MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Մեր տղամարդկանց համար հայ կինը սրբություն է, որի նկատմամբ ավելի պահանջկոտ են». բիզնես լեդի Գայանե Բրեիովա

11:05, 1 փետրվարի

Մոսկվացի հայտնի ռեստորանատեր Գայանե Բրեիովան Երեւանում է: Գայանեն որոշել է հանգստանալ մոսկովյան առօրյայից, այնուհետեւ զբաղվել իր գործերով՝ թե այստեղ, թե Մոսկվայում։ Եվ NEWS.am STYLE-ը չէր կարող առիթը բաց թողնել եւ չզրուցել Գայանեի հետ: Սակայն մենք որոշեցինք առհասարակ չանդրադառնալ խոհանոցի թեմային եւ զրուցել կանանց ու տղամարդկանց մասին։

Գայանե, ես երկար ժամանակ հետեւում եմ Ձեզ սոցցանցերում ու հանգել եմ այն եզրակացության, որ դուք շատ հակասական անձնավորություն եք՝ մի կողմից իսկական հայուհի եք, իսկ մյուս կողմից՝ այնքան էլ նման չեք հայուհիներին։ Դուք միշտ այնքան բաց ու անկեղծ եք, ինչն այնքան էլ բնորոշ չէ հայ կանանց։

Ես միշտ եղել եմ այդպիսին՝ կենսուրախ, բաց, անկեղծ։ Դա իմ էությունն է։ Ես երբեք չեմ վախեցել ասել իմ ցանկությունների, զգացմունքների, պահանջների մասին։ Ժամանակի ընթացքում հավանաբար փոխվել է միայն այն, որ ես սկսել եմ տարբերակել զգացմունքներն ու էմոցիաները։ Եթե հիմա ես գիտակցում եմ, որ տվյալ երեւույթը հենց զգացմունք է, ապա այն գոյության իրավունք է ունենում, այն անպայման պետք է անկեղծ ու ազնիվ լինի, նույնիսկ եթե այնքան էլ հաճելի չէ։ Մեր զգացմունքների համար մենք պետք է պատասխանատվություն կրենք։ Իսկ էմոցիաները պետք է կարողանալ կառավարել։ Չի կարելի վայրկենական էմոցիաները մարդու վրա թափել։

Իսկ բնավորության ո՞ր գիծն է Ձեզ օգնել վերապրել կյանքի շրջադարձային պահերը եւ հաջողության հասնել։

Ես շատ համարձակ եմ։ Նույնիսկ երբ վախենում եմ, միեւնույն է՝ առաջ եմ գնում։ Եղել են իրավիճակներ, երբ իմ հավակնոտ որոշումների պատճառով ես կորցրել եմ գումար՝ ներդնելով որեւէ բիզնեսի մեջ, բայց միեւնույն է, ես կայացնում էի նման որոշումներ ու գիտակցում էի, որ դա անհավանական օգտակար փորձ է ու ուրախանում էի դրանից։ Իմ կարծիքով՝ հենց այդ հատկանիշն է ինձ օգնել ու օգնում է ամենից շատ։

Գայանե, դուք հաճախ եք պատմում Ձեր անձնական կյանքի մասին, Ձեր հարաբերությունների, Ձեր ամուսինների մասին։ Ձեր առաջին ամուսինը հայ էր, երկրորդը՝ չեխ, կարող եք ինչ-որ ձեւով համեմատել տղամարդկանց ու ասել, ով էր ավելի շատ օգնում, իսկ ով՝ խանգարում Ձեր զարգացմանը:

Կա այդպիսի հասկացություն «կամ քո տղամարդն է, կամ՝ ոչ», ու ազգությունը որեւէ նշանակություն այս հարցում չունի։ Չնայած, եթե անկեղծ խոսենք, ապա, իհարկե, տարբերություններ կան։ Այն ժամանակ, երբ ես հանդիպում էի իմ առաջին ամուսնու հետ, լինելով դեռ շատ երիտասարդ, եղել են իրավիճակներ, որոնք ինձ համար սխալ ու անբնական էին։ Բայց ես գնում էի զիջումների ու կարծում, թե հետո ամեն ինչ կփոխվի, որ ես եմ ինչ-որ բան սխալ մտածում, որ նա է ինչ-որ բան սխալ հասկանում։ Ցավոք, երբեմն նա դաժան էր ու սարսափելի խանդոտ։ Ինձ թվում էր, որ իմ սիրով ու իմ քնքշությամբ ես կարող եմ հարթել բոլոր սուր անկյունները։ Չկարողացա։ Բայց կա նաեւ մեդալի հակառակ կողմը։ Ու դա իմ երկրորդ ամուսինն է, որը, իր հերթին, ինձ այնքան շատ ազատություն էր տալիս, որ ես չգիտեի` ինչ անել դրա հետ, այդ քանակությամբ ինձ այն պետք չէր, քանի որ կյանքում հրաշքներ չեն լինում։ Հնարավոր չէ կիսով չափ հղի լինել։ Կամ հղի եք, կամ՝ ոչ։ Ու ինձ այդքան ազատություն տալով՝ նա ինձ համար ոչ մի պատասխանատվություն չէր կրում։ Ու տվյալ դեպքում կինը պետք է ինքն իր հետ անկեղծ լինի ու հասկանա, թե ինչ է իրականում ուզում՝ հոգատարություն ու պատասխանատվություն, որը տալիս է նրան հայ տղամարդը՝ միաժամանակ զրկելով անսահման ազատությունից, թե հակառակը։

Հայ տղամարդկանց դուր գալի՞ս են ուժեղ կանայք։

Դուր են գալիս։ Վառ, գեղեցիկ, կենսուրախ կանայք չեն կարող դուր չգալ, պարզապես տղամարդիկ ոչ միշտ են կարողանում հաղթահարել իրենց խանդը։ Դա ոչ լավ է, ոչ վատ։ Փոխարենը նրանք հրաշալի հումորի զգացողություն ունեն։

Դուք համարում եք, որ հայ տղամարդիկ հաճա՞խ են չարաշահում հայ կանանց նվիրվածությունն ու աշխատասիրությունը։

Իհարկե ոչ։ Ես քնքշությամբ ու մեծ հարգանքով եմ միշտ վերաբերվել տղամարդկանց։ Համաձայնեք, որ կարող են նաեւ այնպիսի հայ կանայք լինել, որոնք իրենց սխալ են դրսեւորում։ Բայցեւայնպես, հիմնականում հայ տղամարդիկ նվիրված են իրենց ընտանիքներին, կանանց ու ավանդույթներին։ Մյուս կողմից էլ, յուրաքանչյուրն իր պարտականություններն ունի։ Չէ՞ որ դուք ակնկալում եք, որ տղամարդը պետք է կատարի պաշտպանի ու գումար վաստակողի դեր, որը լուծում է բոլոր խնդիրները, իսկ այդ դեպքում ինչո՞ւ եք զարմանում, որ նա էլ Ձեզնից է ակնկալում Ձեր անմիջական պարտականությունների կատարումը։ Առհասարակ, ինձ դուր է գալիս տղամարդուն ծառայելու պարտականությունը։ Ես դա շատ բնական եմ համարում։ Դա մեր առաքելությունն է։ Ոչ մի տղամարդ պարտական չէ Ձեզ համար անել որեւէ բան, եթե դուք ի պատասխան պատրաստ չեք նրան տալ Ձեր սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը։

Ամենակենսական հարցը։ Ինչո՞ւ են հայ տղամարդիկ պատրաստ, օրինակ, ռուսի նույնիսկ դավաճանությունը ներել, իսկ հայուհիներին անգամ փոքր սխալը չեն ներում։

Հավանաբար, որովհետեւ մեր տղամարդկանց համար հայ կինը սրբություն է, որի նկատմամբ պահանջներն ավելի մեծ են։ Հաստատ այդպես է։ Առհասարակ, չներելը, իմ կարծիքով, շատ սխալ ու ոչ իմաստուն դիրքորոշում է։ Չներելը թույլ մարդու դիրքորոշում է։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ առայսօր Հայաստանում կա այն կարծրատիպը, որ գեղեցիկ, երիտասարդ, անկեղծ, հաջողակ աղջիկը չի կարող ամեն ինչի հասնել առանց որեւէ մեկի օգնության։

Լո՞ւրջ եք ասում։ Ինձ զարմացնում է, որ Հայաստանում առայսօր այդպես են մտածում։ Իմ կարծիքով՝ կանայք հիմա այնքան կիրթ, նպատակասլաց, ուժեղ, ինքնուրույն են, որ նման կասկածներ չպետք է առաջանան։ Առհասարակ, հիմա կանանց դարաշրջան է։ Տղամարդիկ գրեթե համակերպվել են այն իրողությանը, որ կանայք կարող են զարգացնել բիզնես, բարձր պաշտոններ զբաղեցնել, շատ գումար վաստակել․․․ Իսկ կանայք, իրենց հերթին, պետք է ավելի շատ սիրեն իրենց տղամարդկանց, նրանց շրջապատեն հոգատարությամբ, որպեսզի նրանք այդքան ցավագին չարձագանքեն հասարակությունում կատարվող բոլոր փոփոխություններին։ Կինն ավելի բաց ու ճկուն է ու կարող է ավելի շատ բան անել հանուն ընտանիքի բարեկեցության ու երջանկության։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պակասում հայ տղամարդկանց ու կանանց հարաբերություններում:

Հավանաբար, ոչ միայն հայերին, այլեւ շատ մարդկանց հարաբերություններում անկեղծությունն է պակասում։

Մարգարիտա Ավագյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել