MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Օլգա Բուզովայի պատգամավոր սիրեկանը լքել է նրան՝ հանուն երիտասարդ պարողի

15:21, 12 փետրվարի

Օլգա Բուզովան հիմա թիվ մեկ թրենդ է Ռուսաստանում։ Նրա համերգներն անշլագով են անցնում։ Օրերս Օլյան լեփ լեցուն դահլիճ էր հավաքել Սանկտ Պետերբուրգի «Սառցե պալատում», ու այդ նույն գիշեր համերգ էր տվել նաեւ քաղաքի գեյ ակումբում։

Այսօր էլ լրատվամիջոցները որոշ մանրամասներ են պարզել Օլգա Բուզովայի նախկին սիրեկանի մասին։ «Дни» գրում է, որ «Дом 2» հեռուստանախագծի հաղորդավարուհի Օլգա Բուզովայի սիրեկանների մասին առասպելներ են հյուսում։ Օրինակ՝ ասում են, որ նա հանուն շահի քնել է Ալեքսեյ Միտրոֆանովի հետ, որն այն ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր էր ЛДПР խմբակցությունից։


«Հիշում եմ, որ Օլյայի բոլոր միջոցառումներին միշտ ներկա էր սկանդալային հռչակ ունեցող պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը,- պատմել է Բուզովայի ծանոթներից մեկը՝ կոմպոզիտոր ու պրոդյուսեր Աննա Բորոնինան,- Ասում են, որ Օլյան նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր»։

Չնայած պատգամավորի մարմնի «անձեռնմխելիությունը» միայն Օլյան չէ խախտել։
«Միտրոֆանովի հետ այն ժամանակ շատերն ունեին մտերիմ հարաբերություններ։ Նույնիսկ իմ ծանոթ տղաներից մեկը, որը պարող էր։ Նա ինքն է ինձ այդ մասին պատմել։ Ես ցնցված էի այդ կեղտոտ մանրամասներից»,- ասում է Բորոնինան։

Ի դեպ, գրում էին, որ հենց այդ պատանի գեղեցկադեմ սիրեկանի համար է Միտրոֆանովը լքել Բուզովային։ Իբրեւ տղան բավականին խանդոտ էր ու չէր ուզում պատգամավորին կիսել կնոջ հետ։ Նաեւ խոսում էին, որ Միտրոֆանովն ավելի շատ սիրում էր տղամարդկանց քնքշանքը ստանալ, քան տալ։

Բայց հիմա, ըստ երեւույթին, հնարավոր չէ ստուգել այդ բամբասանքների հավաստիությունը։ Բանն այն է, որ 2014-ի հունվարին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն ՌԴ Գլխավոր դատախազին ուղարկել էր հարցում, որտեղ հայտնել էր, որ հիմքեր կան Ալեքսեյ Միտրոֆանովին պատգավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Նրան պետք է հետաքննեին որպես դրամաշորթության մասին քրեական գործով վկա: Շուտով Միտրոֆանովը հեռանում է Ռուսաստանից, ու հիմա, ըստ լրատվամիջոցների, Խորվաթիայում է ապրում։ Նա հետախուզության մեջ է գտնվում, իսկ Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանը կալանավորել է Միտրոֆանովի ունեցվածքի մի մասն ու մեքենաները՝ որպես փոխհատուցում 1․4 մլն եվրո գումարի չափով պարտքերի դիմաց։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել