Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Թինա Կանդելակին իր կարծիքն է հայտնել սեռական ոտնձգությունների մասին

16:41, 6 փետրվարի

Սեռական ոտնձգությունների հետ կապված հոլիվուդյան սկանդալների ամենաթեժ պահին ռուսական բլոգոսֆերայի համար իր կարծիքն է որոշել արտահայտել նաեւ հաղորդավարուհի Թինա Կանդելակին։ 42-ամյա հեռուստահաղորդավարուհին իր Instagram -ում հրապարակել է գրառում, որտեղ նշել է, որ ռուս կանանց այս թեման խորթ է։

«Մեզ՝ ռուս կանանց, ոտնձգություն թեման անհասկանալի է։ Պատմականորեն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են անգլոսաքսոնական համակարգում կանայք երկար ժամանակ իրավազուրկ եղել։ Հոր մահից հետո չամուսնացած կինը կարող էր աշխատել կամ տնային ուսուցչուհի կամ գրող։ Հենց սա է թերեւս անգլիական կանացի գրականության թռիչքի պատճառը՝ Էմիլիա Բրոնտեից սկսած մինչեւ Ջեյն Օսթին։ Իսկ ռուսական ավանդույթներում Դիդրոյի ու Վոլտերի հետ հավասարի իրավունքով խոսելն ընդունված իրավունք էր կանանց համար։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Սրընթաց փոխվող աշխարհում ամուսնության ինստիտուտը նույնպես սրընթաց փոխվում է։ Տեղեկությունների 24 ժամյա շրջանառության հետեւանքով տղամարդն ու կինը շատ արագ կորցնում են հետաքրքրությունը իրար նկատմամբ։ Դրա համար էլ անցնում են հարաբերությունների հաջորդ փուլ, հետո՝ հաջորդ, եւ այդպես մինչեւ անվերջություն ու կատարյալ հիասթափություն։ Ու փնտրել պետք է ինքներս մեր մեջ: Փնտրել ուժեր մշտական զարգացման համար, որպեսզի ինչ-որ կերպ հետաքրքիր լինեք դիմացինի համար։

Համատեղ երեխաները, բազմոցն ու կատուները արդեն ոչ մեկին չեն պահում։ Դրա համար էլ, որքան էլ տարօրինակ չթվա, պետք է մշտապես սովորել ոչ միայն կարիերայի, այլեւ ընտանիքը պահպանելու համար։ Այդպես է ստացվել, որ Ռուսաստանում մենք՝ կանայք, պետք է առաջնորդներ լինենք այդ գործում։ Աշխատող տղամարդիկ ինքնաբերաբար զարգանում են, իսկ մենք պետք է պահպանենք ընտանիքը, դաստիարակենք երեխաներին ու զարգանանք մեր զուգընկերոջ հետ համընթաց։ Բարդ է, բայց ընտրություն չկա, եթե չես ուզում մենակ մնալ։ Դրա համար էլ, շնորհակալություն քեզ, որ անընդհատ ավելացնում ես արագությունն ու թույլ չես տալիս, որ ես դանդաղեցնեմ ընթացքը»,- գրել է Թինան։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել