POPcorn blog. Լիսաբոնյան արկածներ

Ազնավուրի երգերը՝ Ազնավուրի հրապարակում. համերգ՝ նվիրված լեգենդար շանսոնյեի 94-ամյակին

«Այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, կարեւոր է նաեւ մեզ համար». Շառլ Ազնավուրը նշում է 94-ամյակը

Խաշ՝ Դիլիջանում, ժենգլայով հաց՝ Արցախում. CNN-ի հաղորդումը՝ Հայաստանի մասին

Գեղանկարիչ Դավիթ Դանիելյանի էմոցիոնալ կտավներն ու ցուցահանդեսի հայտնի հյուրերը

VARDA-ի «գիշերային պարը սիրեցյալի համար»

Բլոգ Լի. «Թանգարանային գիշերը» Երեւանում

Երեւանում 14-րդ անգամ անցկացվեց «Թանգարանային գիշերը»

«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը

Հայ դերասանուհիները՝ գայթակղիչ հոլովակում

Բլոգ Լի. Գինու փառատոն․ Զբոսաշրջիկներն ու մասնակիցները՝ միջոցառման մասին

Երեւանում մեկնարկել են Գինու օրերը

Սրբուհի Սարգսյանի եւ Allusion Band-ի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանն իր պարտության մասին

«Շոկի մեջ ենք, որ Սեւակը չանցավ եզրափակիչ»․ Wiwibloggs-ի Ուիլյամն ու Դեբանը՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի արդյունքների մասին

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի ելույթը՝ առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2018»․ Սեւակ Խանաղյանի ելույթը ժյուրիի համար

Կենդանակերպի նշանների սեքսուալ հորոսկոպը

21:10, 4 փետրվարի

Խոյ

Խոյերի սեքսուալ նշանաբանն է՝ արագ, ուժեղ, ԱՎԵԼԻ ՇԱՏ: Խոյ կինը կրքերի փոթորիկ է. սիրային խաղերն ինքն է նախաձեռնում, իսկ զուգընկերոջը մնում է միայն աշխուժորեն արձագանքել: Խոյ կանայք պաշտում են սեքս, եւ եթե զուգընկերը բավականաչափ չջանա, ցանկալի չի լինի: Այնպես որ՝ շատ պարզ կանոն է. եթե վստահ չես, մի սկսիր:

Ցուլ

Եթե ուզում ես փչացնել Ցուլ կնոջ հետ սեքսը, սկսիր պատանեկան հնարքներ կիրառել, ասենք՝ անզուսպ կիրք, կամ էլ ակրոբատիկ շարժումներ: Ցուլերը չեն սիրում ամեն ինչ բարդացնել, պարզություն եւ անկեղծություն են սիրում: Եվ դա ամենեւին էլ ձանձրալի չէ: Ցուլ կանայք մարաթոնի սիրահար են, նույնն ակնկալում են նաեւ զուգընկերոջից: Եվ, ի դեպ, Բուդդան մի արասցե, եթե հինգ ժամ տեւողությամբ սեքսից հետո շրջվեք եւ խռմփացնեք: Սեքսից հետո հարկավոր է զրուցել, հակառակ դեպքում Ցուլը կմտածի, որ իրեն խաբել ու օգտագործել են: Եվ անպայման վրեժ կլուծի:

Երկվորյակ

Երկվորյակ կանայք իսկական սեքսուալ ահաբեկիչներ են: Եվ ոչ այն պատճառով, որ հզոր սեքսուալ խառնվածք ունեն. ամենեւին: Բանն այն է, որ սեքսը Երկվորյակ կնոջ գլխում է: Բացի այդ՝ նրա գլխում դեպի այլ աշխարհներ ելք կա: Եվ այդ աշխարհներից պարբերաբար ինչ-որ ձայն ասում է Երկվորյակին. «Ինչո՞վ եք զբաղված: Սեքսո՞վ: Թաղման բյուրոյում եմ նման սեքս տեսել: Մտրակը պարահանում է, ներքեւի դարակում: Ձեռնաշղթաներն էլ են այնտեղ»: Եվ ստիպված կլինեք վարպետորեն տարբեր հնարքներ կիրառել, միեւնույն է, Երկվորյակ կինը կստիպի ձեզ: Եվ աղոթեք, որ այդ նույն ձայնը վաղը անժամկետ սեքսից հրաժարում չհուշի, այն էլ՝ ամենահետաքրքիր պահին:

Խեցգետին

Խեցգետին կանայք դասական սեքսով են զբաղվում. նախաձեռնությունն ամբողջությամբ տղամարդուն են թողնում, չափազանց անվստահությամբ են վերաբերվում փորձարկումներին, նախընտրում են փորձված դիրքերը: Մի խոսքով՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ Խեցգետին կինը քիչ նշանակություն է տալիս այդ անհեթեթ անկողնային իրարանցմանը: Բայց ուշադիր եղեք, դա խաբուսիկ տպավորություն է: Իրականում Խեցգետին կինը կարող է Խոյից էլ ակտիվ լինել, պարզապես պետք է լիարժեք վստահի զուգընկերոջը:

Առյուծ

Առյուծ կնոջ սեքսուալ պահվածքը նման է մեկ դերասանի թատրոնի: Առյուծ կինը սկսում է գայթակղել հրապարակավ. այնպես, որպեսզի ցանկություն առաջանա ոչ միայն զուգընկերոջ, այլեւ պատահական ականատեսների մոտ: Այդ պատճառով եթե Առյուծ կինն ակնարկում է, որ ռեստորան է ուզում գնալ (ո՛չ կինո, այնտեղ ոչինչ չի երեւում), պետք է հասկանալ, որ երեկոյան ինչ-որ բան է լինելու: Պատմենք, թե ինչ. Առյուծը գեղեցիկ ձեւով կմերկանա մոմերով եւ վարդի թերթիկներով զարդարված ննջարանում: Եվ անպայման հարկավոր է հիանալ նրա գեղեցկությամբ, հակառակ դեպքում կստանաք ոչ թե սեքս, այլ սկանդալ: Եվ այնպիսի սկանդալ, որ հարեւանները ոստիկանություն կզանգահարեն: Բայց նրանք, ամեն դեպքում, կզանգահարեն, քանի որ Առյուծ կինը չի պատրաստվում սեքսի ժամանակ լուռ մնալ:

Կույս

Կույսի հետ անկողին մտնելուց առաջ հարկավոր է ուշադիր ուսումնասիրել անվտանգության տեխնիկան: Կույս կնոջը պետք է, որ ամեն ինչ կատարյալ լինի. զուգընկերը պետք է կատարյալ մարզավիճակում լինի, ամենակարեւորը՝ հրաշալի բույր ունենա: Սեքսի համար պետք է կատարյալ ժամանակ եւ վայր լինի: Մի խոսքով՝ ավելի հեշտ է սպանել Կույսին, քան բավարարել: Միաժամանակ, սեքսի ընթացքում Կույսը կլռի, այնպես որ՝ պետք չէ ակնկալել, որ կասի, թե ինչն այնպես չէ: Այդ մասին կխոսի միայն առավոտյան, իսկ դրանից հետո թեկուզ ինքնասպանություն գործիր: Եվ միայն այն երջանիկը, որը կատարյալ կհամապատասխանի Կույսին, աշխարհի լավագույն սեքսը կունենա:

Կշեռք

Քնքուշ Կշեռքները կոպտություն տանել չեն կարողանում ոչ մի պարագայում, անկողնում՝ նույնպես: Նրանք նաեւ չեն հանդուրժում շտապողականությունը. ինչ է, գնացքի՞ց ես ուշանում: Նրան երկարատեւ եւ քնքուշ նախաբան է պետք: Անկեղծ ասած, նրա համար հենց դա է սեքսը: Եվս մեկ բան. միայն ննջարան, միայն հաճելի կիսախավար, միայն հարմարավետ մահճակալ:

Կարիճ

Կարիճ կինը սեքսի գուրուն է: Ամեն ինչ գիտի սեքսի մասին: Ամեն ինչ կարող է: Անիմաստ է նրան ինչ-որ նոր բան առաջարկել. Կարիճը դա փորձել է դեռ այն ժամանակ, երբ դու դեռ սեղանի տակ էիր քայլում, փսլնքո՛տ: Ի դեպ՝ փսլնքոտների մասին. Կարիճ կանայք պաշտում են երիտասարդ սիրեկաններին, քանի որ անփորձ զուգընկերը նրան չի խանգարում հաճույք ստանալ սեքսից:

Աղեղնավոր

Աղեղնավոր կանայք միշտ սիրով զբաղվում են անկեղծ ուրախությամբ: Քանի որ ուրիշ ոչ ոք չի կարող այդպես գնահատել մարմնական հաճույքը: Համեղ ուտել, խմել, կրակոտ սիրով զբաղվել. կատարյալ երեկո է: Եթե նույնիսկ Աղեղնավոր կինը սարսափելի քաղցած է, հոգնած ու գրգռված, միեւնույն է, սեքսից չի հրաժարվի: Աղեղնավոր կանանց կյանքում սեքսը շատ է: Այո՛, այո՛, եւ լուռ նախանձեք:

Այծեղջյուր

Շատերին թվում է, որ Այծեղջյուրներն անտարբեր են սեքսի հանդեպ: Այծեղջյուր կինը նույնիսկ ծրագրում է այն. «19:00՝ ընթրիք, 20:00՝ սխրագործություն, 22:00՝ սեքս»: Ինչպե՞ս կարելի է: Բացատրում ենք: Իրականում Այծեղջյուր կանանց հետաքրքրում են բացառապես իրենց ցանկությունները եւ հանուն զուգընկերոջ չեն հրաժարվի դրանցից: Փոխարենը նրանք հրաշալի գիտեն իրենց, գիտեն՝ ինչ եւ երբ են ուզում: Այնպես որ, եթե նրանց գրառումներում կա «Սեքս» կետը, հարկավոր է տալ դա: Իսկ եթե Այծեղջյուրը տրամադրություն չունի, իզուր մի ստիպեք:

Ջրհոս

Ջրհոսները սեքսով զբաղվում են հանպատրաստից: Եթե հանկարծ որոշեք Ջրհոս կնոջ մոտ սպանել սեքսի ցանկությունը, կարող եք ասել, օրինակ, «Գուցե այսօր երեկոյան սեքսո՞վ զբաղվենք»: Վե՛րջ: Կարող եք վստահ լինել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նա սեքսի ցանկություն չի ունենա: Ինչպե՞ս սեքս ծրագրել, գրողը տանի: Այդ պատճառով Ջրհոս կնոջ զուգընկերը պետք է միշտ պատրաստ լինի: Բացի այդ, հարկավոր է հենց սկզբից սկսել գայթակղել նրան, նույնիսկ առաջին ժամադրությունից:

Ձկներ

Ձկներին հատուկ տրամադրվածություն եւ կատարյալ միջավայր է պետք. մութ է, լռություն, չի փչում եւ ոչ մի հոտ չկա: Մի խոսքով՝ ոչ մի շեղող հանգամանք: Ձկները անկողին չեն գնում՝ մարմնի անհեթեթ շարժումներ անելու, այլ որպեսզի դրանք անի զուգընկերը: Իսկ զուգընկերը պետք է մի բան իմանա. Ձկներին հարկավոր է վարպետորեն սիրել, բայց հարցեր չտալ, թե ինչպես: Որովհետեւ նա երեւակայում է, չի կարելի շեղել:

 

Աղբյուրը՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Մեկնե՞լ, թե՞ մնալ. ինչպես է իր ապագան տեսնում հայ երիտասարդությունը
Այո, մեկնել
Ոչ, մնալ