Լանա դել Ռեյը հայտնվել է L’Official պարբերականի շապիկին ու էջերին։ Ուշագրավ է, որ սա ֆրանսիական հայտնի պարբերականի ամերիկյան հրատարակության առաջին համարն է։ Ամսագրի էջերին Լանա դել Ռեյին տարբեր հարցեր են ուղղել Քիմ Քարդաշյանը, կանադացի երգչուհի Grimes-ը, Ջոն Լենոնի որդին՝ Շոնը, Քորթնի Լավն ու այլ աստղեր։ Մենք այստեղ ներկայացնում ենք Քիմի հարցերը, նաեւ մեկ հետաքրքիր հարց՝ Շոնի կողմից։
Քիմ Քարդաշյան․ ո՞վ է քո գեղեցկության իդեալը
Լանա․ Ջոան Բաեզը (քանթրի ոճի երգչուհի), իմ ու նրա բնավորություններն ու ճաշակը համընկնում են։ Նաեւ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել դերասանուհի Լորեն Բեքոլը, երգչուհի Ջենիս Ջոփլինը։ Ու ինձ դու է գալիս այն, ինչ հիմա անում ես դու, սիրում եմ, թե ինչպես ես փոխում քո մազերի գույնը, քո ոճը, ու ինձ դուր են գալիս քո մերկ լուսանկարները, ես հետեւում եմ քեզ։
Քիմ Քարդաշյան․ եթե դու երաժշտությամբ չզբաղվեիր, ուրիշ ինչո՞վ կզբաղվեիր։
Լանա․ Ես մանկաբարձուհի կդառնայի կամ երեխաների հետ կաշխատեի։
Շոն Լենոն. դու զգո՞ւմ ես, որ փոփ երաժշտության մայրամուտն արդեն երեւում է հորիզոնում։ Ինչպե՞ս ես առհասարակ վերաբերվում քաղաքակրթության մայրամուտին։ Այդ երկու երեւույթների միջեւ որեւէ կապ կա՞։
Լանա․ Հնարավոր է։ Բայց ես դեռ չգիտեմ, թե դա ինչ է։ Ես կարծում եմ, որ հասարակության մեջ հիմա զգացվում է սոցիոպատիայի ու նարցիսիզմի վերելք ու հոգեկան առողջության ճգնաժամ։ Գուցե այդ ամենը փոխկապակցված է։ Հնարավոր է՝ այդ ամենը միայն մեր գիտակցությանն է վերաբերում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին