Եթե պարբերաբար սիրահարվում եք տարբեր տղամարդկանց և մեկը մյուսի հետևից փոխում սիրեցյալներին՝ ամեն անգամ մտածելով, թե դա վերջին ու ամենակայունն է լինելու, բայց կարճ ժամանակ հետո սիրահարվում եք ուրիշին, ապա հարկավոր է պարզել ձեր անկայուն բնավորության պատճառը և արմատախիլ անել այն: Իսկ պատճառները կարող են տարբեր լինել:
Հարաբերություններին թեթևամտորեն վերաբերվելը
Ամեն անգամ նոր տղամարդու հադիպելով և նրա հետ սիրային հարաբերություններ սկսելով՝ դուք անկեղծորեն մտածում եք, որ նա ձեր մշտական ուղեկիցն է դառնալու: Ձեր մտքով անգամ չի անցնում օգտագործել հերթական զոհին և թողնել բախտի քմահաճույքին: Դուք հաստատապես տրամադրվում եք լուրջ հարաբերությունների՝ մտածելով նրա հետ շրջագայելու, ընտանիք կազմելու մասին: Սակայն տղամարդկանց խենթացնելու ձգտումը դավաճանոմ է ձեզ այդ հարցում և երբ գրավում եք մեկ տղամարդու սիրտը, ձեր հաղթելու ցանկությունը թելադրում է նորանոր սրտեր նվաճել՝ արդեն իսկ հաղթահարված դժվարությունը հետևում թողնելով: Եվ ամենևին չեք մտածում այդ տղամարդու հոգեվիճակի մասին: Դուք համոզված եք, որ իսկական տղամարդը չի տառապում և որ նա արժանապատվորեն կդիմանա ձեր բաժանվելու առաջարկին: Իսկ եթե անգամ տղամարդիկ ձեզ մեղադրում են թեթևամտության և անպատասխանատվության մեջ, ապա դուք դրան ևս լուրջ չեք վերաբերվում:
Որն է ելքը
Թերևս երբ դուք իսկապես հանդիպեք այն միակին, ով ձեր կյանքը կվերածի անմոռանալի հեքիաթի, ապա խնդիրն ինքնըստինքյան կլուծվի: Դուք պարզապես դեռ չեք հասունացել լուրջ հարաբերությունների համար: Իսկ քանի դեռ նման հարաբերությունների փորձ եք ձեռք բերում և փնտրում ձեր սիրեցյալին, լավ կլինի տղամարդկանց հետ հարաբերություններում սիրախաղից ու սեթևեթանքներից այն կողմ չանցնել, ոչինչ չլրջացնել և տղամարդկանց սրտերը չկոտրել:
Հետաքրքրությունը
Կարծում եք՝ որքան շատ սիրավեպեր լինեն ձեր կյանքում, այդքան դուք փորձառու կդառնաք: Բայց հոգու խորքում հաստատապես դուք էլ երազում եք իսկական սիրո մասին: Միայն թե որևէ մեկին անկեղծ սիրելուց առաջ ցանկանում եք փորձարկել սիրո բոլոր դրսևորումները:
Որն է ելքը
Կարևորը ժամանակին կանգ առնելն է, հատկապես եթե սկսել եք հասկանալ, որ չափից շատ եք հրապուրվել: Փորձառությունն, իհարկե, լավ է, սակայն այդ նպատակի համար պետք չէ մարդկանց խամաճիկներ դարձնել: Մտածեք նաև դիմացինի զգացմունքների և նրանց կյանքի բացասական փորձի մասին: Ի վերջո, չի բացառվում, որ փորձառություն ձեռք բերելու ընթացքում բաց թողնեք ձեզ համար նախատեսված տղամարդուն:
Տղամարդու մտածողությունը
Հավանաբար լսել եք այն տղամարդկանց մասին, ովքեր իրենց հմայքով կարողանում են հրապուրել ցանկացած աղջկա, նրա հետ գիշեր անցկացնել, իսկ առավոտյան ընդմիշտ անհետանալ: Դուք ևս հենց այդպիսի մարտավարություն եք որդեգրել՝ գուցե անցյալում տեղի ունեցած և ձեզ համար ցավոտ դեպքի համար տղամարդկանցից վրեժ լուծելու նպատակով:
Որն է ելքը
Կարելի է մինչև կյանքի վերջ վրեժխնդիր լինել մեկ տղամարդու համար, ով համարձակվել է վիրավորել ձեր զգացմունքները, բայց կարելի է նաև ժամանակն ավելի արդյունավետ անցկացնել: Անկասկած դուք ուզում եք երջանիկ լինել և գտնել ձեր մյուս կեսին: Ուրեմն թույլ տվեք ինքներդ ձեզ երջանկության ձեր հասանելի բաժինը վայելել և մի վանեք հերթական տղամարդուն, ով հայտնվել է ձեր կյանքում և սիրում է ձեզ:
Հիասթափությունը
Ձեր բախտը հավանաբար չի բերում, և ձեր կյանքի ուղեկիցները ձանձրալի, անպատասխանատու և անվստահելի մարդիկ են: Ձեր յուրաքանչյուր նոր սիրավեպը կանացի երջանկություն ձեռք բերելու հերթական փորձ է, բայց դեռևս հաջողությունը չի շտապում ուրախացնել ձեզ:
Որն է ելքը
Ամեն ինչ առջևում է: Պետք չէ հուսահատվել: Իսկ մինչ այդ նախքան սիրահարվելը աշխատեք ավելի ուշադիր ուսումնասիրել ձեր կյանքում հայտնված տղամարդուն, վերլուծել նրա արարքները, վարքը, հետևել նրա գործողություններին և հետևություններ անել և ոչ թե միանգամից նետվել նրա գիրկը: Այդպես լավ կլինի երկուսիդ համար էլ:
Աղբյուր՝ Grazia.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել