«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

50-ամյա Պամելա Անդերսոնը պատմել է, թե ինչպես է վերապրել դաշտանադադարն իր երիտասարդ բոյֆրենդի շնորհիվ

13:06, 6 փետրվարի

Հայտնի է, որ 50-ամյա Պամելա Անդերսոնը տեղափոխվել է իր 32-ամյա սիրեցյալի՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ադիլ Ռամիի մոտ՝ Մարսել։ Պամելա Անդերսոնի ու 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի սիրային կապի մասին սկսել էին խոսել դեռ անցած տարվա հունիսին, երբ աստղերին տեսել էին միասին Կաննի փառատոնի ժամանակ։

Daily Mail -ին տված հարցազրույցում դերասանուհին անկեղծորեն պատմել է մարզիկի հանդեպ իր զգացմունքների մասին ու խոստովանել, որ նրա սերն օգնել է իրեն հեշտ վերապրել դաշտանադադարը։

Մարսել տեղափոխված դերասանուհին վերածվել է օրինակելի տնային տնտեսուհու՝ նա պաշտում է խոհանոցը ու ինքն է գնումներ կատարում տեղի շուկայում։ Պամելան խոստովանում է, որ հիացած է ֆրանսիական կերակրատեսակներով ու սննդամթերքի որակով։ Պամելայի երկու որդիները մնացել են ԱՄՆ-ում՝ 20-ամյա Դիլանն ու 21-ամյա Բրենդոնը ընդունվել են համալսարան ու ապրում են իրենց կյանքով։ Ադիլը նույնպես երկու երեխա ունի նախկին հարաբերություններից։

«Ադիլը շատ հոգատար է իմ նկատմամբ,- պատմել է Պամելան,- Մենք շատ առողջ, իսկապես հրաշալի կենսակերպ ենք վարում՝ առանց վեճերի ու տարաձայնությունների։ Երկուսս էլ երեխաներ ունենք, Ադիլը շատ լավ մարդ է։ Ինչ վերաբերում է իմ տարիքին, ապա կինը կարող է գայթակղիչ լինել իր կյանքի ցանկացած փուլում։ Ադիլը հաճախ է ինձ կատակով ասում՝ «դու հավանաբար 30 տարեկան ես, այլ ոչ թե 50։  Հապա ցույց տուր ինձ քո վարորդական իրավունքները, չէ՞ որ դա անհնար է։ Կան բազմաթիվ երիտասարդ աղջիկներ, որոնք քեզ նման գայթակղիչ չեն։ Ինչպե՞ս է քեզ դա հաջողվում»։

Պամելան խոստովանում է, որ շատ էր վախենում դաշտանադադարից։ Նրա մայրը այդ հարցում դառը փորձ ուներ՝ դաշտանադադարը շատ էր փոխել նրան։ Դրա համար էլ երբ Պամելան զգացել է առաջին ախտանշանները (նա ավելի դյուրագրգիռ էր դարձել ու տրամադրության տատանումներ ուներ)՝ որոշել է արմատապես փոխել իր կենսակերպը։ Դերասանուհին իր տունը վարձակալության է հանձնել ու տեղափոխվել Ֆրանսիա՝ Ադիլի մոտ։ Ու ամենևին էլ չի զղջում իր որոշման մասին։

«Ես չգիտեի՝ կվերադառնամ տուն, թե ոչ։ Ես պարզապես ուզում էի նոր կյանք սկսել»,- ասում է դերասանուհին, որն արդեն բուսակերների համար իր ռեստորանն է բացել Սան Տրոպեում ու նույնիսկ սկսել է վեգանյան շամպայն արտադրել։

Ի դեպ, հիշեցնենք, որ Պամելան բուսակեր է, նաև կենդանիների իրավունքները պաշտպանող շարժման ակտիվիստ։ Պամելան ֆրանսիայի քաղաքապետներից պահանջում է արգելել կենդանիների մասնակցությամբ հնարքներ ցուցադրող կրկեսների հյուրախաղերը։

 

Լուսանկարները՝ Backgrid, AFP, REX, Getty, Shutterstock


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել