Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Յոթ գործող միջոց արագ քնելու համար

22:03, 5 փետրվարի

Խորը և որակյալ քունը շատ կարևոր է օրգանիզմի համար, այն օգնում է վերականգնել ուժերը և պատրաստվել նոր օրվան: Գաղտնիք չէ, որ քնի որակն անմիջականորեն ազդում է մեր ինքնազգացողության վրա: Մասնագետների պնդմամբ լիարժեք քնի համար մարդուն առնվազն ութ ժամ է հարկավոր: Բայց ինչ անել, եթե ձեզ համար այդ թանկարժեք ութ ժամը, այնուհանդերձ, չեք կարողանում քնելու նպատակով օգտագործել, պարզապես չի ստացվում քնել, և դուք ստիպված եք մի քանի ժամ շարունակ տանջվել անկողնում մինչև որ վերջապես աչքերը կփակվեն: Բայց այդ դեպքում էլ քունն անավարտ է մնում, քանի որ առավոտյան վաղ պետք է շտապեք աշխատանքի՝ քնատ և վատ ինքնազգացողությամբ: Ինչ հաջողված օրվա մասին կարելի է խոսել այդ դեպքում:

Գոյություն ունեն մի շարք պարզ միջոցներ, որոնք կարող են օգնել ձեզ քնելու համար պայքարում՝ նպաստելով արագ և խոր քնին:

Արոմաթերապիա

Կան բույրեր, որոնք հանգստացնող, թմրեցնող ազդեցություն ունեն: Օրինակ՝ նադոսը, կատվախոտը, երիցուկը: Այդ բույսերի մեկ-երկու կաթիլը կօգնեն արագ լիցքաթափվել և քնել: Եթե չեք ցանկանում արոմալամպեր օգտագործել, ապա կարող եք բարձերի վրա փչելոի համար նախատեսված հատուկ սփրեյներից օգտվել լիցքաթափող բույրերով: Եվս մեկ արդյունավետ միջոց են այդ բույսերով լի փոքր պարկերը, որոնք կարող եք պարզապես դնել մահճակալի կամ բարձի կողքին:

Մելատոնին

Քնին նախապատրաստվելու համար մեր օրգանիզմը մելատոնին է արտադրում: Բայց այդ հորմոնը միայն լիակատար մթության ժամանակ է արտադրվում: Իսկ երբ, օրինակ, պառկում եք քնելու և մինչև աչքերը փակելը փոքր զբոսանք կազմակերպում սոցիալական ցանցերով, ապա սմարթֆոնի կամ պլանշետի լույսը խաբուսիկ ազդեցություն է ունենում, և ուղեղն այն ընդունելով իբրև ցերեկային լույս՝ մոռանում է մելատոնին արտադրելու մասին: Ուստի զարմանալի չէ, որ նման զբոսանքից հետո դուք դեռ երկար ժամանակ չեք կարողանում քնել:

Քնի ամերիկյան ակադեմիայի գիտնականները պարզել են, որ նման դեպքերում կարող են օգնության հասնել մելատոնին պարունակող կենսաբանական ակտիվ հավելումները: Սակայն դեղահաբերն ընդոնելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և պարզել՝ արդյոք ձեր անքնությունը մելատոնինի պակասի հետևանք է:

Կատվախոտի արմատ

Կատվախոտի արմատի թուրմը հանգստացնոմ է կենտրոնական նյարդային համակարգը, լավացնում սրտանոթային համակարգի գործունեությունը և նվազեցնում զարկերակային ճնշումը: Այդ բույսը դեռ հնուց համարվում է հանգստացնող ազդեցությամբ օժտված ամենաարդյունավետ միջոցներից մեկը, ուստի այն օգտակար կլինի անքնությամբ տառապողների համար:

Մասնագետների հավաստիացմամբ՝ կատվախոտը հիմնականում անվնաս է, այդ պատճառով դրա օգնությամբ կարելի է կարգավորել քնի ռեժիմը:

Կալցիում

Կալցիումը խթանում է քնի հորմոնի արտադրությունը, այդ պատճառով երեխաներին քնելուց առաջ տաք կաթ են խմեցնում: Մասնագետները խորհուրդ են տալիս անքնությամբ տառապողներին քնելուց առաջ կալցիում պարունակող անյուղ մթերքներ ուտել՝ կաթնաշոռ, կեֆիր, մածուն, յոգուրտ: Դա կօգնի ավելի արագ քնել:

Մեդիտացիա

Նրանք, ովքեր տիրապետում են մեդիտացիայի արվեստին, հազվադեպ են տառապում անքնությամբ: Այդ մարդիկ հեշտությաբ կարողանում են ձերբազատվել բոլոր մտքերից և տրամադրվել քնելուն: Նախընտրելի է քնելուց առաջ 15 րոպե մեդիտացիայով զբաղվել: Դա կօգնի լարված օրվանից հետո լիցքաթափվել:

Ասեղնաբուժություն

Ասեղնաբուժությունը թուլացնում է մկանային լարվածությունը, որը հաճախ կարող է անքնության պատճառ դառնալ: Հաճախ բժիշկներն ասեղնաբուժություն են նշանակում անշարժ կամ քիչ շարժուն կենսակերպ վարող և այդ պատճառով քնի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց:

Երիցուկի թեյ

Քնելուն տրամադող ամենապարզ և հայտնի միջոցը մեկ գավաթ երիցուկի թեյն է: Սակայն աշխատեք միայն երիցուկից բաղկացած թեյն ընտրել՝ խուսափելով սև կամ կանաչ թեյի խառնուրդներից, որոնք կոֆեին են պարունակում, հետևաբար կարող են հակառակ ազդեցություն ունենալ:

Աղբյուրը՝ Elle


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել