MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Սոբչակը, Բրեժնեւան, Բիլանը եւ այլ աստղեր, որոնք «վաճառում են» իրենց ընկերակցությունը

16:03, 7 փետրվարի

«Комсомольская правда»-ն պարզել է, թե ինչ գումարի դիմաց կարելի է հանդիպել հանրահայտ մարդկանց հետ կամ էլ ձեռք բերել նրանց անձնական իրերը։

Ռուսական շոու բիզնեսում աստղային իրերի վաճառքի պիոներներից է եղել Քսենիա Սոբչակը։ Մի քանի տարի շարունակ նա բարեգործական տոնավաճառ է կազմակերպել այն ռադիոկայանի հովանավորությամբ, որտեղ աշխատում էր։ Ռուսական աստղերն իրենց զգեստապահարանի բոլոր ավելորդ իրերն այնտեղ վաճառքի էին դնում․ Դիմա Բիլանը առաջարկում էր գնել իր ձեռնոցը 500 ռուբլով, հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բորդովսկիխը 2000 ռուբլով վաճառքի էր դրել իր կոշիկը։ Հենց նույն Սոբչակը բազմաթիվ լոտեր էր ցուցադրել՝ ընդհուպ մինչեւ ներքնազգեստ։ Օրինակ, Քսենիայի կրծկալը կարելի էր գնել 500 ռուբլով։

Իսկ եթե դուք երազում եք հայտնի մարդկանց հետ անձնական շփման մասին, դա էլ է հնարավոր։ Բարեգործական աճուրդներից մեկի ժամանակ 125 հազար ռուբլով վաճառվել էր մեկ գիշեր կարաոկե բարում՝ երգչուհի Բյանկայի հետ, զբոսանք նախանձելի փեսացու Ալեքսեյ Վորոբեւի ու նրա շան՝ Էլվիսի հետ՝ 55 հազար 555 ռուբլով։ Իսկ մեկ ընտանեկան զույգի բախտ է վիճակվել ընդամենը 35 հազար ռուբլով ձեռք բերել երգչուհի Սատի Կազանովայի համաձայնությունը՝ վարել իրենց ամուսնության գրանցման արարողությունը։

Օլեգ Գազմանովի որդին՝ Ռոդիոնը, համաձայնել էր ամանորյա կատակերգություններ դիտել անծանոթ կնոջ հետ՝ ընդամենը 5 հազար ռուբլով։

Գործարար Ալեքսանդր Լեբեդեւի կինը՝ մոդել Ելենա Պերմինովան, նույնպես բարեգործական նախագիծ է կազմակերպել Ինսթագրամում։ Աճուրդի էր դրվել հետաքրքիր լոտ՝ «Աղջիկների երեկույթ՝ Յանա Ռուդկովսկայայի հետ»։ Հաղթողը Յանայի հետ երեկո է անցկացրել՝ Եվգենի Պլյուշչենկոյի հետ նրա պսակադրությունից առաջ։ Իսկ քանի որ աստղային երեկույթին մասնակցելու ցանկություն ունեցողները շատ էին՝ այդ լոտը երեք անգամ է վաճառքի դրվել՝ Ռուդկովսկայային ապահովելով 1 մլն 663 հազար ռուբլու եկամուտ, որով նա վճարել է ծանր հիվանդ երեխաների վիրահատությունների համար։

Այդ նույն աճուրդի ժամանակ 180 հազար ռուբլով վաճառվել է եւս մեկ յուրահատուկ լոտ։ Այդ գումարով Գլյուկ’Օզան Հրաշք կնոջ հանդերձանքով երգել ու պարել է երեխաների համար։ Այդ լոտը մեկնարկել է 50 հազար ռուբլուց ու վաճառվել՝ 8620 դոլարով։

Զվարճալի պատմություն է տեղի ունեցել նաեւ Սերգեյ Լազարեւի լոտի հետ։ Երգիչը աճուրդի հաղթողին հրավիրել էր իր «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացմանը, իսկ հետո՝ ռեստորանում ընթրելու։ Իրենց կուռքի հետ հանդիպման համար պայքարել են նրա երկրպագուները, բայց արդյունքում լոտը գնել է նրա ընկերուհին՝ Յանա Ռուդկովսկայան՝ 300 հազար ռուբլով։

Դիմա Բիլանի լոտերի շուրջ նույնպես մեծ պայքար էր ծավալվել։ 13 795 դոլարով Դիման համաձայնել էր երեխաների հետ հավաքույթին ներկայանալ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի Խենթ գլխարկագործի հենդերձանքով։ Իսկ 10 հազար դոլարով նա ընթրել է ռեստորանում արդեն մեկ այլ երկրպագուի հետ։ Աճուրդի ավարտից հետո երգչի երկրպագուհիները գրել էին, որ պատրաստ են ավելի մեծ գումար տրամադրել Բիլանի հետ երեկոյի համար ու խնդրել էին երկարացնել աճուրդը։ Սակայն հաղթողին չեն վիճարկել։

Նման իրարանցում էլ տեղի է ունեցել 35-ամյա Վերա Բրեժնեւայի «Երեկոյի ընկեր» լոտի շուրջ։ Երգչուհին հայտնել է, որ հանուն մանկական կյանքերի փրկության, պատրաստ է բոուլինգ խաղալ անծանոթ մարդու հետ, ձկնորսության գնալ, զբոսնել այգում։ Լոտը ձեռք է բերել մի գործարար, որը խնդրել է իր անունը չհրապարակել։ Տղամարդը գեղեցկուհու ընկերակցությունն ապահովող լոտը գնել է գրեթե երկու միլիոն ռուբլով (35 հազար դոլարով)։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել