Անցած տարվա դեկտեմբերին 19-ամյա նիդերլանդուհի մոդել Իվանա Սմիթի տարօրինակ մահը Կուալա Լումպուրում ստիպել էր Նիդերլանդների դեսպանատանը դիմել Ինտերպոլ՝ աղջկա մահվան հանգամանքները պարզելու համար։ Nl Times-ը գրել էր, որ բելգիական Top Model շոուի հաղթող Իվանա Սմիթի մերկ մարմինը հայտնաբերվել էր վեցերորդ հարկի պատշգամբում, չնայած սվինգերների հավաքույթը, որին նա մասնակցել էր, անցել էր 20-րդ հարկում։ Ոստիկանությունը չէր բացառել սպանության վարկածը։
Մահից առաջ Իվանան իր բոյֆրենդին SMS էր ուղարկել, գրել, որ ակումբից դուրս է եկել ինչ-որ ամերիկացի զույգի հետ։
Մոդելի ծնողները վստահեցնում էին, որ Իվանայի մարմնի վրա եղել են բռնության հետքեր։ Հիմա նրանք ապացուցել են, որ դա սպանություն է եղել։
The Sun պարբերականը փոխանցում է, որ աղջիկն ընկել էր մի բնակարանի պատուհանից, որտեղ ապրում են ամուսիններ՝ կրիպտոարժույթի 45-ամյա առեւտրական Ալեքսանդրն ու Ինդոնեզիայից 30-ամյա Լունա Ջոնսոնը, որոնք փորձել են ինչ-որ ձեւով կոծկել այդ գործը։ Բայց ծնողները միջամտել են հետաքննությանն ու վարձակալել մասնավոր դետեկտիվ Մարկ Ուիլյամս Թոմասին, որը նոր մանրամասներ է պարզել։
Պարզվել է, որ Իվանան հյուրընկալել էր սվինգերներ Ալեքսանդրին ու նրա կնոջը ու մի քանի ժամ անցկացրել նրանց բնակարանում մինչեւ պատուհանից ընկնելը։ Դիահերձումից հետո աղջկա արյան մեջ հայտնաբերել էին ալկոհոլի ու թմրադեղերի հետքեր։ Ջոնսոնները պնդում են, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել, ինչը բացատրել են աղջկա անսթափությամբ։ Բայց Մարկի հետաքննության արդյունքում պարզվել է, որ Իվանան մինչ այդ երբեք չէր օգտագործել թմրադեղ, ոգելից։ Ավելին, նրա պարանոցի վրայի կապտուկներից բացի, որոնք նկատել էին առաջին զննման ժամանակ, աղջկա ձեռքերի վրա նույնպես հայտնաբերվել են կապտուկներ, որոնք վկայում են պայքարի մասին։ Իսկ Ջոնսոնների հարեւանների շրջանում Մարկի իրականացրած հարցումները պարզել են, որ նրանք աղջկա ընկնելուց առաջ լսել էին բղավոցներ ու վիճաբանության ձայներ։
Լուսանկարները՝ Instagram, Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից