Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպե՞ս պայքարել սննդային կախվածության դեմ

19:12, 3 փետրվարի

Ցուրտ եղանակներին շատերիս համար հիմնական զբաղմունք են դառնում այսպես կոչված սառնարանային արշավները, երբ օրվա ընթացքում սառնարանում դասավորված մթերքները մեկը մյուսի հետևից ստամոքս ենք ուղարկում: Թե ինչ վնասակար հետևանքներ կարող է ունենալ այդ սովորությունը, պետք չէ թվարկել, այդ մասն շատ է ասվել և գրվել: Ավելի կարևոր է իմանալ, թե ինչպես պայքարել այդ կախվածության դեմ և ի վերջո չսևեռվել սառնարանում դրված համեղ ուտեստների վրա:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ծնողները փոքր ժամանակ մեզ պարգևատրում որևէ համեղ բանով, երբ գոհ էին լինում մեր պահվածքից կամ պարտադրում ափսեի միջի սնունդը մինչև վերջ ուտել:Եվ հենց այդ պատճառով էլ արդեն հասուն տարիքում մեզ համար սնունդը վերածվում է շքանշանի կամ սթրեսների դեմ պայքարելու արդյունավետ դեղահաբի: Որ մեկս չի փորձում պարգևատրել ինքն իրեն համեղ քաղցրավենիքներով՝ այս կամ խնդիրը հաջող լուծելու դեպքում կամ չի փորձում սթրեսի դեմ պայքարել մեծ չափաբաժնով սննդի միջոցով: Հենց մեր այդ մանկական սովորությունն էլ երբեմն մեզ դրդում է շատակերության:

Բայց դա ուղղելի է: Պարզապես հարկավոր է պարգևատրելու համար սննդին համարժեք այլ մրցանակ սահմանել, որը չի վնասի ձեր առողջությանն ու կառուցվածքին: Օրինակ՝ կարող եք ձեզ համար առայժմ գերակա չհամարվող արժեքներով դա անել՝ ՍՊԱ սրահ կամ անգլերենի դասերի հաճախելով, զբոսանքի դուրս գալով, նոր հագուստ գնելով և այլն:

Նույնը վերաբերում է նաև սթրեսային իրավիճակներից դուրս գալուն: Սնունդն իրականում սթրեսի հաղթահարման ժամանակավոր և վնասակար միջոց է: Շատ ավելի արդյունավետ են տան մաքրությունը, վազքը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ավելրդ քաշի դեմ պայքարը մրցավազք է սեփական անձի հետ: Յուրաքանչյուր հաղթանակ մեզ ավելի արժեքավոր լինելու զգացում է պարգևում, բայց այդ զգացումը վերապրելու համար ստիպված ենք լինում նորից քաշ հավաքել: Դա կարող է անվերջանալի գործընթացի վերածվել, և ժամանակի ընթացքում այդ հաղթանակներն ավելի շատ կվնասեն ձեզ, քան կօգնեն:

Հրաժարվեք քաշի դեմ պայքարելու մտքից և այլ ոլորտներում նվաճումների հաճույքը զգալու միջոցներ գտեք: Օրինակ՝ հաղթահարեք որևէ լեռան բարձունքը, լողալ սովորեք: Հնարավորությունները բազմաթիվ են, և այլ ոլորտներում հաջողություններ գրանցելու համար նույնքան համբերատարություն և ջանք է պահանջվում, որքան նիհարելու դեպքում:

Սննդի միջոցով սեր, հոգատարություն, հարգանք կամ ուրախություն ցուցադրելը շատ տարածված սովորություն է : Իհարկե, հաճելի է սիրելի մարդու հյուրասիրությունն ընդունել, բայց սերը միայն դրանով չպետք է սահմանափակվի: Եվ եթե հրաժարվում եք որևէ մեկի պատրաստած սննդից, ամենևին չի նշանակում, թե նրան չեք սիրում կամ հարգում: Հարկավոր է ձերբազատվել կարծրատիպերից և հարաբերություններում սննդին առանցքային տեղ տալու սովորությունից: Օրինակ՝ ժամադրության համար կարելի է սրճարանի փոխարեն թատրոն կամ կինո գնալ, հյուրերին ոչ թե ճաշի կամ ընթրիքի, այլ կարաոկե երգելու կամ թենիս խաղալու հրավիրել:

Դուք շարունակում եք անել այն, ինչով զբաղվել եք ամբողջ կյանքի ընթացքում՝ առանց մտածելու ձեր արարքների հետևանքների մասին: Եթե այդ սովորությունները վնասում են ձեզ, ուրեմն ժամանակն է վերափոխել դրան: Դրա համար, օրինակ, առավոտյան նախաճաշեք ձեզ համար անսովոր ձևով, որի մասին երբևէ անգամ չէիք կարող մտածել: Կարող եք ձմերուկ ուտել, արգանակ, մի բան, ինչ մինչ օրս առավոտյան չեք կերել: Չափորոշիչների կտրուկ խախտումը կարող է օգնել ձեզ կյանքն այլ տեսանկյունից գնահատելու հարցում:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել