Նարեկ Գեւորգյանն իր կատարմամբ գերեց ռուսական «Գոլոսի» ժյուրիի անդամներին

PROFFY. Հայկական գորգի առեղծվածը

Shine&Food: Խոհանոցային լայֆհաքեր․ ինչպե՞ս առանձնացնել սպիտակուցը դեղնուցից

Ի՞նչ գումար են պատրաստ տրամադրել հայերը մեկ օրվա շոփինգին. NEWS.am STYLE-ի հարցումը

VARDA

Սոնա Դունոյանը հրաշալի կատարեց հայկական երգը ռուսական «Գոլոսում»

Թաիլանդացի տրանսվեստիտներ, հայ մայր եւ հարսանիք Կիպրոսում․Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան՝ «Երեկոյան Ուրգանտ» շուոի հյուր

Կրծքով նկարող նկարչուհին, Տիգրան Քեոսայանը եւ Անդրեյ Բեբուրիշվիլիի սեքսուալ արկածները նոր Comedy club-ում

Father and Son Arutiunov blast the stage at Russian Voice

POPcorn blog. Խաղում ենք Stand Up-ի Մաշայի հետ

Comedy смотрит Comedy. Эпизод 2.

Victoria's Secret 2018 Fashion Show Walks

Comedy club

Էմոցիոնալ Արթուրո Սանդովալն ու Լեւոն Մալխասյանի անակնկալը. Yerevan Jazz Fest 2018-ի բացման համերգը

«Հայ կանայք շատ գեղեցիկ են. արդեն ուզում եմ այստեղ երկար մնալ». Արթուրո Սանդովալ

«Թոփ մոդել ԱՊՀ-2018»

PROFFY. Գեղեցիկ վարսահարդարում՝ մի քանի րոպեում

Shine&Food: Որքա՞ն կալորիա է հարկավոր նիհարելու համար

Ինչպես հորոսկոպի նշանի օգնությամբ ընտանի կենդանի ընտրել

21:07, 2 փետրվարի

ԽՈՅԵՐ

Վճռական եւ էներգիայով լի Խոյերին, ովքեր մեծ եւ խոշոր բաների սիրահար են, ավելի շատ հարմար կլինեն մեծ չափերի շները, ինչպես, օրինակ, դոբերմանները եւ ռոթվեյլերները։ Ձեզ հրաշալիորեն հարմար կլինեն նաեւ նյուֆաունդլենդները, զեննենհուդները եւ մաստիֆները։ Ձեզ լավ ընկեր կլինի նաեւ իռլանդական սեթթերը եւ ոսկեգույն ռետրիվերը։

ՑԼԵՐ

Միշտ զբաղված Ցլերն ավելի լավ է ընտրեն այնպիսի կենդանիների, որոնք նրանց մշտական ուշադրության կարիքը չունեն եւ կարողանում են դիմակայել առանց մարդկանց ընկերակցության։ Այս նշանի տակ ծնված մարդկանց համապատասխան կլինեն կատուներն ու ձկները։ Թե ինչ տեսակի կատու ընտրել, որոշեք ինքներդ, սակայն եթե ցանկանում եք ձեռք բերել ընկեր, ոչ թե տան իմիջը լրացնող բան, ապա փնտրեք սրտով եւ անուշադրության մի մատնեք փողոցային հասարակ կատուներին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները սիրում են զրուցել եւ ծանր են տանում միայնությունը, այնպես որ նրանց համար իդեալական կլինի թութակը, կակադուն եւ այլ թռչուններ։ Այս զվարճալի թռչուններն արագ մտապահում են բառերը, այնուհետ կրկնում դրանք՝ ուրախացնելով շրջապատին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Պատասխանատու Խեցգետիններին համապատասխանում են ոչ շատ խորամանկ, սակայն ամենօրյա խնամք պահանջող կենդանիները։ Այս նշանի տակ ծնված անձինք հիանալիորեն լեզու կգտնեն փափկամազ կենդանիների հետ՝ լինի դա շուն, թե կատու։ Հիանալի ընտրություն կլինեն ծովախոզուկները կամ կրիաները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Արքայական Առյուծները գնահատում են թանկարժեք եւ յուրահատուկ բաները։ Սակայն դա չի նշանակում, որ նրանց համապատասխանում են միայն էլիտար ցեղատեսակի կենդանիները։ Դուք կկարողանաք խնամել  փոքր շների, առնետների, շինշիլլաների։ Կատուների հետ ձեզ բավականին դժվար է ներդաշնակ լինել։

ԿՈՒՅՍԵՐ

Մաքրասեր Կույսերին ամենից շատ հարմար են այն կենդանիները, ովքեր բնակարանը շատ չեն աղտոտում։ Շներից դա կարող է լինել լեվրետկան, չինական խոխլատան, կատուներից՝ սֆինկսը։ Կարող եք նաեւ ձկներ պահել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Արտիստիկ եւ զվարճանք սիրող Կշեռքները պետք է ընտրեն այնպիսի կենդանիների, որոնք նրանց կզվարճացնեն։ Ավելի լավ կլինի, որ դրանք մի քանիսը լինեն։ Թութակ, կանարեյկա, սկյուռիկ, շուն կամ կատու։ Այս նշանի տակ ծնված մարդկ սիրում են ակտիվ ներգրավված լինել իրենց կենդանիների խնամքին, կյանքին, այնպես որ՝ չարժե պահել այնպիսի կենդանիների, որոնց հետ չեք կարողանա ընկերանալ։

ԿԱՐԻճՆԵՐ

Էպատաժային Կարիճներին կհամապատասխանեն էկզոտիկ կենդանատեսակները։ Դա կարող է լինել իգուանա, սարդ եւ անգամ կոկորդիլոս։ Բացի իրենց յուրահատկությունից, այս կենդանիները դիմացկուն են մեծ էներգիայի հանդեպ։  Կատու, շուն եւ այլ զգացմունքային կենդանիներից ավելի լավ է խուսափեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մեծահոգի եւ շփվող Աղեղնավորներին ամենից շատ համապատասխանում են ձիերը եւ մեծ շները։ Դրանց եւ ձեր միջեւ միստիկ կապ կա, կարողանում եք միմյանց հասկանալ կես խոսքից։ Որպես ընտանի կենդանի կարող եք նաեւ առնետ պահել։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Մշտապես բարձունքներ նվաճել ձգտող Այծեղջուրներին համապատասխանում են ցանկացած կենդանիներ, որոնք ընդգծում են նրանց իշխանատեր լինելը։ Եթե սեփական տանն եք բնակվում, ապա ընտրեք ձի կամ շուն, իսկ եթե բնակարանում, ապա փոքրիկ շնիկ կամ էկզոտիկ փիսիկ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները ձգտում են նոր եւ անսովոր ցանկացած բանի, այդ պատճառով նրանց համար իդեալական կլինեն այն կենդանիները, որոնցից ոչ ոք չի պահում իր տանը։ Ձեզ նաեւ համապատասխան կլինեն լաբրադորը, զեննենհունդը, թերիերը, բիշոն ֆրիզեն։ Իսկ կրծողները դժվար թե դառնան ձեր սիրելին։ Դրանք իրենց տեսքով նողկանք են առաջացնում Ջրհոսների մոտ։

ՁԿՆԵՐ

Զգացմունքային եւ ռոմանտիկ Ձկներին հարմար կլինեն ցանկացած կենդանիներ, բացառառությամբ էկզոտիկների։ Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շների, կատուների, թռչունների, ձկների հետ։ Չնայած, այս նշանի տակ ծնված մարդիկ հազվադեպ են հետարքրություն դրսեւորում կենդաանիների հանդեպ, սակայն երբեմն ստիպված են լինում խնամել դրանց։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության