Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Ցանկացած արտիստի համար այնտեղ գտնվելը մեծ տոն է». Էրիկը՝ «Եվրատեսիլի» եւ առաջիկա նորության մասին

14:14, 29 հունվարի

Էրիկ Կարապետյանը մի շարք նորություններ է պատրաստել իր երկրպագուների համար, որոնցից առաջինը կլինի տեսահոլովակի տեսքով: Այն երգիչը կներկայացնի գարնան սկզբին. նոր աշխատանքը կլինի ակտիվ, պարային եւ ուրախ երգի հիման վրա, որից շատ մանրամասներ Էրիկը դեռեւս չցանկացավ հայտնել, փոխարենը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց իր աշխատանքային մյուս նորություններով:

«Տարին ինձ համար սկսվեց Իրանում: Մեկ ամսվա մեջ երկու համերգ ունեցա այնտեղ: Ի դեպ, արդեն մին քանի տարի է՝ տարեսկիզբը Հայաստանում չեմ անցկացնում, անցած տարի էլ Լոս Անջելեսում էի»,-ասում է երգիչը՝ հավելելով, որ համերգային ծրագրեր պլանավորում է իրականացնել նաեւ Հայաստանում:

«Այս տարի Հայաստանում համերգային ծրագրերի մտքեր կան: Նկատի ունեմ՝ թե՛ մարզերում, թե՛ Երեւանում: Մեծ մենահամերգ էլ, բնականաբար, նախատեսում եմ, բայց դա կլինի այն ժամանակ, երբ լինի մեծ ծրագիր: Մի փոքր այլ համերգ եմ ակնկալում: Նախորդը սիմֆոնիկ նվագախմիբի հետ էր, լուրջ: Էլի լուրջ եմ պատրաստվելու այս համերգին, բայց այն կլինի ավելի դրայվով ու թեթեւ»:

Նախորդ տարի Էրիկն իրեն փորձեց նաեւ նոր դերում՝ ներկայանով որպես X Factor նախագծի ժյուրիի անդամ: Երգիչը խոսեց նաեւ այդ աշխատանքի դժվարություններից:

«Ժյուրի լինելն իրականում շատ բարդ գործ է: Երբ դու լավն ես ասում, չեն հասկանում, վատը՝ միանգամից հասկանում են: Ու միեւնույն ժամանակ դա շատ աշխատատար գործընթաց է, այսինքն՝ մոտ կես տարուց ավել պետք է քաղաքում լինես ու զբաղվես միայն այդ գործով: Եթե լինի առաջարկ, մեծ սիրով էլի կհամաձայնվեմ լինել ժյուրիի անդամ, բայց ամեն ինչ ժամանակից է կախված…»:

Շատ երգիչներ ժյուրիի փորձն օգտագործում են նաեւ որպես պրոդյուսեր ներկայանալու համար: Էրիկն առայժմ նման միտք չունի.

«Ամեն ինչ կախված է ժամանակից, ես մեծ սիրով պատրաստ եմ օգնել շատ մարդկանց, բայց երբ դու ինքդ էլ գործող արտիստ ես, հազիվ ժամանակ ես գտնում ինքդ քեզ համար, ու դա շատ բարդ է: Վերջերս շատ եմ ստեղծագործում...»:

«Իմ աշխարհ եկ» հիթի կատարողն ասում է՝ արդեն երգացանկում ունի այնպիսի երգ, որը կարծում է՝ կունենա նույն հաջողությունը.

«Կա նոր հիթային ստեղծագործություն, բայց առայժմ կպահեմ այդ երգը, քանի որ առջեւում պլանավորում եմ ավելի ակտիվ երգեր ներկայացնել։ Անցած տարի ռոմանսային ստեղծագործությունները գերակշռեցին, դրա համար այս տարի որոշել եմ ավելի շատ ակտիվ, պարային երգեր ներկայացնել: Բայց, իհարկե, ընթացքում կլինեն մեկ-երկու լիրիկական տեղծագործություններ»:

Այս շրջանում հայկական շոու-բիզնեսում շատ ակտիվ է «Եվրատեսիլի» թեման: Չնայած Էրիկը չի մասնակցում «Դեպի Եվրատեսիլին»՝ բուն մրցութին միշտ հետաքրքրությամբ է հետեւում.

«Միշտ սիրել եմ այդ մրցույթը, ինձ համար այն միշտ հետաքրքիր է եղել: Կարծում եմ՝ ցանկացած արտիստի համար այնտեղ գտնվելը մեծ տոն է, անկախ նրանից՝ ինչ կլինի վերջում եւ որ հորիզոնականը կզբաղեցնես: Ինձ ավելի շատ պրոցեսն է հետաքրքիր: Ցավոք, այս տարի դեռ այդքան շատ չեմ հետեւել մրցույթին, բայց գիտեմ, որ գործընկերներիցս շատերն են մասնակցում. բոլորին ուղղակի ուզում եմ հաջողություն մաղթել: Չեմ առանձնացնի ֆավորիտի, թող հաղթի լավագույնը. ոչ թե լավագույնը որեւիցե զանգվածի համար, այլ նա, ով լավագույնս կներկայացնի Հայաստանը: Ի դեպ, կոլեգաներիս կողքին նաեւ X Factor-ի մասակիցներից շատերն են, նրանց համար էլ եմ շատ ոււրախ, դրա համար այս պահին կոնկրետ որեւէ մեկի անունը չեմ կարող նշել, որովհետեւ բոլորն էլ իմ ընկերներն են, մերոնք են (ծիծաղում է)»: 

Սյունե Առաքելյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել