MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Նախանշաններ, որ դուք ամուսնալուծության շեմին եք

20:33, 16 փետրվարի

Եթե դու օրեցօր ավելի հաճախակի ես սկսել մտածել այն մասին, որ ամուսնուդ հետ հարաբերություններն ավելի վատն են դարձել, աչք մի փակիր այդ խնդրի վրա։ 
Սառնության եւ անտարբերության ի հայտ գալը եւս մի կարեւոր նշան է այն բանի, որ ձեր հարաբերությունները ճաք են տվել…

Այսպես, նկատիր եւ գրի առ.

1. Հեգնանքը

Եթե դու օրեցօր ավելի հաճախակի ես հեգնական դիտողությունների կամ չարախնդության թիրախ դառնում, դա զուգընկերոջդ կողմից անհարգալից վերաբերմունքի նշան է: Առօրյայում ասվող խոսքերն ազդում են այն մարդու ինքնագնահատականի եւ հոգեկան վիճակի վրա, որի հասցեին հնչում են դրանք: 
Խոցող դիտարկումներ արտաբերելուց առաջ, պետք է մտածել սեփական խոսքերի հետեւանքների մասին: Այդ խոսքերը միշտ հնարավոր է փոխարինել ավելի մեղմ արտահայտություններով:

2. Քննադատությունը

Քննադատությունն ի վիճակի է ցավոտ հարված հասցնել հարաբերություններին: Ամեն գնով խուսափեք քննադատությունից, եթե ուզում եք պահպանել ձեր ամուսնությունը: 
Դա բոլորովին չի նշանակում, թե պիտի խուսափեք գանգատները բարձրաձայնելուց. խնդիրների մասին լռելը կարող է նույնքան վատ ազդել հարաբերությունների վրա, որքան քննադատությունը: Ավելի մեղմ արտահայտություններ ընտրիր եւ ավելի հանգիստ հնչերանգով ասա դրանք: Այդ դեպքում զուգընկերը համաձայն կլինի երկխոսության գնալ եւ քննարկել խնդիրը: Հակառակ դեպքում՝ մարդը կարող է կոպիտ պատասխանի արժանանալ, ինչն ավելի կվատացնի իրավիճակը:

3. Սխալները չընդունելը

Որոշ մարդկանց համար շատ դժվար է իրենք իրենց խոստովանել, որ սխալվում են: Փոխարենը նրանք հարձակվում են իրենց զուգընկերների վրա, ինչը, հոգեբանների կարծիքով, պաշտպանության յուրօրինակ միջոց է: Մեղադրելուց առաջ վերլուծիր պահվածքդ, գուցե խնդիրը քո մեջ է, բայց դու ուղղակի չես ուզում ընդունել դա:

4. Սառնություն

Սառնության եւ անտարբերության ի հայտ գալը եւս մի կարեւոր նշան է այն բանի, որ ձեր հարաբերությունները ճաք են տվել: Դա նախ եւ առաջ դրսեւորվում է շփման մեջ, երբ ամուսիններից մեկը հետաքրքրվում է ինչ-որ բանով, բայց ի պատասխան չոր ու կարճ «այո» կամ «ոչ» է ստանում: 
Նման պահվածքն արգելակում է առողջ շփումը եւ հուզական սառցե հեռավորություն է ստեղծում. դա իդեալական ամուսնության լավագույն բաղադրատոմսը չէ, ճի՞շտ է:

5. Սեռական կյանքի բացակայությունը

Եթե սեքսը ձեր զույգի համար հազվագյուտ երեւույթ է դարձել, ուրեմն դա գլխավոր գործոններից մեկն է այն բանի, որ ձեր միջեւ անդունդ է առաջանում: Դեռեւս վերջերս գիտնականները պարզել էին, որ սեռական բավարարվածությունը երջանիկ հարաբերությունների չափանիշներից մեկն է: 
Փորձիր վերակենդանացնել ձեր սեռական կյանքը, որեւէ նոր բան փորձարկել, էրոտիկ կերպարի միջոցով գրգռել ամուսնուդ: Սակայն եթե բոլոր փորձերը ձախողվել են եւ սեռական հակում չի առաջանում, հավանաբար դա վերջի սկիզբն է:

6. Պայքարելու ցանկության բացակայությունը

Ամենայն հավանականությամբ, ամուսնությունը փլուզման շեմին է, եթե զուգընկերներից մեկը չի ցանկանում մասնակցել խնդիրների լուծմանը: Խմբի անդամ լինելու ցանկության բացակայությունը հավասարազոր է նրան, որ ամուսինն ուղղակի սպառել է ներքին բոլոր ռեսուրսները եւ հանձնվել է:

Հոգեբանները հիշեցնում են, որ իդեալական մարդիկ, ինչպես եւ իդեալական հարաբերություններ գոյություն չունեն: Փոխըմբռնումը եւ իրար հանդեպ հարգանքը պահպանելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ շփվել, քննարկել խնդիրները եւ դրանք համատեղ լուծել, աջակցել իրար: Իսկ եթե արդեն անհնար է ընտանիքի ներսում լուծել զույգի խնդիրները, հոգեբանները խորհուրդ են տալիս օգնության համար դիմել ընտանեկան հոգեբանին:

Աղբյուրը՝ Ivona


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել