Նարեկ Գեւորգյանն իր կատարմամբ գերեց ռուսական «Գոլոսի» ժյուրիի անդամներին

PROFFY. Հայկական գորգի առեղծվածը

Shine&Food: Խոհանոցային լայֆհաքեր․ ինչպե՞ս առանձնացնել սպիտակուցը դեղնուցից

Ի՞նչ գումար են պատրաստ տրամադրել հայերը մեկ օրվա շոփինգին. NEWS.am STYLE-ի հարցումը

VARDA

Սոնա Դունոյանը հրաշալի կատարեց հայկական երգը ռուսական «Գոլոսում»

Թաիլանդացի տրանսվեստիտներ, հայ մայր եւ հարսանիք Կիպրոսում․Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան՝ «Երեկոյան Ուրգանտ» շուոի հյուր

Կրծքով նկարող նկարչուհին, Տիգրան Քեոսայանը եւ Անդրեյ Բեբուրիշվիլիի սեքսուալ արկածները նոր Comedy club-ում

Father and Son Arutiunov blast the stage at Russian Voice

POPcorn blog. Խաղում ենք Stand Up-ի Մաշայի հետ

Comedy смотрит Comedy. Эпизод 2.

Victoria's Secret 2018 Fashion Show Walks

Comedy club

Էմոցիոնալ Արթուրո Սանդովալն ու Լեւոն Մալխասյանի անակնկալը. Yerevan Jazz Fest 2018-ի բացման համերգը

«Հայ կանայք շատ գեղեցիկ են. արդեն ուզում եմ այստեղ երկար մնալ». Արթուրո Սանդովալ

«Թոփ մոդել ԱՊՀ-2018»

PROFFY. Գեղեցիկ վարսահարդարում՝ մի քանի րոպեում

Shine&Food: Որքա՞ն կալորիա է հարկավոր նիհարելու համար

Ինչպե՞ս են ծերանում Կենդանակերպի նշանները

21:05, 3 փետրվարի

Ամանորի նախաշեմին բոլորը հատուկ ուշադրություն դարձնում հորոսկոպին։ Առաջարկում ենք ընթերցել զվարճալի այս հոդվածը, եւ տեղեկանալ, թե ինչպես են ծերանում Կենդանակերպի նշանները։

Խոյերը նախընտրում են չնկատել իրենց տարիքը։ Նրանք ապրում են տվյալ պահի ու ակնթարթի համար եւ չեն մտածում, թե ինչ է իրենց սպասվում ապագայում։ Նրանց ոգու կայտառությունն իրենց ուժ եւ էներգիա է տալիս՝ մշտապես երիտասարդ մնալու համար։ Օրինակ, 60 տարեկանում Խոյը կարող է մոտոցիկլետ վարել, եւ դա անել նույն ոգեւորությամբ ու խանդավառվածությամբ, ինչպես նախկինում։

Ցլերը պաշտում են շատ ուտելը, այդ պատճառով տարիքին զուգահեռ նրանք ավելորդ քաշ են ձեռք բերում։ Տարիների ընթացքում ցլերը կորցնում են իրենց ճկունությունը. ընդ որում, ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես։ Սակայն նրանք դիմացկուն են, հետեւաբար շատ երկար են ապրում։

Երկվորյակները երիտասարդ հասակում իրենց առաջ մի նպատակ են դնում ու աստիճանաբար փորձում են հասնել դրան՝ չնկատելով տարիները։ Երկվորյակները երբեք աշխատանքից շուտ տուն չեն վերադառնա, եւ դուք նրանց հոգնած չեք տեսնի, քանի որ երկվորյակները երբեք հանգստանալու ցանկություն չեն ունենում։ Նրանք իրենց կարիերայում հաջողակ են մինչեւ թոշակի անցնելը կամ դրանից էլ ավելի։

Խեցգետինները լինում են երկու տեսակ. նրանք, ովքեր ընդհանրապես չեն ծերանում, եւ նրանք, ովքեր անգամ ծեր հասակում մտածում են իրենց շրջապատող մարդկանց մասին, օրինակ՝ Մայր Թերեզան։ Խեցգետինները մեծանալով նմանվում են «դասական» պապիկի եւ տատիկի կերպարներին, ովքեր շատ թոռներ են ցանկանում ունենալ։

Առյուծներն իրենց բնույթով տարիքին զուգահեռ ավելի ու ավելի ուժեղ են դառնում։ Իսկ ծերության ժամանակ նրանք շատ հանգիստ ու վեհանձն բնավորություն են ձեռք բերում։ Նրանք մեծ հարգանքի եւ բարձր հեղինակության պահանջ են զգում եւ հենց սա է պատճառը, որ երիտասարդ տարիքում առյուծները փորձում են հասնել իրենց բոլոր նպատակներին ու ցանկություններին։

Շատ կույսեր տարիքին զուգահեռ ավելի բացասաբար են սկսում ընկալել աշխարհը՝ հատկապես երբ կորցնում են իրենց վերահսկողությունը։ Նրանք սիրում են պահել իրենց սլացիկ ու գեղեցիկ կազմվածքն ու առողջությունը՝ մշտապես փորձելով կատարելագործել իրենց ուղեղի աշխատանքը։ Ուստի կույսերը հասուն տարիքում իսկական ջենտլմեն ու լեդի են դառնում. ճիշտ է, մի փոքր խիստ, բայց շատ խելացի։

Կշեռքները մշտապես խնամում ու հոգ են տանում իրենց արտաքին տեսքի մասին եւ հանուն ավելորդ քաշ չհավաքելու կամ կնճիռներից ազատվելու համար՝ նրանք պատրաստ են ամեն ինչի։ Որպես կանոն դա նրանց հաջողվում է։ Եվ եթե կշեռքները ութսուն տարեկան են, նրանք կարող են համոզել դիմացինին, որ 40 տարեկան են։

Կարիճները սիրում են մտածել իրենց մասին եւ տարիների ընթացքում մեծ իմաստություն են ձեռք բերում։ Բայց դժբախտաբար կարիճները երբեմն այնքան մեծ ուշադրություն են դարձնում  անձնական համոզմունքներին ու իրենց նպատակներին հասնելուն, որ այն մոլուցքի է վերածվում։

Աղեղնավորները ամեն կերպ փորձում են չմտածել ծերության մասին։ Սա նրանց մոտ այնքան խորացված է, որ նրանք սեւեռվում են այդ մտքի վրա եւ մշտապես փորձում հաճոյախոսություններ «կորզել» դիմացինից իրենց երիտասարդ տեսքի մասին։ Ի դեպ, այս հաճոյախոսություններ միշտ արդարացված են, քանի որ աղեղնավորները, չնայած իրենց չհետեւելուն, պահպանում են իրենց սեքսուալությունն ու գայթակղությունը։  

Այծեղջյուրը շատ ուշադիր է ժամանակի նկատմամբ, քանի որ նրան «ղեկավարում է» Սատուրնը, որը պատասխանատու է ժամանակի համար։ Սակայն այծեղջյուրների համար ժամանակն ասես հակառակ է ընթանում. նրանք ծնվում են «փոքրիկ ծերուկներ» եւ շատ խելացի ու իմաստուն են լինում, իսկ ծերության շրջանում նրանց մեջ արթնանում է խեղկատակության եւ երեխակայական զգացումները։

Ջրհոսների վրա նույնպես մեծ ազդեցություն ունի Սատուրնը, հետեւաբար մանուկ հասակում նրանք շատ լուրջ են լինում, իսկ օր ծերության ՝ շատ էքսցենտրիկ բնավորություն են ձեռք բերում։ Նրան դադարում են մտածել մյուսների մասին եւ անգամ 80 տարեկանում կարող են անել, ինչ ցանկանում են։

Ձկները տագնապահար սարսափում են ծերանալուց։ Նրանց վախեցնում է այն, որ չեն հասցնում վերջացնել իրենց կիսատ թողած ու դեռ չավարտված գործերը։  Եվ հենց այդ պատճառով ձկները մշտապես ամփոփում են իրենց կյանքի այս կամ այն փուլերը, համեմատում դրանք եւ այլն։ Սակայն որքան քիչ մտահոգվեն ձկները, այնքան ավելի երջանիկ կլինեն ու ավելի հանգիստ ու խաղաղ կյանքով կապրեն։

 

 

Աղբյուրը՝ fit4brain.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության