Կարմայի օրենքները
Գլխավորը, ինչ պետք է հիշի յուրաքանչյուր մարդ, կարմայի առաջին օրենքն է, որը սահմանում է մեր կեցությունը՝ «Հետեւանքներից խուսափել հնարավոր չէ։ Ցանկացած արարք ունի իր հետեւանքները»։
Սա պարզ ճշմարտություն է, քանի որ չարը միշտ մեզ է վերադառնում, որքան էլ մենք փորձենք դա կանխել։ Վատ քայլի դիմելով՝ իմացե՛ք, որ այն իր հետեւից պատճառահետեւանքային կապերի շղթա է բերելու։ Ինչ–որ բան անազնիվ ճանապարհով ձեռք բերելով՝ Դուք կորցնում եք մեկ այլ բան։ Եթե Դուք սեր եք փնտրում, հարգանք, բարիք եւ երջանկություն, այդ ամենը պետք է ինքներդ նվիրեք մյուսներին։ Վաստակե՛ք դա, ինքնե՛րդ դարձեք այն բանի մարմնավորումը, ինչն ուզում եք ստանալ դիմացինից։ Այդպես Դուք ներդաշնակության մեջ կլինեք ինքներդ Ձեզ եւ շրջապատի հետ։
Մեր արարքների պատասխանատվությունը միայն մեր վրա է։ Մեզ շրջապատող աշխարհը կառուցում ենք հենց մենք։ Բայց Տիեզերքը սահմանում է այն, թե ինչպես ենք մենք ապրելու, իսկ մենք ինքներս որոշում ենք, թե ինչպիսին կլինի մեզ շրջապատող աշխարհը։
Ձգտե՛ք գնալ դեպի լույսը, բարին եւ ըմբռնումը, նոր գիտելիքներ ստանալը։ Եվ մտքերով մի՛ մնացեք անցյալում, քանի որ կարմայի օրենքով կարեւոր է միայն այն, թե ինչ է կատարվում Ձեզ հետ հիմա։
Ինչպե՞ս փոխել կյանքը դեպի լավը
Կարմայի օրենքներում կան այս հարցի բոլոր պատասխանները։ Ձե՛զ փոխեք, քանի որ Տիեզերքը սկսվում է Ձեզնից։ Գոյություն ունի հայտնի տեսություն, որը բազմաթիվ հետեւորդներ ունի. Տիեզերքը ֆիզիկապես կենտրոն չունի, քանի որ այն մշտապես ընդլայնվում է, այդ պատճառով որտեղ էլ որ դուք լինեք Ձեր Աշխարհում, Ձեզ միշտ թվալու է, թե կենտրոնում եք։ Դա պատահականություն չէ, քանի որ կարմայի օրենքները նման են դրան։ Դուք Ձեր աշխարհի կենտրոնն եք։ Ո՛չ ծնողները, ո՛չ աշխատանքը, ո՛չ որեւէ այլ բան չեն կարող զբաղեցնել բեմում կենտրոնական տեղը։
Բոլորին հայտնի գլխավոր օրենքը ձգողականության օրենքն է։ Դրա համաձայն՝ մեր բոլոր մտքերը նյութական են եւ ձգում են այն, ինչին ուղղված են։ Եթե Դուք վատ բան մտածեք, ամբողջ բացասական մթնոլորտը կուղղվի դեպի Ձեզ։ Մյուս կողմից Տիեզերքը կարող է պարգեւատրել Ձեզ անհավանական հաջողությամբ, եթե Դուք դրանում չկասկածեք։ Համապատասխանաբար, եթե դա պրոյեկտենք աշխարհի կարմայական ընկալման հետ, ապա նմանատիպ պատկեր կստանանք. Մտածելով հաջողության եւ ամենալուսավոր բաների մասին՝ մենք դրանք ձգում ենք դեպի մեզ։ Երբ Դուք զգում եք, որ շատ սխալներ եք արել անցյալում, նոր կյա՛նք սկսեք։
Վերանայեք Ձեր առաջնայնությունները։ Փորձեք այլ կերպ մտածել, երազել ինչ–որ ավելի մեծ բանի մասին։ Ձեր արած վատ բաները, ամեն դեպքում, կվերադառնան, սակայն լույսի դեպքում, որը կպարգեւեն բարի գործերը, այդ մթությունը գրեթե չի երեւում։ Ապրեք բարու հետ, բարիք գործեք եւ այդ միտքը տարածեք մյուսների մոտ։ Տիեզերքը կհատուցի Ձեր բարի գործերի համար։
Կարման պետք է ընկալել որպես իդեալական մեխանիզմ, որն աշխարհը հավասարակշռված եւ արդարացի է դարձնում։ Մի՛ մոռացեք, որ Ձեզ անհաջողություն է բերում ոչ միայն կարման, այլ նաեւ էներգետիկան։
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը