Երբեք չէի կարող պատկերացնել, որ այն պայուսակը, որը 90-ականներին նախատեսված էր բացառապես փող պահելու համար ու ընկալվում էր որպես շուկայում վաճառական կանանց աշխատանքային համազգեստի անբաժան բաղադրիչ, կդառնա 2018-ի գլխավոր թրենդներից մեկը։ Բայց այդ անգամ այս թրենդը որոշակի update-ի է ենթարկվել, մեզ վերադառնալով որպես գոտիով պայուսակ, որը մեր քաղաքի միայն ամենահամարձակ աղջիկներն են կրում։
Այսօր այդ պայուսակը ուղիղ նշանակությամբ չեն գործածում՝ այսինքն դրանում գումար չեն թաքցնում, այլ գործածում են որպես սովորական պայուսակ, որտեղ կարելի է տեղավորել շրթներկը, վարորդական իրավունքը ու մի քանի այլ մանրուք, որոնք միշտ անհրաժեշտ են աղջիկներին։ Գոտենման պայուսակը հաճախ է դառնում ցերեկային կամ երեկոյան ատրիբուտ, ու շատ հաճախ այդ աքսեսուարը կարող է մարմնի տարբեր հատվածների համար նախատեսված լինել՝ չունենալով առնչություն գոտկատեղի հետ։
Այսօրվա ամենանորաձեւ գոտենման պայուսակները, օրինակ, ուսի վրայից է պետք կրել։ Բայց այստեղ մեկ նրբություն կա՝ ճոխ կազմվածքով աղջիկներին խորհուրդ չի տրվում այդպես կրել պայուսակը՝ խուսափելու համար անհեթեթ տեսք ստանալու հավանականությունից։ Իսկ ահա մանր կազմվածքով աղջիկներին խորհուրդ չի տրվում գնել չափից խոշոր գոտենման պայուսակներ։ Սա շատ լուրջ հարց է ու հատուկ մոտեցում է պահանջում։ Կարեւոր է հաշվի առնել ձեր մարմնի առանձնահատկությունները ու համամասնությունները։
Եթե որոշ ժամանակակից գոտենման պայուսակներ իրենց կառուցվածքով հիշեցնում են իրենց «նախատիպը», որտեղ գումար էր պահվում, ապա գոտկատեղի վրա կրվող պայուսակները բոլորովին նման չեն դրան։ Նոր գոտենման պայուսակները ասես շղթայի վրա կապված փոքր դրամապանակներ լինեն։
Տվյալ դեպքում այս տարբերակը կարող է դառնալ կամ տաբատի համար գոտի, կամ էլ գոտկատեղի վրա հագվող գոտի։ 2-ը 1-ում՝ պայուսակ եւ գոտի։ Եվ ձեռքերն են ազատ, եւ ուսերը։
Հիմնականում սեզոնի բոլոր գլխավոր թրենդները նեկայացված են լինում զանգվածային սպառման ապրանքների շուկաներում, որտեղ կարելի է ոչ շատ բարձր գներով գնել տվյալ տարվա ամենանորաձեւ իրերը։
Բայց ահա գոտենման պայուսակները դեռ ներկայացված չեն նույնիսկ հայտնի ապրանքանիշերի կողմից։ Բայց ամենատարօրինակն այն է, որ այս ոչ միանշանակ ու շատ հակասական թրենդը ես արդեն նկատել եմ որոշ հայ դիզայներների գարնանային հավաքածուներում։ Յուրաքանչյուր դիզայներ առաջարկում է տարբեր ձեւերի, գույնի պայուսակներ՝ կարված տարբեր նյութերից ու տարբեր գնային կատեգորիաների ։
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար