Շատ ժողովուրդների մոտ թեյն ավանդական, անգամ ծիսական ըմպելիք է համարվում, և թեյ խմելու արարողակարգը որոշակի վարքականոն է ենթադրում: Օրինակ՝ բրիտանացիները, ասիացիները հարյուրամյակներով թեյ են խմում՝ վստահ լինելով, որ այն օգտակար է և առողջարար: Եվ իսկապես, թեյն առույգացնում է, հագեցնում ծարավը, նվազեցնում խոլեստերինը, օգտակար է սրտի, անոթների համար, անգամ կանխում է վաղաժամ ծերությունը: Սակայն այդ ըմպելիքի չափաբաժնի չարաշահումը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ:
Թունդ թեյը վնասակար է ատամների համար
Խիտ պատրաստված թեյի օգտագործումը մեծ քանակությամբ կարող է քայքայել ատամները և նպաստել ընդհանրապես բոլոր ոսկորների փխրունությանը: Ընդ որում՝ նման վնասակար հատկություն ունի ոչ միայն սև թեյը, որոշ դեղաբույսերից պատրաստված թեյերը նույնպես ատամների էրոզիա են առաջացնում ցածր PH-ի՝ թթվայնության պատճառով՝ վնասելով էմալը: Խոտաբույսերով թեյերն ավելի վնասակար են, քան, օրինակ, նարնջի խտահյութը: Այս նկատառումով հատկապես նրանք, ովքեր նիհարելու կամ այլ նպատակներով հաճախ են խոտաբույսերից թեյեր խմում, պետք է զգույշ լինեն՝ նախապատվությունը տալով բարձր թթվայնությամբ թեյերին:
Սննդաբանները խորհուրդ են տալիս օրվա մեջ 4 թեյ բաժակից ավելին չօգտագործել:
Թեյի թուրմը ծանր մետաղներ է պարունակում
Որքան երկար է թեյը թրմվում, այնքնան այն թունավոր է դառնում: Թրմելու անվտանգ ժամանակահատվածը երեք րոպե է: Դրանից երկար թողնելու դեպքում թեյի տերևներից ջրի մեջ են ներթափանցում ծանր մետաղները:
Դրանից խուսափելու համար որպես այլընտրանք կարելի է սպիտակ թեյի տերևներն օգտագործել, քանի որ այդ թեյը բավական վաղ են հավաքում, և ծանր մետաղները չեն հասցնում ներթափանցել տերևների մեջ:
Կանաչ թեյը վտանգավոր է լյարդի համար
Որքան էլ տարօրինակ է, օրգանիզմը մաքրելու համար նախատեսված թեյը մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է վնասել լյարդը: Նյու Ջերսիի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ օրվա մեջ երկու բաժակ կանաչ թեյի օգտագործումը կարող է լյարդի քայքայման պատճառ դառնալ:
Իսկ իսպանացի գիտնականերն ապացուցել են, որ օրգանիզմը դժվարությամբ է յուրացնոմ կանաչ թեյում առկա ֆոլաթթուն: Ի տարբերություն ավելի երկար մշակման ենթարկվող սև թեյի՝ կանաչ թեյի մեջ պոլիֆենոլներ են պարունակվում, որոնք էլ ծանրաբեռնում են լյարդը:
Թեյը վիտամինների և միկրոտարրերի պակաս է առաջացնում
Հաճախակի օգտագործելու դեպքում թե սև և թե կանաչ թեյը օրգանիզմից դուրս են բերում օգտակար տարրերը՝ մագնեզիումը, կալցիումը, երկաթը, ինչպես նաև վիտամինները, ինչը կարող է տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Պատճառը թեյի մեջ եղած կոֆեինն է: Բժիշկները խորհուրդ են տալիս թեյը երկար չեփել, այդ դեպքում դրա մեջ կոֆեինի քանակությունը չի ավելանա: Ինչպես նաև խորհուրդ չի տրվում թեյը խմել սնվելու ժամանակ կամ դրանից անմիջապես հետո: Այն կարելի է խմել սնվելուց առնվան 20 րոպե հետո:
Ինչով է վտանգավոր տաք թեյը
Թեյի համար լավագույն ջերմությունը 50 աստիճանն է: Մասնագետները խորհուրդ են տալիս թեյն ըմպել այն պատրաստելուց 5-10 րոպե հետո, երբ հեղուկը կհասցնի բավականաչափ սառչել: Հակառակ դեպքում չափից տաք թեյի հաճախակի օգտագործումը կարող է ստամոքսաղիքային համակարգի օրգանների հիվանդություններ առաջացնել:
Ջերմելու դեպքում մեր մեծերը խորհուրդ են տալիս տաք թեյ խմել՝ վստահ լինելով, որ այն օգտակար է: Իրականում դա առասպել է: Բրիտանացի դեղագործները պարզել են, որ տաք թեյը ավելի շատ վնասակար է, քանի որ դրանում առկա թեոֆիլլինը բարձրացնում է ջերմությունը, ինչը կարող է վատացնել հիվանդի վիճակը:
Սահմանափակ քանակությամբ և համապատասխան թնդությամբ, ջերմությամբ թեյը, սակայն, բավականին օգտակար է, այնպես որ պահպանեք չափը և շարունակեք վայելել ձեր սիրելի թեյերը:
Աղբյուր՝ Elle.ru
Լուսանկարներ՝ puer-house.livejournal.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»