Երեւանում Սուրբ Սարգիս եկեղեցուց հանդիսավոր երթով տոնեցին Բուն Բարեկենդանը։
Երթը երաժշտությամբ եւ պարերով սկսվեց Սուրբ Սարգիս եկեղեցուց եւ անցնելով Մաշտոցի պողոտայով, ավարտվեց Ազատության հրապարակում՝ պարերով ու տոնական միջոցառումներով։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ փետրվարի 11-ին, նշում է Բուն Բարեկենդանը։
Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի առաջին կիրակին է: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Սուրբ գրքում կարդում ենք, որ Ադամն ու Եվան նախ բնակվում էին դրախտում՝ վայելելով Աստծո ներկայությունը: Ադամի եւ Եվայի դրախտային երանությունն է հիշատակվում Բուն Բարեկենդանի օրը: Այն հավատացյալին հիշեցնում է դրախտային անհոգ ու երջանիկ կյանքի մասին, որն Ադամի ու Եվայի համար բարի կենդանություն էր՝ Տիրոջ ներկայությամբ: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարելի է վերադարձնել հավիտենական ուրախությունն ու Աստծո ներկայությունը, որպեսզի Տիրոջ «Ու՞ր ես» հարցին պատասխան ունենանք եւ Ադամի նման չթաքնվենք:
Բուն բարեկենդանի օրը մարդիկ ուրախ տոնախմբություններ են կազմակերպում: Սակայն ինչքան էլ, որ Բուն Բարեկենդանը պահքի օր չէ, միեւնույն է, այդ օրը եկեղեցին տուրք չի տալիս ճոխ ու առատ սեղաններին: Պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, այլ պետք է ժուժկալությամբ պատրաստվել Մեծ Պահքին:
Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են բոլոր եկեղեցիների վարագույրները, որոնք բացվում են միայն Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ եւ Տեառընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի օրերին: Մինչեւ Զատիկ Ավետարանն այլեւս չեն համբուրում, ինչը խորհրդանշում է, թե ինչպես Ադամն ու Եվան զրկվեցին Կենաց Ծառի պտղից:
Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:44, 19 մայիսի
«Տիկնիկ»․ Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը23:06, 19 մայիսի
Ռիհաննան եւ A$AP Rocky-ն ծնողներ են դարձել22:43, 19 մայիսի
«Սիրունիկ»․ Լիլուի «street style»-ը Կալիֆոռնիայից22:12, 19 մայիսի
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքի մասին կոմիքս է թողարկվել21:45, 19 մայիսի
«Գեղեցիկ աղջիկ»․ Էլեն Ասատրյանի լուսանկարը21:12, 19 մայիսի
Ինչպես հիշել ընթերցված տեղեկատվությունը20:45, 19 մայիսի
«Սերս ու ես»․ Աննա Թովմասյանի ու Արամեի ջերմ լուսանկարը20:11, 19 մայիսի
Կարա Դելեւինը 15 միլիոն դոլարով գնել է հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի բնակարանը19:43, 19 մայիսի
Մարի Կրայմբրերին պատմել է, թե ինչու են ինքն ու Դավա Մանուկյանը թաքցնում հարաբերությունները19:13, 19 մայիսի
«Սիրում եմ կյանքը»․ Աննա Դովլաթյան (ֆոտո)18:43, 19 մայիսի
«Իմ հարստություն»․ Արմեն Պետրոսյանն ընտանեկան հանգստից ջերմ լուսանկար է հրապարակել18:29, 19 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը հայտարարել է, որ բռնության վերաբերյալ մեղադրանքներից հետո չի խոսել Քրիս Նոտի հետ