Վախթանգ Կիկաբիձեն եւ Նանի Բրեգվաձեն այսօր՝ փետրվարի 2-ին, Երեւանում մասնակցեցին Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում վրաց արտիստների հետ ելույթ ունեցան հայկական էստրադայի ներկայացուցիչներ՝ Լեյլա Սարիբեկյան, Արթուր Իսպիրյան, Մհեր, Սարո, Արսեն Սաֆարյան, Արփի Շահնուբարյան, Վարդան Բադալյան, Մաշա Մնջոյան, Ռազմիկ Ամյան, Արման Հովհաննիսյան, Զարուհի Բաբայան, «Արցախի ձայներ» եւ այլք:
Հաաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ հնչեցին Հեքիմյանի ամենահայտնի ստեղծագործությունները:
Նախքան համերգը՝ լրագրողների հետ զրույցում Կիկաբիձեն կիսվեց Ալեքսեյ Հեքիմյանի հետ առաջին ծանոթության հուշերով.
«Շատ հետաքրքիր ենք ծանոթացել: Թբիլիսիում ինձ զանգահարեց Վրաստանի ներքին գործերի վարչության ղեկավարն ու ասաց՝ Մոսկվայից գեներալ է եկել, երգեր է գրել քեզ համար, ուզում է՝ երգես, ես միանգամից ասացի՝ ոչ: Իհարկե, եկան, տարան ինձ: Գնացի՝ տեսնեմ պաշտոնական համազգեստով կանգնած է Հեքիմյանը: Ասաց՝ 14 երգ եմ գրել Ձեզ համար: Ես էլ ասացի՝ միայն կոնյակ բերեք, բոլորը կերգեմ: Այդպես երեք ժամում 14 երգ ձայնագրեցինք, այնուհետ սկսվեց մեր ընկերությունը»,- պատմեց Կիկաբիձեն՝ առանձնացնելով իր սիրելի երգերը՝ «Ցանկություն», «Ձյուն», «Կովկասյան հարսանիք»:
Նանի Բրեգվաձեն էլ խոստովանեց, որ Հեքիմյանի «Ձյուն» երգը կատարելուց հետո իրեն սկսեցին «Ձյուն» կոչել:
Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին