Ինչպես են իրենց ապագան տեսնում Վանաձորի բնակիչները. NEWS.am STYLE-ի հարցումը

Make up կերպարանափոխություն՝ NEWS.am STYLE-ում

MTV VMA Awards: Red carpet looks

Բլոգ Լի. Հաղարծինի վանք

Հայկական դրոշով Քայլի Ջենները, շիկահեր Անի Երանյանն ու երեւանյան գարեջուրը. շաբաթվա ամփոփումը՝ NEWS.am STYLE-ում (տեսանյութ)

Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը՝ Երեւանում (ֆոտո/վիդեո)

Այսօր ծնվել է Պատրիկ Սուեյզին. կյանքից վաղաժամ հեռացած դերասանի մասնակությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

POPcorn blog. 10 ամենաշատ հետեւողն ունեցող հայերն Ինսթագրամում

Ռոբերտ Դե Նիրոն դարձավ 75 տարեկան

Շոն Պենը նշում է 58-ամյակը

Forbes-ը ներկայացրել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը

Մադոննան դարձավ 60 տարեկան

Կրքոտ VARDA-յի նոր տեսանյութը

PROFFY. Մի քանի ժամով` կոշկակար

Ամուսնության առաջարկություն՝ Ջուսին, շոկային կերպար Բրիթնիից, մերկ լուսանկար Լիլի Մորտոյից. շաբաթվա ամփոփումը՝ NEWS.am STYLE-ում

Shine&Food: Պարզիր՝ սունկ ուտելուց հետո չթունավորվելու ի՞նչ շանս ունես

Բլոգ Լի. Գառնու տաճարը, Գեղարդի վանքը, Քարերի սիմֆոնիան ու Կոտայքի այլ գողտրիկ անկյունները

POPcorn blog. 10 հայ բլոգեր, որոնց արժե հետեւել համացանցում

Իմաստուն կնոջ կանոնները

15:10, 29 հունվարի

1. Տղամարդու հետ հարաբերությունները պարտականություն մի դարձրեք։ Մի զրկեք ձեզ կյանքը վայելելու հաճույքից 

Եթե դուք 2-3 աշխատանք ունեք, տուն եք վերադառնում երեկոյան 8-ին եւ միանգամից գնում եք քնելու, ուրեմն կյանքը վայելելու մասին խոսք չի կարող լինել։

Դուք չպետք է հոգնեք, քիչ քնեք, քանի որ արդյունքում ձեր ուժերն ու էներգիան սպառվում է, տրամադրության անկում է նկատվում, ինչն էլ բացասաբար է ազդում ձեր եւ ձեր ընտրյալի հարաբերությունների վրա։ Այս ամենը նաեւ թույլ չի տալիս վայելել կյանքը։

2. Լսեք ձեզ եւ ձեր ցանկությունները

Շատ հաճախ ուրիշներին օգնելով եւ հաճելին մատուցելով՝ դուք մոռանում եք սեփական անձի մասին։ Հիանալի է, որ դուք հոգատար եք մյուսների նկատմամբ, սակայն այս ամենը պետք է իր սահմանն ունենա, եւ ձեզ անպայման հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ սեփական անձին։

3. Ճիշտ սիրել

Կինը պետք է հոգ տանի իր ներաշխարհի մասին, որպեսզի այնտեղ ներդաշնակություն եւ խաղաղություն տիրի։ Եթե դուք մշտապես վախենում եք միայնակ եւ լքված լինելուց եւ ձեր կյանքը չեք պատկերացնում առանց այդ տղամարդու, ապա կամա թե ակամա դուք խորտակելու եք ձեր հարաբերությունները։

Ճիշտ սիրեք. մի կորցրեք ձեզ, մի փորձեք մեկ ամբողջություն դառնալ տղամարդու հետ եւ սահմանափակել նրա անձնական տարածքը։

Դուք պետք է հետաքրքիր կյանքն ապրեք առանց նրա։ Մի մոռացեք ձեր հոբիի, ընկերների եւ հարազատների մասին, մի կենտրոնացեք տղամարդու վրա եւ մի կարծեք, որ նա ՄԻԱԿն է այս աշխարհում։

4. Հաճույք ստացեք ցանկացած գործընթացից

Երբ ինչ-որ կերակուր եք պատրաստում, պետք է մտածել ոչ թե արդյունքի (միայն թե ուտելու մի բան լինի), այլ այդ գործընթացից հաճույք ստանալու մասին։ Սովորեք ամեն ինչ հաճույքով անել։

5. Ճիշտ շփվել

Մարդը մշտապես տարբեր զգացողություններ է ունենում, սակայն շատ դժվար է ներաշխարհը զուսպ եւ կարգավորված պահել, հասկանալ բոլոր խնդիրները, մոռանալ անցյալի տանջող ցավերն ու վիրավորանքը եւ այլն։ Սակայն այս ամենը չպետք է ազդի ձեր հարաբերությունների եւ շփման վրա։ Տղամարդու հետ հարկավոր է ճիշտ շփվել, կառավարել զգացումները, ընտրել ճիշտ եւ գրագետ խոսքեր։ Կարողացեք հանգիստ ու կոռեկտ արտահայտել ձեր մտքերն ու ցանկությունները։

6. Ուշադրություն դարձրեք տղամարդու ժեստերին եւ ինտոնացիային

Անկախ ձեր կամքից՝ դուք կարող եք ազդակներ փոխանցել տղամարդուն. հակառակը նույնպես հնարավոր է։ Ուստի հարաբերություններում եւ շփման ընթացքում ուշադրություն դարձրեք եւ ձեր, եւ դիմացինի ժեստերին եւ խոսքերի ինտոնացիային։

7. Խոսեք ուղիղ, շիտակ, առանց ակնարկելու ձեր զգացմունքների եւ ցանկությունների մասին

Տղամարդիկ չեն հասկանում կանանց պերճախոս խոսքը։ Չգիտես ինչու՝ կանայք մտածում են, որ տղամարդը կարող է գլխի ընկնել եւ կռահել իրենց միտքը։ Բայց չէ՞ որ կարելի է ավելի ուղիղ եւ պարզ ասել ու ավելի հասկանալի լինել տղամարդու համար։

Բացի այդ, ինքնավստահ կինը երբեք ակնարկներով չի խոսում, նա գիտի, թե ինչպես է պետք ինչ-որ բան հարցնել, խնդրել, ընկալել եւ այլն։ Երբ կինը ինքն է ինչ-որ բան խնդրում տղամարդուց, նրա մեջ իսկական ՏՂԱՄԱՐԴՆ է արթնանում, ով զգում է սեփական հզորությունն ու անհրաժեշտությունը։

8. Անկեղծ շնորհակալ եղեք եւ անկեղծ ուրախացեք այն ամենով, ինչը տղամարդն է անում ձեզ համար

Շատ կարեւոր է, որ կարողանաք նրա արարքներում բարին ու լավը նկատել։ Ապրելով տղամարդու հետ՝ մենք մոռանում ենք, որ նա առանձին էակ է, եւ նրա արած քայլերը «պարտադիր» ենք համարում։ Սակայն չպետք է մոռանալ «շնորհակալություն» ասել։ Սակայն կարեւորը ոչ թե այս հերթապահ խոսքն ասել է, այլ իսկապես ու անկեղծ երախտապարտ լինելը։ Ընկերներից ստացած նվերները մենք մեծ երախտագիտությամբ ենք ընդունում, իսկ ամուսնու նվիրածը՝ ոչ այնքան։

9. Պետք չէ բոլորին պատմել ձեր եւ ձեր ընտրյալի միջեւ ծագած վիճաբանությունների մասին

Առաջին հերթին պետք է հիշել, որ տվյալ անձնավորությանը դուք եք ընտրել եւ պետք է հաշտվեք ձեր ընտրության հետ։

Եվ երկրորդ, դուք վարկաբեկում եւ հեղինակազրկում եք նրան, ինչի արդյունքում ձեր հարազատները վատ են տրամադրվում նրա նկատմամբ։ Հիշեք, որ դժվար թե ձեր հարազատներից ինչ-որ մեկը կարողանա ձեզ օգնել այս պարագայում։ Դուք միայն լսելու եք հետեւյալը. «Այդ դեպքում ինչո՞ւ ես մնացել նրա կողքին», իսկ դա միայն սխալ հետեւանքների կարող է հանգեցնել։

10. Հասկանալ տղամարդու լեզուն, թե ինչն է նա կարեւորում

Ճիշտ հարաբերություններ ստեղծելու համար զույգերը պետք է հասկանան միմյանց լեզուն։ Ի՞նչն է նրա համար առավել կարեւոր՝ ձեր գրկախառնությունները, պատրաստած ընթրիքը, մաքուր անկողինը, թե փոքրիկ անակնկալները։

Սակայն սա չի նշանակում, որ դուք պետք է մոռանաք ձեր լեզվի մասին եւ մտածեք միայն դիմացինին գոհացնելու եւ հաճոյանալու մասին։ Պետք չէ կատարյալ լինել բոլորի համար, բավական է միայն հասկանալ, թե երբ է ձեր ամուսինը կամ ընտրյալը զգում ձեր սերն ու նվիրվածությունը։

11. Սիրելուց բացի, պետք է նաեւ հարգել տղամարդուն

Հարգանքը եւ հոգեւոր կապվածությունը տարբեր երեույթներ են։ Վերջինս առանց պատճառի մեծ կապ է ստեղծում զույգերի միջեւ, սակայն դա հարգանքի երաշխիք չէ։

Մարդուն հարգում են իր ձեռքբերումների (պարտադիր չէ միայն նյութական), մտավոր հատկանիշների եւ հոգեւոր արժեքների համար։

Յուրաքանչյուրն ունի մարդկային այնպիսի որակներ, որոնց համար կարելի է հարգել նրան։ Ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք դուք դա տեսնում եք, թե ոչ։

Հարգեք տղամարդու անձնական տարածքն ու նրա ցանկությունները։ Տղամարդիկ ոչ մի ճնշում չեն հանդուրժում, ուստի նրանք միանգամից սկսում են համառություն ցուցաբերել եւ հակառակվել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության