Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երեք հիմարություն, որոնց հավատում են երեխաները

23:08, 6 փետրվարի

1. Ձեր ծնողները սիրելի երեխա ունեն

Եթե մեծացել եք քույրերի եւ եղբայրների հետ, ձեզ հավանաբար ծանոթ է նախանձի եւ վիրավորանքի խառը զգացումը, երբ հանկարծ ամբողջ հստակությամբ հասկանում եք.   «Ծնողներն ինձ մնացածներից քիչ են սիրում»: Հետո մեծանում եք եւ նույնքան հստակորեն հասկանում եք, որ ձեր ծնողներն ընդամենը ջանում էին ավելի շատ սեր տալ նրան, ով դրա ավելի մեծ կարիք ուներ, չէ որ զարմանալի ոչինչ չկա, որ մեկ տարեկան երեխային ավելի մեծ ուշադրություն է հատկացվում, քան  ծամոնների եւ բակային խաղերի ինքնուրույն   10-ամյա երկրպագուին: Այժմ, երբ արդեն լրիվ մեծ եք, պատրաստ եք վատ լուրեր լսել. իրականում  շատ հաճախ ծնողներն ունենում են սիրելի երեխա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մայրերի   65 տոկոսը նախապատվությունը տալիս է ավագ որդիներին, իսկ հայրերի 70 տոկոսը` կրտսեր դուստրերին: Այնպես որ,  «մայրիկի տղաների» եւ «հայրիկի աղջիկների» վերաբերյալ բոլոր կարծրատիպերն ամենաիսկական գիտական հիմնավորում ունեն: Այդ նույն պատճառով ամենից շատ չի բերում միջնեկ երեխաների բախտը: Եթե չեք հավատում, փորձեք հարցնել ձեր մայրիկին:  Իսկ եթե նա խուսափում է պատասխանից, ուրեմն սպասեք, մինչեւ    70 տարեկան դառնա կամ մոտավորապես այդքան. տարեց մարդիկ որպես կանոն ավելի հաճույքով են խոստովանում երեխաների հանդեպ իրենց համակրանքները:  Իրոք, եթե արդեն յոթանասուն տարեկան ես, էլ ինչից ամաչես:   Բայց չարժե ամեն ինչի համար մեղադրել այդ եսասեր ծնողներին. նրանց նախապատվությունները հիմնված են հնագույն բնազդների վրա: Ծնողները հակված են ավելի շատ սիրել այն երեխաներին, որոնք ավելի մեծ հավանականությամբ իրենց գեները կփոխանցեն հաջորդ սերունդներին: Այնպես որ, հարցը ոչ թե ձեր ավագ եղբոր   «բացառիկ անհատականությունն» է, այլ այն, որ նրա  գեներն ավելի կարեւոր են:  

2. Ձեր ստամոքսում միշտ տեղ կմնա աղանդերի համար 

Ամեն երեխա երբեւէ արել է այդ հնարքը. մայրիկին ասել է, որ նրա պատրաստած հրաշալի խաշած հավի էլ ոչ մի կտոր չի մտնի իր փորը, իսկ հետո թեյի հետ կերել է տորթի կեսը: Դա կարող է ընդամենը երկու բացատրություն ունենալ. կամ երեխան գաղտնի փոր ունի, որը նախատեսված է միայն աղանդերը մարսելու համար, կամ էլ նա փչացած խորամանկ է, որն ուզում է, որ իր ընթրիքը 90 տոկոսով կազմված լինի քաղցրավենիքից:  Դրա համար պատասխանատու է երկու մեխանիզմ, որոնք ժառանգել ենք մայրիկ-էվոլյուցիայից:   Առաջինն այն է, որ գլյուկոզան մեր ստամոքսի պատերին ստիպում է թուլանալ: Նույնիսկ քաղցրեղենի հոտը եւ տեսքն արդեն այնպես են ազդում մեզ վրա, որ ստամոքսում կախարդական եղանակով ազատ տեղ է առաջանում:  Երկրորդ մեխանիզմն էլ ավելի ընդհանուր ազդեցություն ունի. այն հիմնված է այն փաստի վրա, որ մեր ստամոքսն  ապրիորի նախընտրում է բազմազանությունը:  Մարդը բարդ արարած է եւ ապրելու համար պարտավոր է բազմազան սնունդ օգտագործել, որը հարուստ է տարբեր օգտակար նյութերով: Այդ պատճառով մի զարմացեք, երբ տոնական սեղանին երեք բաժին միս ուտելուց հետո հանկարծ ձեր երկրորդ շնչառությունն է բացվում մի երկու կտոր տորթի համար. այդպես ստամոքսը  (կամ, ավելի շուտ` ուղեղը) ձեզ ստիպում է բազմազան սնունդ ընդունել: Այդ նույն մեխանիզմն ամբողջությամբ օգտագործում են սննդի տարբեր արտադրողները, դուք երբեք չե՞ք մտածել, թե ինչու են դրաժեները տարբեր գույների ներկում, երբ անհամեմատ ավելի հեշտ եւ էժան կլիներ դրանք բոլորը միանման արտադրել:  

2. Վերքը լիզելն օգնում է դրա առողջացմանը

Եթե դուք մարդ եք, ոչ թե զվարճալի հոդվածներ ընթերցելուն ընտելացած 2135 թվականի ռոբոտ, ուրեմն մենք մի բան հաստատ գիտենք. դուք երբեւէ կտրված մատը բերանն եք տարել: Իրոք, չէ որ այդպես, թվում է, քիչ է ցավում, արյունն էլ իզուր չի հոսում: Ավելին, ձեզանից շատերը մինչ օրս էլ այդպես են անում եւ, ինչպես ցույց է տվել գիտությունը, դա բացարձակապես նորմալ է: Չնայած այն բանին, որ ձեր բերանի խոռոչում բազմաթիվ մանրէներ են ապրում (ուզեք դա, թե ոչ), վերքը լիզելն այնուամենայնիվ դրա վրա առողջացնող ազդեցություն է ունենում: Նիդերլանդներից գիտնականները դա պարզել են` Պետրիի գավաթներում արհեստական վերքեր ստեղծելով, դրանցից մեկին ստիպելով լողալ թքի մեջ, իսկ մյուսին` պարզ ֆիզլուծույթում: Արդեն 16 ժամ անց թքի մեջ լողացող վերքը փակվել է, մինչդեռ մյուսը բաց է մնացել եւ չի մտածել այդքան արագ լավանալու մասին: Հետագայում գիտնականներին հաջողվել է թքից առանձնացնել այն նյութը, որը նպաստում է վերքերի սպիացմանը. պարզվել է, որ դա հիստատին անունով սպիտակուցն է: Այնպես որ, «վերքերը լիզել» արտահայտությունը, որն օգտագործվում է մարդու վերաբերյալ, այնքան փոխաբերական չէ, որքան սովոր ենք ընկալել այն: 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել