Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ցույց ենք տվել մեր երաժշտական ճաշակը՝ չփորձելով այն թելադրել ուրիշներին». KarenSevak դուետը նորություն ունի

15:25, 2 փետրվարի

Հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի երաժիշտ-գործիքավորողները՝ Կարեն Համբարձումյանն ու Սեւակ Մելքոնյանը, որոնք առավել հայտնի են KarenSevak անվանումով, շուտով երաժշտասերների դատին կհանձնեն իրենց առաջին ձայնասկավառակը: Այս մասին Կարեն Համբարձումյանը պատմեց NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ բացեց որոշ փակագծեր.

«Ես և Սեւակը որոշեցինք, որ մեր նոր համատեղ ձայնասկավառակի անվանումը պետք է լինի «Դեպի տուն»: Ի դեպ, «Դեպի տուն»-ը մեր ստեղծագործական գործունեության երկրորդ աշխատանքն է, որը հետագայում վերածվեց նաեւ տեսահոլովակի: Ձայնասկավառակում ընդգրկված է 12 երգ, որոնցից 2-ն արդեն վաղուց հայտնի դարձած երգերի cover տարբերակներն են: «Դեպի տուն»-ը մեր՝ թվով առաջին ձայնասկավառակն է, բայց պետք է խոստովանեմ նաեւ, որ արդեն իսկ ես եւ Սեւակը սկսել ենք աշխատել մեր նոր ձայնասկավառակի վրա, որը, անկասկած, էապես տաբերվելու է նախորդից»:

KarenSevak դուետը համագործակցում է շոու-բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիների հետ, սակայն նոր ձայնասկավառակում հայտնիների հետ համագործակցություններ չեն լինի.

«Այս տարիների ընթացքում մենք համագործակցել ենք շատ երգիչ-երգչուհիների հետ եւ շարունակում ենք համագործակցել: Այդ համագործակցությունների շնորհիվ ստեղծված ցանկացած աշխատանք մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի, սակայն «Դեպի տուն» ձայնասկավառակում ընդգրկված են միայն իմ եւ Սեւակի ստեղծագործություները՝ բացառությամբ քիչ առաջ նշած cover-ներից: Այս ձայնասկավառակում մենք ամփոփել ենք մեր հինգ տարվա ստեղծագործական աշխատանքը, ցույց ենք տվել մեր երաժշտական ճաշակը՝ չփորձելով այն թելադրել ուրիշներին: Պետք է ասեմ, որ ամեն մի մանրուք հաշվի ենք առել, ամեն բան արել ենք, որպեսզի ձայնասկավառակը լինի այնպիսին, ինչպիսին հենց սկզբից նախատեսել էինք: Այս ձայնասկավառակում, կարելի է ասել, մեր կյանքն է, այն է, ինչ թե իմ, եւ թե Սեւակի համար շատ թանկ է»,-ասում է Կարենը՝ հավելելով, որ CD-ում ներառված են թե նոր, թե արդեն հանրությանը հայտնի ստեղծագործություններ:

«Դրանցից մի քանիսի հիման վրա նախկինում տեսահոլովակներ ենք նկարահանել: «Արմենիա», «Դեպի տուն», «Իրական», «Հարսանեկան», «Մենություն», «Ես քո զինվորն եմ» եւ այլն: Սրանք այն ստեղծագործություններն են, որոնք տեղ են գտել ձայնասկավառակում: Ես և Սեւակը փորձել ենք այնպես անել, որ ձայնասկավառակն ունկնդրելուց մարդկանց մոտ տարբեր հիշողություններ եւ զգացումներ առաջանան՝ սկսած սիրուց մինչեւ քառօրյա պատերազմ»:

Դուետի առաջիկա ծրագրերում կա նաեւ նոր տեսահոլովակ ներկայացնելու մտադրություն. «Առհասարակ, թե ես, թե Սեւակը երբեք կանգ չենք առնում, փորձում ենք անդադար նոր ստեղծագործություններ ներկայացնել, ինչպես նաեւ՝ ամեն անգամ նորովի ներկայանալ մեր հանդիսատեսի առջեւ: Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա դրա դեպքում էլ մենք երկար ենք մտածում, վերլուծում, թե կոնկրետ որ երգի հիման վրա նկարահանենք մեր հաջորդ տեսահոլովակը: Այս պահին արդեն կան նոր աշխատանքներ, որոնցից մի քանիսը հետագայում կներկայացնենք տեսահոլովակի տեսքով»:

Ձայնասկավառակը համացանցում հասանելի կլինի արդեն երկու շաբաթից, Կարենն ու Սեւակը չեն նախատեսում այն ներկայացնել շնորհանդեսով, բայց նշում են, որ ընկերներից շատերն արդեն հնարավորություն ունեցել են այն ունկնդրելու.

«Չեմ կարող չխոստովանել եւ ասել, որ մինչ այս պահը կարծիքները միմիայն դրական են: Իսկ ինչ վերաբերում է ձայնասկավառակի՝ hասարակության լայն շրջանակաների համար հասանելի լինելուն, ապա բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն ձեռք բերել այն, դա կարող են անել մոտ երկու շաբաթից՝ ITunes-ի միջոցով»,-եզրափակեց Կարենը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` KarenSevak-ի Facebook-ի էջից

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել