MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հարվի Վայնշթեյնին ու դերասանուհի Ռոուզ ՄաքԳոունին մեղադրել են դերասանուհու նախկին մենեջերի ինքնասպանությանն առնչություն ունենալու մեջ

13:22, 9 փետրվարի

Հարվի Վայնշթեյնի անունը արդեն կես տարի չի իջում թերթերի ու կայքերի առաջին էջերից։ Հայտնի պրոդյուսերին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել ավելի քան հարյուր կին։ Բայց հիմա դրան գումարվել են նաեւ մեղադրանքներ՝ ինքնասպանության հետ առնչություն ունենալու մեջ։ People-ը գրում է, որ չորեքշաբթի դերասանուհի Ռոուզ ՄաքԳոունի նախկին մենեջեր, 50-ամյա Ջիլ Մեսիկը ինքնասպան է եղել։ Մեսիկը տառապում էր երկբեւեռ խանգարումից ու մի քանի տարի պայքարում էր դեպրեսիայի դեմ։ Ջիլի մահից հետո նրա ընտանիքի անդամները հանդես են եկել կտրուկ հայտարարություններով 44-ամյա դերասանուհու հասցեին։ Նրանք ՄաքԳոունին մեղադրել են Ջիլին Հարվի Վայնշթեյնի սեռական ոտնձգությունների հետ կապված պատմության մեջ ներգրավելու մեջ (ՄաքԳոունը հայտարարել էր, որ 1997-ին պրոդյուսերը ոտնձգություն է կատարել իր հանդեպ)։ Հենց դա է, նրանց կարծիքով, դարձել Ջիլի նյարդային խանգարման պատճառը։

Ջիլի ծնողները հայտարարություն են արել իրենց դստեր ինքնասպանության կապակցությամբ.

«Նա շատ ճնշված էր, այն բանից հետո, երբ պրոդյուսերի փաստաբանը հրապարակել է նամակ, որում Ջիլը պաշտպանել է Հարվիին։ Նա տեղեկատվության անսահմանափակ տարածման նոր մշակույթի զոհն է դարձել։ Ռոուզը սխալ հայտարարություն է արել Ջիլի հասցեին։ Բայց նա որոշել է չպատասխանել դրան։ Նա չէր ուզում, որ իր հեղինակությունը տուժի։ Նա ոչ մի վատ բան չէր արել։ Նրա վրա ազդել էր այդ հայտարարությունը, նա ճնշված էր»,- ասել են ծնողները։

Նրանք հավելել են, որ Ջիլը, իմանալով Հարվի Վայնշթեյնի ոտնձգությունների մասին, արել է այն ամենն, ինչ իր ուժերի սահմանում էր, դիմել էր իր գործընկերներին ու ղեկավարությանը։ Սակայն, ՄակԳոունի խոսքով, թիմի կողմից աջակցություն նա այդպես էլ չէր ստացել, դրա համար էլ ստիպված է եղել դիմել փաստաբանի։

Ռոուզ ՄակԳոունն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել Ջիլ Մեսիկի մահը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել