1. Իսկական տղամարդը պատասխանատու է իր արարքների համար
Շատ հաճախ տղամարդկանց մեծամասնությունը չի հասկանում, թե ինչպես են իրենց խոսքն ու արարքները ազդում շրջապատի վրա։ Պետք է ընտրել այնպիսի տղամարդու, ով պատասխանատու է իր խոսքերի եւ արարքների համար, ով կարող է բռունցքներով պայքարել հակառակորդի դեմ՝ իր խոսքն ապացուցելու համար։ Իսկ դրա համար հարկավոր է համբերություն, կարգապահություն եւ զսպվածություն ունենալ։ Ցանկացած խոսք պետք է մտածված ու գիտակցված ասել։
2. Իսկական տղամարդիկ իրենց կատարյալ չեն համարում
Տղամարդիկ պատրաստ են խոստովանել իրենց թերությունները։ Նրանք անկեղծ են ու ավելի բաց շփման ընթացքում։ Նրանք բացահայտ ցուցադրում են իրենց զգացմունքները եւ այնպիսին են, ինչպիսին կան իրականում։ Իսկական տղամարդը անիմաստ վիճաբանություններ չի սկսում եւ ձայնը չի բարձրացնում կնոջ վրա։ Նա եւ հարաբերություններում, եւ կարիերայում ձգտում է լիներ առաջատարի դերում։
3. Տղամարդը կյանքի նպատակ ունի
Նպատակ, ցանկություն եւ ձգտում. ահա հենց այս ամենի համար նա պատրաստ է պայքարել։ Իսկական տղամարդը օգնում է կարիքավորներին, փորձում է ինքնակատարելագործվել։ Այս տեսակ տղամարդն, ասես, իսկական ստեղծարար լինի: Եվ կարեւոր չէ, թե ինչ է նա ստեղծում՝ մի մեծ կայսրություն, թե սովորական մի տուն։ Իսկ պատանի եւ դեռեւս չհաստատված տղաները սովորաբար քանդում եւ փլուզում են ստեղծվածը։
4. Իսկական տղամարդը վճռական է
Տղամարդը գործում է, իսկ տղան՝ բողոքում։ Տղամարդկանց մի տեսակ կա, որ մշտապես խոսում է, որ ցանկանում է փոխվել, ավելի ուշադիր լինել կնոջ նկատմամբ, դառնալ լավ հայր, ավելի քիչ խմել, քիչ գումար ծախսել եւ այլն։ Սակայն նրանցից շատ քչերն են իրենց վճռականության շնորհիվ կյանքի կոչում խոստումներն ու ցանկությունները։ Միայն իսկական տղամարդու խոսքն է գործ։
Աղբյուրը՝ Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ