«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Վերաբերմունքի չորս ձեւ, որոնք ավելի կմտերմացնեն ձեզ կնոջ հետ

16:34, 8 փետրվարի

1. Նրան ասացեք, որ գեղեցիկ է

Կանանց ամենօրյա հիմքի վրա գովելու պատրաստ տղամարդկանց պակաս չկա:  Նրանց եւ ձեր միջեւ տարբերությունը սակայն այն է, որ երբ նրան ասում եք, որ գեղեցիկ է, որեւէ թաքուն մտադրություն չունեք: Չէ որ դուք դա չեք ասում հազարավոր կանանց` հուսալով, որ նրանցից որեւէ մեկը կհամաձայնի քնել ձեզ հետ:  Երբ ձեր կնոջն ասում եք, որ նա գեղեցիկ է, դուք ասես հաստատեք՝ «Ես քեզ սիրում եմ: Դու ամենագեղեցիկ աղջիկն ես, որին ես երբեւէ տեսել եմ»: Երբ կինը գիտի, որ դուք իրեն գնահատում եք եւ արտաքին գեղեցկության համար, եւ ներքին, նա ստիպված չի լինում անհանգստանալ, թե ձեր զգացմունքները կարող են մարել: Նման բառերն ամենաներանձնական բանն են, որը կարող է գոյություն ունենալ երկու իրար սիրող մարդու միջեւ: 

2. Նրան սիրային նամակ գրեք

Շատ բաներ կան, որոնք կարելի է ասել առանց բառերի, բայց ամեն կին սիրո նորանոր խոստովանություններ է ուզում: Նրան ձեր սիրո ֆիզիկական ապացույցը տվեք, որին նա կկարողանա վերադառնալ, երբ կարոտի ձեզ:    Կամ էլ երբ կասկածի ձեր զգացմունքների անկեղծությանը: Հավատացեք, չկա կնոջը երջանկացնելու ավելի պարզ եւ  «անվտանգ» միջոց… Նման նամակ գրելու համար պետք չէ լավ գրող լինել: Ուղղակի բառերով արտահայտեք այն ամեն լավագույնը, որ զգում եք նրա հանդեպ: Տեքստը ստեղնաշարով մի հավաքեք: Ավելի լավ կլինի, եթե ձեռքով գրեք նրան: Ձեր ձեռագիրը նրան հնարավորություն կտա զգալու, որ այդ բառերը հենց դուք եք գրել նրա համար:  

3. Նրա հետ միասին գոնե մեկ ուղեւորության մեկնեք

Սիրուհու հետ ավելի մտերմանալու, նրան ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու լավագույն միջոցներից մեկը նրա հետ երկարատեւ ուղեւորության մեկնելն է: Բայց ոչ հանգստյան օրերին, առնվազն երկու շաբաթով: Ինտիմն այն է, երբ մարդիկ մտերիմ են իրար: Եվ կնոջը ճանաչելու ավելի լավ միջոց չկա, քան տեսնել, թե իրեն ինչպես է պահում   «սխալ կամ անսովոր իրավիճակում»: Մարդիկ սովորական իրավիճակում իրենց լավ են պահում, դա նրանց «ճակատամասն» է: Հեշտ է լավ մարդ լինել, երբ քեզ համար հարմարավետ է եւ թեթեւ: Բայց արժե մարդուն դնել իր համար անհայտ վիճակի մեջ եւ նրան կճանաչեք այնպիսին, ինչպիսին որ է իրականում: Իսկ թե հետո ինչպես կօգտագործեք այդ տեղեկությունը, ձեր գործն է:   

4. Հոգ տարեք նրան, երբ հիվանդ է եւ թույլ տվեք, որ նա հոգ տանի ձեզ, երբ դուք եք հիվանդ 

Եթե դուք եւ ձեր զուգընկերն ուզում եք ավելի մտերիմ դառնալ իրար հանդեպ հարաբերություններում, անհրաժեշտ է, որ դրանք ընդունեք ոչ միայն երբ առողջ եք, այլեւ` հիվանդ: Ոչ մի կին չի ուզում, որ իր տղամարդը փախչի հազի հենց առաջին դրսեւորումների դեպքում: Երբ ձեր կինը հիվանդ է, նա բառացիորեն շատ խոցելի է: Մտածեք, թե ձեզ ինչպես եք զգում եւ ինչեր եք սովորաբար մտածում, երբ ինքներդ եք հիվանդ: Գրազ կգամ, որ դրանում հաճելի քիչ բան կա: Ահա թե ինչու  անհրաժեշտ է, որ աջակցեք նրան, ցույց տաք, որ պատրաստ եք պաշտպանել նրան թուլության պահերին: Դրանով դուք ցույց կտաք, թե որքան հեռուն եք պատրաստ գնալ հանուն նրա: 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել