«Դեպի Եվրատեսիլ». եզրափակիչ անցած առաջին հնգյակը հայտնի է

Երիտասարդ երգիչն ուժերը փորձելու է նաև «Դեպի Եվրատեսիլ» ազգային մրցույթում

Շպարվիր NEWS.am STYLE-ի հետ. տաք գույներով հոլիվուդյան make up` նորաձեւ աղջիկների համար

Shine&Food. Չինական ուտեստներ՝ չինական Ամանորի կապակցությամբ

Բլոգ Լի. Որտեղ, ինչքանով եւ ինչ կարելի է ուտել Երեւանի փողոցներում

Ինչպես պետք է հայ տղամարդն իրեն պահի կանանց հետ․ NEWS.am STYLE-ի հարցումը

Fan Attack. Հասմիկ Շիրոյան VS երկրպագուներ

Երեւանյան էսքիզներ

POPcorn blog. փորձում ենք հին իրերից նոր հագուստ ստանալ միայն մկրատի օգնությամբ

14-ամյա Սաթենիկի գեղեցիկ կատարումը՝ «Ты супер!» նախագծում

24-ամյա Լիանա Ավանեսյանի ելույթը՝ ուկրաինական «Ձայնը» նախագծում

Սրբուհի Սարգսյանի փայլուն ելույթը՝ ուկրաինական «Ձայնը» նախագծում

Ինչպես պետք է գեր աղջիկները լուսանկարվեն

Շպռոտի սեքսուալ ֆոտոշարքը՝ Վալենտինի տոնին ընդառաջ

Shine&Food. Ավոկադոյով աղցան. երկրորդ փորձը հաջողվեց շեֆ-խոհարարի օգնությամբ

Թաիլանդական ուտեստների համը՝ Երեւանում

Երեւանում տոնեցին Բուն Բերեկենդանը (ֆոտո/վիդեո)

Հայուհիներն ունեն, արդյոք, հագուստի ընտրության հնարավորություն. NEWS.am STYLE-ի հարցումը

Exclusive. Կարեն Ասլանյանը՝ տեւական դադարի, առաջիկա նորությունների եւ էկրանային սիրավեպերի մասին

12:03, 6 փետրվարի

Սերիալներից հայտնի դերասան Կարեն Ասլանյանն արդեն տեւական ժամանակ է՝ չի ներկայացել նոր նախագծով, սակայն դերասանն իր երկրպագուներին խոստանում է շուտով կրկին լինել էկրաններին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Կարենը պատմել է երկարատեւ դադարի, երաժշտությամբ զբաղվելու, նոր նախագծում նկարահանվելու, էկրանային «սիրավեպերի» եւ երկրպագուներին հետաքրքրող այլ թեմաների մասին.

«Արդեն մոտ վեց ամիս է՝ չեմ նկարահանվում, սա երեւի ամենաերկար դադարն էր այս 4-5 տարիների ընթացքում: Ամեն դեպքում, ինձ թվում է՝ սա շատ ճիշտ դադար էր: Շուտով՝ մարտ ամսին, «Դեպի երազանք» ֆիլմը կլինի «Արմենիա» հեռուստատեսության եթերում: Բացի այդ՝ նկրահանման տարբեր առաջարկներ ունեմ, այնպես որ՝ մոտակա ամիսներին կներկայանամ նոր նախագծում: Դեռ չեմ կարող բացահայտել, թե ինչ նախագիծ է եւ որ հեռուստաընկերությամբ է հեռարձակվելու: Եթե ակտիվ հետեւեք իմ Instagram-ին եւ Facebook-ին, ես պարբերաբար տեղեկություններ կտարածեմ այդ մասին»,-ասում է դերասանը, որին հեռուստադիտողն արդեն հասցրել է տեսնել թե դրական, թե բացասական կերպարներում:

«Առավել նախընտրում եմ բացասական դերերը, քանի որ նրանց մարմնավորելն ավելի բարդ է եւ հետաքրքիր: Դրական մարդուն դրական դերերը հեշտ են տրվում: Բայց կարծում եմ՝ այս անգամ կլինի դրական դեր»:

Կարենն այն եզակի դերաաններից է, որը բացասական դերերի պատճառով իր իսկ խոսքով՝ երբեք վատ արձագանքների չի արժանացել.

«Ինձ կյանքում չեն խանգարել բացասական կերպարները: Նման դեպք չի եղել, որ որեւէ մեկը վատ արտահայտվի իմ մասին «Առաջնորդները» սերիալում իմ կերպարի պատճառով: Կարծում եմ՝ դա նրանից է, որ կերպարս հումորով էր, ծնողասեր՝ անկախ իր չարություններից»:

Երիտասարդ դերասանին հաճախ սիրավեպեր են վերագրում իր էկրանային խաղընկերուհիների հետ: Սկզբում դա եղավ Ժաննա Բուտուլյանի դեպքում, այնուհետեւ՝ Քրիստինա Եղոյանի:

«Կարծում եմ՝ դա գալիս է նրանից, որ մարդիկ, տեսնելով միմյանց համապատասխան էկրանային կերպարներ, նրանց սիրում են սիրավեպ վերագրել, որովհետեւ երեւի հենց իրենք են այդպես ցանկանում: Ինչեւիցե, երբեւէ պաշտոնապես նման բան չի եղել: Թե Ժաննան, թե Քրիստինան իմ լավ ընկերներն են, մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց ավելին չի եղել ու չկա»,-ասում է Կարենը, որն այս շրջանում հաճախ հանդես է գալիս որպես երգերի խոսքերի հեղինակ, ասմունքող, իսկ շուտով երկրպագուները կկարողանան գնահատել նաեւ նրա վոկալային տվյալները.

«Շուտով տեղի կունենա «Հասել եմ» երգի պրեմիերան, քանի որ շատերն են հետաքրքրված այդ երգով: Այդտեղ ինձ կլսեք նաեւ վոկալով: Երգն ինձ համար հոբբի է, շատ եմ սիրում երգարվեստը, դա ինձ համար մեկ ուրիշ աշխարհ է: Ես փորձում եմ ասելիք ունենալու դեպքում հանդես գալ նաեւ այդ ոլորտում: «Հասել եմ» երգի հիման վրա մտադիր եմ ունենալ նաեւ տեսահոլովակ»,-ասում է դերասանը՝ հավելելով, որ երգն, ամեն դեպքում, իր համար հոբբի է, եւ երբեք չէր ցանկանա, որպեսզի իրեն ճանաչեին՝ որպես երգիչ.

«Երբեք չեմ ցանկանա լինել նաեւ երգիչ, որովհետեւ ես մասնագիտությամբ դերասան եմ, իսկ Թատերական ինստիտուտում կա նաեւ վոկալի բաժին, որտեղ սովորում ենք երգել: Կարծում եմ՝ վատ չէ, որ ինչ-որ չափով տիրապետում եմ նաեւ երգին: Ամեն դեպքում, ես ինձ միայն դերասան եմ համարում: Ավելի լավ է՝ ինձ ներկայացնեն՝ որպես ասմունքող, քան երգիչ»:

Հարցին՝ արդյոք իր հեղինակած երգերում ներկայացված պատմությունները կա՞պ ունեն իր անձնականի հետ, դերասանը պատասխանեց.

«Սուտ կլինի ասել, թե անձնականիս հետ չեն առնչվում իմ գրած բառերը, բայց եթե ասեմ՝ ունեն առնչություն, դա էլ ճիշտ չի լինի: Կախված է պահից: Միգուցե, մի քանի տարի առաջ գրած բառերը գտնեմ, մի փոքր նորացնեմ եւ ներկայացնեմ. ապրումներս էլ այդքանով այլեւս նոր չեն կարող լինել: Իրականում ցանկացած մարդ, երբ գրում է, այդ ամենը ստեղծում է՝ ելնելով իր ապրումներից»:

Ի դեպ, բացի երգեր հեղինակելուց եւ երգելուց՝ դերասանն ունի եւս մեկ նախասիրություն.

«Ես լավ դարպասապահ եմ, հիմա տարբեր թիմերով խաղեր ենք խաղում: Հնարավոր է՝ նաեւ բիզնես լիգայի մասնակցեմ: Սիրածս զբաղմունքներից, թերեւս, նաեւ այս մեկը կառաձնացնեմ, այլ բացահայտումներ դեռեւս չկան:)»:

Կարենի հետ ամփոփեցինք նաեւ նախորդ տարվա ձեռքբերումներն ու խոսեցինք այս տարվա ակնկալիքների մասին.

«2017-ն ինձ համար իսկապես լավ տարի էր, որովհետեւ ամենակարեւորը՝ ես չունեցա ոչ անձնական, ոչ էլ գործնական անհաջողություններ: Ամեն ինչ շատ լավ ու հեշտ ստացվեց: 2018-ից էլ ավելի շատ ակնկալիքներ ունեմ, որովհետեւ ուսերիս ավելի մեծ պատասխսնատվություն կա՝ չկորցնել ձեռք բերածս: Դա ամենաբարդն է արտիստի համար»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Կարեն Ասլանյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Ո՞ւմ կցանկանայիք տեսնել «Եվրատեսիլ 2018»-ի բեմում
Թամար Կապրելյան
Սեւակ Խանաղյան
Կամիլ
Հասմիկ Շիրոյան