«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ծննդյան ամիսը եւ կնոջ բնավորությունը

20:06, 13 փետրվարի

Հունվար

Հունվարին ծնված օրիորդները շատ հավակնոտ են, սակայն լուրջ են և նույնիսկ պահպանողական։ Կարող են շատ վճռական լինել, բայց, այնուամենայնիվ, չեն սիրում խոսել իրենց զգացմունքների մասին։ Իրենց մոտ են թողնում միայն համապատասխան մտավոր մակարդակով և նմանատիպ աշխարհայացքով մարդկանց։ 

Փետրվար

Փետրվարին ծնվածները ռոմանտիկ են, և նրանց հետ շփվելիս անհրաժեշտ է ծայրահեղ համբերություն ցուցաբերել։ Նրանց ոչ բոլորն են հասկանում տրամադրության հաճախակի փոփոխությունների պատճառով։ Օժտված են բնատուր վերացական տրամաբանությամբ։ Եթե Դուք նրանց դավաճանեք, երբեք էլ չեք տեսնի։

Մարտ

Խարիզմա և հմայք։ Հավատարիմ և ազնիվ էակներ են, որոնք դժվարությամբ են սիրահարվում։ Կարող են հմայիչ ու քնքուշ լինել այնքան ժամանակ, մինչև որ Դուք չեք գցում նրանց տրամադրությունը։ Միևնույն է, ապրել մարտին ծնված մարդու հետ իրական հաճույք է։

Ապրիլ

Ապրիլին, որպես կանոն, ծնվում են այն օրիորդները, որոնք ունակ են հեշտությամբ կոնտակտ հաստատել գրեթե ցանկացած մարդու հետ և օժտված են դիվանագիտական հատկություններով։ Սակայն նրանցից շատերը բավականին խանդոտ են, և եթե Դուք կորցրել եք նրանց վստահությունը, ապա ավելի լավ է ինքներդ անհետանաք։ Միեւնույն ժամանակ, ապրիլյան աղջիկը կարող է դարձնել Ձեզ աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Անկեղծանում են միայն իրենց վստահությանը արժանացած մարդկանց հետ։ 

Մայիս

Մայիսը այն կանանց ամիսն է, ում բնավորության մեջ տեղ են գտել հետևողականանությունն ու սկզբունքներին հավատարիմ մնալու հատկությունը։ Նրանք շատ գայթակղիչ են, ինչը հաճախ համակցվում է ծանր բնավորության հետ, և սպառանլիքի տակ է հայտնվում ցանկացած տղամարդ, որին բախտ է վիճակվել սիրահարվել մայիսյան կանանց։ Եթե Դուք երբեւէ սիրավեպ եք ունեցել այս օրիորդի հետ, երբեք նրան չեք մոռանա։ 

Հունիս

Հետաքրքրասեր, մարդամոտ և ստեղծարար՝ հունիսյան օրիորդի բնութագրության երեք կարևոր հատկանիշները։ Խնդիրն այն է, որ նրանք սկզբում խոսում են, իսկ հետո՝ մտածում։ Բայց ավելի լավ է երեսին ասել ճշմարտությունը։ Ի դեպ, նրանցից արժե վախենալ․ նրանց փոքրիկ ձեռքերում տղամարդը հեշտությամբ կարող է խաղալիք դառնալ։

Հուլիս

Հուլիսյան աղջիկները ազնիվ են, գեղեցիկ, խորհրդավոր և շատ խելացի։ Չեն սիրում կոնֆլիկտներ և ծայրահեղ ազնիվ են բոլորի հետ։ Սակայն եթե խաբեք նրանց մեկ անգամ՝ ընդմիշտ կկորցնեք։ Հիշեք դա։

Օգոստոս

Նրանք, ովքեր ծնվել են օգոստոսին, եսասիրության և մեծ ու բարի սրտի զարմանալի համադրությամբ են օժտված։ Չարժե վիճել նրանց հետ՝ վաղ թե ուշ այս օրիորդը միևնույն է կհաղթի։ Օգոստոսյան կանայք օժտված են հումորի բացառիկ զգացումով, սակայն տանել չեն կարող ծաղրանքը իրենց հասցեին։ Եթե թույլ եք տվել այդ տեսակ սխալ, ապա երբեք չգիտեք, թե որտեղից հետ կգա պատասխանը։

Սիրում են լինել ուշադրության կենտրոնում և երբեք չեն տառապում հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության պակասից։ Նրանց ներկայությամբ տղամարդիկ պարզապես հալչում են։

Սեպտեմբեր

Սա կարգապահ, բարի և գեղեցիկ կանանց ամիս է։ Երբեք չեն ներում դավաճաններին։ Եթե ցավ պատճառեք նրանց, վրեժխնդիր կլինեն։ Գնահատում են երկարատև հարաբերությունները և երբեք չեն համաձայնի մեկ գիշերվա համար սիրավեպի։ Միևնույն ժամանակ՝ զուգընկերոջ վերաբերյալ նրանց պահանջները շատ բարձր են։ Կդիմանան միայն արժանի տղամարդիկ։

Հոկտեմբեր

Հոկտեմբերյան աղջիկները ուժեղ են, խելացի և փակ հանրության համար։ Այս կանայք սիրտը բացում են ոչ միշտ և ոչ բոլորին՝ միշտ վախենալով, որ իրենց կխոցեն։ Ուրիշ կանայք հաճախ չեն սիրում հոկտեմբերյան օրիորդներին, քանի որ նախանձում են նրանց։

Նոյեմբեր

Այս կանայք բոլոր մնացած կանացից մեկ քայլ առաջ հեշտությամբ ճանաչում են սուտը։ Խաղ մի արեք նրանց հետ՝ սա կրակի հետ խաղ է։ Այն ամենն, ինչ պետք է իմանալ այս կանաց մասին, հետեւյալն է՝ երբեք մի հարցրեք նրանց կարծիքը, եթե պատրաստ չեք լսել ճշմարտությունը։ 

Դեկտեմբեր

Դեկտեմբերին ծնվում են անհամբեր, սակայն հաջողակ օրիորդնեը։ Նրանք միշտ ջրից չոր դուրս գալու միջոց կգտնեն։ Կարող են բարձրացնել տրամադրություն, սրտաբաց են։ Կյանքը նրանց հաճախ է հարվածում, սակայն Աստված ողորմած է, քանի որ արդյունքում նրանք ստանում են այն, ինչ ցանկանում են։



Աղբյուրը՝ Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել