Էմիլի Ռատաժկովսկիի՝ մինչ այս չհրատարակված թոփլես լուսանկարները հայտնվել են լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի նոր գրքում։
Գրքում կան Էմիլի Ռատաժկովսկիի բազմաթիվ լուսնակարներ, որոնք 2012-ին են արվել։ Էմիլիին թոփլես լուսանկարել էին Նյու Յորքում՝ սովորական Polaroid տեսախցիկով:
Էմիլին բազմիցս հայտնել է, որ դեմ է այդ գրքի հրատարակմանը, քանի որ լուսանկարներն արվել էին մինչև Ռոբին Տիկի Blurred Lines տեսահոլովակի թողարկումը, որում նկարահանվելուց հետո Էմիլին նշանավոր է դարձել։ 26-ամյա մոդելը սոցցանցերում հայտնել է, որ գրքի հրատարակման համար թույլտվություն չի տվել, սակայն այն, այնուամենայնիվ, հրատարակվել է։
Գիրքը կոչվում է «Անհայտ Ռատաժկովսկի․ Լյուքս հրատարակչություն», եւ պարունակում է Էմիլիի մոտ հարյուր լուսանկար։ Էմիլին բազմիցս հայտնել է, որ դրանցից միայն հինգն է թույլատրել գործածել ֆոտոշարքի համար։
Իսկ Լեդերը հայտնել է, որ գրքի հրատարակումն ուրախացնում է իրեն.
«Ամեն դեպքում, ֆոտոշարքն ուրախ անցավ։ Մենք շատ էինք կատակում, խոսում մեր նորաձևության ինդուստրիայի մասին, կրեատիվ գործընթացի մասին, աշխատում մինչև ուշ երեկո։ Էմիլին շատ խելացի է ու նրա հետ հաճելի էր զրուցել։ Դա նրան առանձնացնում էր մյուս մոդելներից։ Մինչև նրա հետ աշխատելը, ես հինգ հարյուր մոդելների հետ աշխատելու փորձ ունեի։ Նրանցից ոչ մեկի հետ ես այդքան հաճույքով չեմ աշխատել»,- ասում է Լեդերը։
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ