Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ես ունեի ամեն ինչ, սակայն չէի գտնում ինձ». Էլեն Դեջեներեսը նշում է ծննդյան 60-ամյակը

16:35, 26 հունվարի

Ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսն այսօր՝ հունվարի 26-ին, նշում է ծննդյան 60-ամյակը:

Հաղորդավարուհին իր կարիերան սկսել է «Էլեն» հումորային սիթքոմի շնորհիվ, իսկ այսօր նրան ճանաչում են որպես ամերիկյան ամենահայտի թոք-շուներից մեկի` The Ellen DeGeneres Show-ի հաղորդավարուհի:

Դեջեներեսը Ամերիկայի ամենաքննրակվող հեռուստադեմքերից է: Մեդիայում անընդմեջ քննարկում են նրա հարաբերություններն ու սեքսուալ կողմնորոշումը: Ինքը` հաղորդավարուհին, չի խուսափում իր մասին ճշմարտությունից եւ հպարտորեն նշում է, որ ընդունում ու սիրում է սեփական էությունը:

Էլեն Դեջեներեսի արտահայտած մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես ակտիվիստ չեմ, ոչ էլ՝ քաղաքականության գիտակ, բայց իմ մեջ մեծ ցանկություն կա. ինձ համար շատ կարեւոր են մարդկանց ու կենդանիների իրավունքները»:

«Մեզ ավելի շատ բարություն, կիրք ու զվարճանք է հարկավոր, եւ ես ամեն ինչ անում եմ դրանց նպաստելու համար»:

«Ինձ համար առաջնային արժեքներ են ազնվությունը, հավասարությունը, բարությունը եւ մարդկանց օգնելու պատրաստակամությունը»:

«Մենք այնքան շատ ենք կենտրոնանում մեր տարբերությունների վրա, ինչն էլ, իմ կարծիքով, հանգեցնում է քաոսի եւ դառնում անհանդուրժողականությունների պատճառ»:

«Ես ունեի ամեն ինչ, ինչ երբեւէ ցանկացել եմ, սակայն չէի գտնում ինձ: Ի վերջո, որոշեցի լինել ինքս ինձ հետ ազնիվ»:

«Գտիր քեզ այս կյանքում եւ եղիր ազնիվ, քանի որ դու քո անհատականության համար ես եկել այս աշխարհ: Գտիր այդ ճշմարտությունն, ու ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի»:

«Երբեմն դու քեզ պարզ չես տեսնում, մինչեւ չես նայում քեզ ուրիշի աչքերով»:

«Ես շուտ եմ ձանձրանում, դրա համար էլ շատ տարբեր բաներով եմ զբաղվում»:

«Ես շնորհակալ եմ ամեն ինչի համար: Շնորհակալ եմ, որ առողջ եմ ու սիրված»:

«Երբ մարդիկ ինձ չափից դուրս կանացի հագուստ են ցույց տալիս, այն ինձ դուր չի գալիս, որովհետեւ դա իմ ոճը չէ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել