«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մտադիր չեմ նահանջել». ուկրաինական «Ձայն»-ի մասնակից Լիանա Ավանեսյան

12:05, 13 փետրվարի

Ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագծի նոր եթերաշրջանն է մեկնարկել, որի կույր լսումների փուլում իրենց ելույթներով փայլել են երկու հայուհիներ: Ու եթե Սրբուհի Սարգսյանը, հրաշալի ելույթ ունենալով, գնաց Պոտապի թիմ, ապա Լիանա Ավանեսյանի դեպքում հանդիսատեսը, ինչպես եւ մենք բոլորս, տարակուսած մնացինք Պոտապի, Ջամալայի, Թինա Կարոլի ու Սերգեյ Բաբկինի որոշումից, որոնք առհասարակ չշրջվեցին աղջկա ելույթի ժամանակ։ Օդեսայում բնակվող հայուհին երգել է Թինա Կարոլի «Дикая вода» երգը:

NEWS.am STYLE-ը կապվել է Լիանայի հետ, որպեսզի հասկանա, թե ինչպես կարող էր նման անտրամաբանական բան տեղի ունենալ նախագծում, ու նրան գոնե մի քիչ աջակցելու համար։ Ահա թե ինչպես Լիանան մեկնաբանեց տեղի ունեցածը․

«Ինձ համար շատ հաճելի է ձեր ուշադրությունն իմ հանդեպ։ Շնորհակալություն աջակցության, հաճելի ու անհրաժեշտ խոսքերի համար։ Գիտեք, հասարակ հանդիսատեսը հավատում է այդ շոուի արդարությանն, ու ես էլ էի նախկինում այդպես կարծում, մինչեւ ինքս փորձեցի այնտեղ իմ ուժերը։ Ցավոք, այդ շոուի ժամանակ ոմանք անցնում են, իսկ ոմանք՝ ոչ։ Ուրեմն իմ տվյալներն ու առհասարակ ես այս տարի հետաքրքիր չէինք։ Ըստ երեւույթին՝ ինչ-որ բան պակասում էր։ Մարդկային գործոնը, օրինակ՝ հուզմունքը, ավաղ իմ օգտին չէր ելույթի ժամանակ, մինչդեռ փորձի ժամանակ ամեն ինչ հրաշալի էր։

Այդպես էին ասում շատ աշխատակիցներ ու սրտացավ մարդիկ։ Բացի դրանից, շատ «բարյացակամներ» իմ ելույթը համեմատում էին շոուի երգուսույցի ելույթի հետ: Նրանց խոսքով՝ ես նմանակում էի նրա կատարումը։ Բայց, ցավոք, իմ բնական տվյալները քիչ են նման Թինա Կարոլի տվյալներին։ Հանդիսատեսն ինձ ջերմ ընդունեց, ինչն ինձ շատ ուրախացրեց։

Բայց, ցավոք, շոուի ռեժիսորներն իմ մասին սյուժետում հանդիսատեսին շատ բաներ ցույց չէին տվել, նրանք թողել էին միայն այն, ինչ իրենց էր ձեռնտու։ Իմ մասին որեւէ տեղեկություն որպես այդպիսին չհնչեց, փոխարենը ցույց տրվեց երգուսույցների միջեւ տարաձայնությունները։

Շատերն ինձ քննադատում էին այն բանի համար, որ ես խախտեցի շոուի կանոնները, քանի որ չի թույլատրվում մոտենալ երգուսույցներին, չնայած պրոդյուսերները մեզ թույլատրել են մեծ ցանկության դեպքում մոտենալ նրանց։

Ես ունեի նման ցանկություն, դրա համար էլ մոտեցա, ի պատասխան՝ շատ «շոյիչ» բառեր հնչեցին։ Բայց սյուժետում չցուցադրվեցին այն կադրերը, երբ երգուսույցները դեպի ինձ շրջվեցին (ըստ երեւույթին՝ համակարգում խափանում էր տեղի ունեցել) երգի ավարտից հետո, ու Թինա Կարոլն ինքը մոտեցավ ինձ ու արցունքն աչքերին շնորհակալություն հայտնեց։ Իսկ հետո նա վերադարձավ իր տեղը, որից հետո սկսվեց մեր երկխոսությունը, որը մոնտաժել էին ու հանդիսատեսի համար լրիվ անհասկանալի դարձրել։ 

Ինչ վերաբերում է իմ հետագա ծրագրերին, ապա ես այս շոուի ժամանակ ստացա փորձ, սովորեցի սթափ գնահատել ամեն ինչ ու հաստատ գիտեմ, որ ես մտադիր չեմ նահանջել։ Այս տարի չստացվեց, հաջորդ տարի կվերադառնամ ու նորից կփորձեմ իմ ուժերը։ Բայց նաեւ կաշխատեմ ինքս ինձ վրա, կաճեմ ու առաջ կշարժվեմ։ Ու չեմ մերժի այլ նախագծերին մասնակցելու հրավերները»,- պատմեց մեզ Լիանան։

Պատրաստեց Պարույր Սինյավսկին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել