Սեռական ոտնձգությունների հետ կապված հոլիվուդյան սկանդալների ամենաթեժ պահին ռուսական բլոգոսֆերայի համար իր կարծիքն է որոշել արտահայտել նաեւ հաղորդավարուհի Թինա Կանդելակին։ 42-ամյա հեռուստահաղորդավարուհին իր Instagram -ում հրապարակել է գրառում, որտեղ նշել է, որ ռուս կանանց այս թեման խորթ է։
«Մեզ՝ ռուս կանանց, ոտնձգություն թեման անհասկանալի է։ Պատմականորեն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են անգլոսաքսոնական համակարգում կանայք երկար ժամանակ իրավազուրկ եղել։ Հոր մահից հետո չամուսնացած կինը կարող էր աշխատել կամ տնային ուսուցչուհի կամ գրող։ Հենց սա է թերեւս անգլիական կանացի գրականության թռիչքի պատճառը՝ Էմիլիա Բրոնտեից սկսած մինչեւ Ջեյն Օսթին։ Իսկ ռուսական ավանդույթներում Դիդրոյի ու Վոլտերի հետ հավասարի իրավունքով խոսելն ընդունված իրավունք էր կանանց համար։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Սրընթաց փոխվող աշխարհում ամուսնության ինստիտուտը նույնպես սրընթաց փոխվում է։ Տեղեկությունների 24 ժամյա շրջանառության հետեւանքով տղամարդն ու կինը շատ արագ կորցնում են հետաքրքրությունը իրար նկատմամբ։ Դրա համար էլ անցնում են հարաբերությունների հաջորդ փուլ, հետո՝ հաջորդ, եւ այդպես մինչեւ անվերջություն ու կատարյալ հիասթափություն։ Ու փնտրել պետք է ինքներս մեր մեջ: Փնտրել ուժեր մշտական զարգացման համար, որպեսզի ինչ-որ կերպ հետաքրքիր լինեք դիմացինի համար։
Համատեղ երեխաները, բազմոցն ու կատուները արդեն ոչ մեկին չեն պահում։ Դրա համար էլ, որքան էլ տարօրինակ չթվա, պետք է մշտապես սովորել ոչ միայն կարիերայի, այլեւ ընտանիքը պահպանելու համար։ Այդպես է ստացվել, որ Ռուսաստանում մենք՝ կանայք, պետք է առաջնորդներ լինենք այդ գործում։ Աշխատող տղամարդիկ ինքնաբերաբար զարգանում են, իսկ մենք պետք է պահպանենք ընտանիքը, դաստիարակենք երեխաներին ու զարգանանք մեր զուգընկերոջ հետ համընթաց։ Բարդ է, բայց ընտրություն չկա, եթե չես ուզում մենակ մնալ։ Դրա համար էլ, շնորհակալություն քեզ, որ անընդհատ ավելացնում ես արագությունն ու թույլ չես տալիս, որ ես դանդաղեցնեմ ընթացքը»,- գրել է Թինան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել