Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Մարդու բնավորության գծերն ըստ եղունգների ձեւի

16:05, 30 հունվարի

Ձեզ ենք ներկայացնում եղունգների պատկերներով կազմված 8 նկար, որոնք կարող են հուշել ձեր բնավորության մասին։ Պարզապես պետք է ընտրել այն նկարը, որը համապատասխանում եւ նման է ձեր եղունգներին։

Տիպ 1

Եթե ունեք երկար եւ ուղղանկյունաձեւ եղունգներ, ուրեմն մարդամոտ եք, սրամիտ, փորձում եք միշտ նոր բացահայտումներ անել եւ հաճույք ստանալ դրանցից։ Ձեր կարգախոսն է՝ «Յոթը չափիր, մեկը կտրիր», եւ դուք ամեն կերպ փորձում եք ճիշտ եւ խելամիտ որոշումներ կայացնել։

Տիպ 2

Դուք խելացի եք եւ փորձում եք վերլուծել ամեն ինչ։ Խոսելուց առաջ մտածում ու կշռադատում եք ձեր ասելիքը։ Մարդիկ հաճախ են ձեզ դիմում խորհուրդ ստանալու համար։ Դուք հիանալի ճանաչում եք դիմացինին եւ ձեզ կարելի է վստահել։

Տիպ 3

Կարճ եւ կլոր եղունգները հուշում են մարդու ստեղծագործ էության մասին։ Դուք ուրախ եք, լավատես, նվիրված ընկեր եք եւ ամեն կերպ փորձում եք պաշտպանել այն մարդկանց, ում սիրում  եք։

Եթե ինչ-որ նպատակ եք դրել ձեր առաջ, ուրեմն ամեն գնով փորձում եք իրականացնել դա։ Դուք գիտեք, թե ինչ եք ցանկանում եւ ինչպես պետք է հասնեք դրան։

Տիպ 4

Կարճ եւ անհամաչափ եզրերով եղունգները վկայում են այն մասին, որ դուք կրծում եք դրանք։ Եթե այդպես է, ուրեմն ուշադիր եւ զգայուն անձնավորություն եք եւ շատ զգուշությամբ եք նոր ընկներ գտնում ձեզ համար։

Դուք արտաքնապես հանգիստ եք, բայց ներքուստ՝ բուռն զգացմունքներով լի։ Անկեղծ եք՝ որքան էլ դաժան լինի դա։

Տիպ 5

Կարճ եւ ուղղանկյունաձեւ եղունգները բնորոշ են առաջատարներին, որոնք իրենց գործին մեծ պատասխանատվությամբ են վերաբերում։ Ձեզ բոլորը վստահում են, քանի որ դուք միշտ ամեն ինչ ճիշտ եք անում։

Սակայն հոգու խորքում դուք շատ ակտիվ եւ ուրախ անձնավորություն եք, որը ցանկանում է հաճելի ժամանակ անցկացնել իր ընկերների հետ։

Տիպ 6

Դուք խիզախ մարդ եք, որը հստակ գիտի, թե ինչ է ցանկանում։ Նպատակասլաց եք եւ ամեն ինչի հասնում եք միայն ձեր աշխատասիրության շնորհիվ։ Սա հիանալի հատկանիշ է։

Տիպ 7

Եթե երկար եւ օվալաձեւ եղունգներ ունեք, ուրեմն ստեղծագործ մարդ եք, որը հիանալի երեւակայություն ունի։ Մարդիկ ձգտում են կիսվել ձեզ հետ, երբ հուզված են եւ լավ զրուցակցի կարիք ունեն։

Դուք նվիրված եք ձեր գործին, քանի որ հաճույք եք ստանում դրանից՝ հատկապես եթե ձեր գործով օգուտ եք տալիս ուրիշներին։

Տիպ 8

Զիլ մարդ եք, որը խուսափում է «սովորաբար» բառից։ Դուք միշտ ոչ ստանդարտ որոշումներ եք ընդունում։ Ձեր կարգախոսն է՝ «Աշխատելը աշխատել, հանգստանալը՝ հանգստանալ»։ Դուք սիրում եք հաճույք ստանալ ամեն ինչից, ուստի ձեզ հետ միշտ հետաքրքիր է։

 

 adme.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել